Մակրոնն այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ․ Le Figaro
Հոկտեմբերի 08, 2025

Մակրոնն այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ․ Le Figaro

By Հոկտեմբերի 08, 2025 11

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է հայտարարություն անել չորեքշաբթի երեկոյան, հաղորդում է Le Figaro թերթը՝ հղում անելով իր աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հրատարակության տվյալներով՝ պետության ղեկավարը հայտարարություն կանի քաղաքական կուսակցությունների հետ ներկայիս ճգնաժամը լուծելու վերաբերյալ խորհրդակցելու համար։

Թերթը չի բացառել, որ խոսքը կարող է գնալ Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի) լուծարման մասին: Պարբերականը պնդում է, որ այդ մասին են վկայում երեքշաբթի Մակրոնի մի շարք հանդիպումները:

Rate this item
(0 votes)

Լրահոս