Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել
Նոյեմբերի 03, 2025

Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել

By Հոկտեմբերի 02, 2025 68

Հոկտեմբերի 2-ին պաշտոնապես ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը երկու երկրների նախագահներն ստորագրել էին այս տարվա հունվարին, Մոսկվայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։ 

«Այս իրադարձությունը կարևոր ուղենիշ է ռուս-իրանական միջպետական ​​հարաբերությունների պատմության մեջ, որոնք հասել են համապարփակ ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի։ Փաստաթուղթն առաջադրում է հանգուցային կողմնորոշիչներ երկարաժամկետ հեռանկարում երկկողմ համագործակցության բոլոր առաջնահերթ ուղղություններում», - ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, պայմանագիրը «նախատեսում է միջազգային ասպարեզում փոխգործակցության ամրապնդում բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում, ներառյալ սերտ համակարգումը առաջատար բազմակողմ միավորումների շրջանակներում, համատեղ ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման համար, հակահարվածն ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին»։  

«Պայմանագիրն արտացոլում է Ռուսաստանի և Իրանի բարձրագույն քաղաքական ղեկավարության ռազմավարական ընտրությունը՝ ի նպաստ բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների հետագա բազմակողմանի ամրապնդման, ինչը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին», - նշել են ԱԳ նախարարությունում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կոբախիձեն կայցելի Չինաստան

Անկարգություններ Բելգրադում. Սերբիայի ոստիկանությունը տասնյակ ցուցարարների է ձերբակալել

Ռուսաստանի վարչապետը ժամանել է Չինաստան

Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Հայաստանն այսօր ունի հինգ ներկայացուցիչ

Ինչո՞ւ հին եգիպտացիները չեն հիվանդացել քաղցկեղով

Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն ու ռուբլին կայուն են

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Թրամփը Պուտինին և Սի Ծինփինին անվանել է խելացի և ուժեղ առաջնորդներ

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ արցախցիներն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն

Հայտնաբերվել է մոտ 2200 տարվա վաղեմության եզակի ոսկե մետաղադրամ, որը կապված է հին լեգենդի հետ

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, 180-ը վիրավորվել

Լուվրի գողության գործով ձերբակալվել են 3 տղամարդ և 1 կին. նրանք տեղացի են

Մադուրոյի օրերը հաշված են․ Թրամփ