Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

ՆԳՆ-ից հայտնում են, որ թվայնացվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները․ 2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։

Հերթագրման համակարգում հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 6-ից ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նախագործարկելու է քաղաքացիության նոր համակարգը՝ https://mcs-citizenship.am։

Վարչարարության որոշակի փուլում դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ՝ ֆիզիկական նույնականացում անցնելու և բնօրինակ փաստաթղթերի ստուգման նպատակով։

Հոկտեմբերի 6-ից սկսած՝ դիմումատուները հնարավորություն կունենան․

առցանց գրանցվել հարթակում.

ստեղծել, խմբագրել և ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ.

ամրագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ և mID էլեկտրոնային թվային ստորագրություն։

Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող և քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության՝ խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ՝ կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։

Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում՝ ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։

Այցելության օրը դիմումատուները ներկայացնում են հայտում նշված փաստաթղթերի բնօրինակը և, կախված դիմումի տեսակից, անցնում են հայոց լեզվի և ՀՀ Սահմանադրության թեստ։

Սեպտեմբերի 29-ին սկանդալային դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Այդ օրը 13։00-14։00 ժամանակահատվածում՝ դպրոցում դասապրոցեսի ժամանակ, ուսուցիչներից մեկը զայրացել է երեխաների վրա, ասելով՝ թողեք գնացեք, ես չեմ պարապելու, ու ինքը դուրս է եկել դասարանից, ինչից հետո երեխաները դուրս են եկել դասարանից, ապա փորձել են կենտրոնական դռնով հեռանալ դպրոցից, սակայն պահակը թույլ չի տվել՝ ասելով, որ դեռ դասը չի ավարտվել։

Դրանից հետո, ըստ մի քանի ծնողների հայտնածի, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մոտ 20 երեխա 2-րդ հարկի լուսամուտից թռել են, որի ժամանակ երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, երեխան եղել է շոկային վիճակում և ուժեղ ցավեր է ունեցել։

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում անհրաժեշտ հետազոտություն են անցկացրել, որից հետո երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ և նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել շատ արագ հետազոտությունների արդյունքում գտնել ողնաշարի հատվածի վնասված մասը, ու հիմա դեռ մեկ շաբաթ ևս 14-ամյա աղջիկը մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։

Կայքի տեղեկություններով՝ դեպքի մասին ծնողները տեղեկացրել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Թե ինչ ընթացք է տվել ոստիկանությունը՝ պարզվում է։

Երեխաների ծնողները նշել են, որ այդ ամենը ֆիքսվել են դպրոցում տեղադրված տեսախցիկներով։

«Հրապարակ» թերթը գրում է.  Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում երկրորդ նախագահի գրասենյակից պարզաբանում ստանալ Ռոբերտ Քոչարյանի` Մոսկվա այցի մասին։

Մեզ տեղեկություններ են հասել, որ նա վերջերս Մոսկվա է մեկնել, հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված։ Երկրորդ նախագահը, մեր տեղեկություններով, ընտրություններում հաջողություն գրանցելու իր բանաձեւն է ներկայացրել, որ պետք է ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնել, հնարավորինս լայն ճակատով պայքարել իշխանության դեմ, ինչը նաեւ ֆինանսական ծախսեր է ենթադրում:

Կրեմլի պաշտոնյան որեւէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնել, ավելին` գրեթե հասկացրել է, որ իրենք ձեռքերը լվացել են Հայաստանից։

Երեկ փորձեցինք «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանից պարզել՝ երկրորդ նախագահը վերջին օրերին եղե՞լ է Մոսկվայում, սակայն նա ասաց, որ տեղյակ չէ նախագահի այցերի մասին։ Իսկ Կիրիենկոյի հետ հանդիպումի՞ց։ «Նո քոմենթ»,- ասաց պատգամավորը։

Նյու Յորքում բախվել են երկու ինքնաթիռներ, կա առնվազն մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ABC–ին։

«Երկու «Delta» տարածաշրջանային ինքնաթիռներ փոքր արագությամբ բախվել են «Լա Գուարդիա» օդանավակայանում։ Մի ինքնաթիռի աջ թևը բախվել է մյուսի քթին... Օդաչուները հայտնել են առնվազն մեկ վնասվածքի մասին», - հաղորդում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 1–ի երեկոյան։

Իսրայելի ռազմածովային ուժերը սկսել են կանգնեցնել Գազայի հատվածին մոտեցող մարդասիրական նավատորմը. գրում է The Times of Israel-ը։ Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իսրայելցի զինվորները բարձրացել են նավերից մեկի վրա: 

Կազմակերպիչների խոսքով՝ 47 նավակներից բաղկացած «Գլոբալ Սումուդ» նավատորմը տեղափոխում է ավելի քան 500 ակտիվիստի։

Իսրայելը մեղադրել է ակցիայի որոշ մասնակիցների ՀԱՄԱՍ-ի հետ կապեր ունենալու համար։

Ռուսաստանը նախատեսում է սկսել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը իր հոկտեմբերյան նախագահության ընթացքում, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

 

«Այո, իսկապես, մենք նախատեսում ենք սկսել գործընթացը մեր նախագահության ընթացքում»,- նշել է նա։

Նեբենզյան միաժամանակ նշել է, որ գործընթացի մեկնարկը չի նշանակում, որ նամակը կձևակերպվի հոկտեմբերին։ Օրինակ, վերջին անգամ դա տեղի է ունեցել դեկտեմբերի կեսին։

Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են «Բորակայ» տանկերի անձնակազմի երկու անդամի, որը վերջին մի քանի օրերին խարիսխ է գցել Ֆրանսիայի արևմուտքում՝ Սեն-Նազեր նավահանգստի մոտ, հաղորդում է Ֆրանս-պրեսը՝ հղում անելով Բրեստի դատախազ Ստեֆան Քելենբերգերին։

Նախկինում հաղորդվել էր, որ իշխանությունները ստուգում են նավը, որը, ենթադրաբար, մտնում է ռուսական «ստվերային նավատորմի» մեջ և ԵՄ պատժամիջոցների տակ է։

Նավը սեպտեմբերի 20-ին մեկնել է Լենինգրադի մարզի Պրիմորսկ նավահանգստից՝ ուղևորվելով դեպի Հնդկաստան։ Ֆրանսիացի զինվորականները չորեքշաբթի բարձրացել են տանկեր, հաղորդում են Ֆրանս-պրեսի լրագրողները։

Դատախազը նշել է, որ անձնակազմի երկու ձերբակալված անդամները «ներկայացել են որպես նավի կապիտան և առաջին սպա», հաղորդում է BBC-ն։ Նա հավելել է, որ հետաքննությունը տարվում է «նավի սեփականության մասին ապացույցներ չտրամադրելու» և ֆրանսիական իշխանությունների պահանջները չկատարելու համար։

ՀՀ քննչական կոմիտեն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Հայաստանում «12 հազար վագներականների» գործով դեռ նախաքննություն է ընթանում։

2023 թ-ի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամների հայտնվելու մասին հրապարակումը տարածվել է տելեգրամյան ալիքներում, և ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը։

2023 թվականի դեկտեմբերին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից հայտնել էին, որ շարունակում են ստուգումը։ ԱԱԾ-ից նաև հայտնել էին, որ քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեին:

Նշենք, որ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններից առաջ Հայաստանում «Վագներ» ՄՌԸ-ի մարտիկների ներկայության մասին լուրերը տարածել էր իշխանամետ հարթակներից մեկը։ Սկզբում խոսքը երեք հազար մարդու մասին էր, հետո հայտնվեցին պնդումներ 12 հազարի մասին։

Ըստ հրապարակման՝ նրանք պետք է «հեղաշրջում իրականացնեին և իշխանությունից հեռացնեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է ՀՀ 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների անունները:

2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, 10 լավագույն շախմատիստների ցանկը գլխավորում է Շանթ Սարգսյանը, երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն է: Եռյակը եզրափակում է Հայկ Մարտիրոսյանը:

Կանանց աղյուսակում առաջատարը Էլինա Դանիելյանն է, նրան հաջորդում են Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը:

 

Ռուսաստանը նախատեսում է սկսել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը իր հոկտեմբերյան նախագահության ընթացքում, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ 

«Այո, իսկապես, մենք նախատեսում ենք սկսել գործընթացը մեր նախագահության ընթացքում»,- նշել է նա։

Նեբենզյան միաժամանակ նշել է, որ գործընթացի մեկնարկը չի նշանակում, որ նամակը կձևակերպվի հոկտեմբերին։ Օրինակ, վերջին անգամ դա տեղի է ունեցել դեկտեմբերի կեսին։

Ֆոտո

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի, Սյունիքում` +31–ի. եղանակի տեսություն

Ոսկու բորսայական գինը նոր ռեկորդ է սահմանել

Թուրքիայում ձերբակալվել են տասնյակից ավելի թուրք հայտնի երգիչներ, բլոգերներ և դերասաններ․ նրանց թվում է նաև «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր ելույթ կունենա կանանց հավաքականի միակ ներկայացուցիչը` Աննա Ամրոյանը

Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար

Հարավային Կովկասում պատերազմում են առևտրային միջանցքի համար. Պաշտոնական Երևանը պետք է շրջահայաց լինի․ Մուազին

Ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ կա մեկ տուժած և երկու զոհ

Թեժ հանդիպումների սպասումով․ Իսպանիայի Սուպերգավաթի խաղացանկը հաստատվել է

Մակրոնն այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ․ Le Figaro

Անդրանիկ Քոչարյանին ու նրա զեկույցը ՔՊ-ն ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են. «Ժողովուրդ»

ՀՖՖ-ն տուգանվել է

Ինչ կապ ունի Պուտինի ծննդյան օրը Քոչարյանի ասուլիսի հետ․ «Հրապարակ»

Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել․ «Հրապարակ»

Թրամփը դադարեցնում է Վենեսուելայի հետ դիվանագիտական ​​​​շփումները․ Reuters

Լիբանանում «Հեզբոլլահին» կոչ է արել հանձնել իր զենքը պետությանը