Live24
Հունիսի 16, 2025
Live24

Live24

Լուրեր

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է iPhone սմարթֆոնի օպերացիոն համակարգի ամենամեծ թարմացումը վերջին 10 տարվա ընթացքում: Նոր համակարգը կոչվում է iOS 26:

Նախևառաջ, Apple-ը փոխել է ինտերֆեյսի դիզայնը: Նոր Liquid Glass (Հեղուկ ապակի) կոնցեպտին համապատասխան, բոլոր պատկերակները և հավելվածի տարրերն ունեն կիսաթափանցիկ հիմք: iOS 26-ը նաև ունի թարմացված կողպեքի էկրան։ 

Apple-ի ներկայացուցիչները ցուցադրել են հավելվածների նոր դիզայնը։ Օրինակ՝ Camera հավելվածից հեռացվել են բազմաթիվ ֆունկցիաներով կոճակներ. այժմ դրանք հայտնվում են մատով սահեցնելիս կամ անհրաժեշտության դեպքում։ Ներկառուցված Safari զննարկիչում թաքցրել են ինտերֆեյսը, որպեսզի դրա տարրերը չխանգարեն լիաէկրան բովանդակության ցուցադրմանը։  Լուսանկարներ հավելվածի ինտերֆեյսը նույնպես զգալիորեն պարզեցվել է։ Լուսանկարների խմբագրիչում հնարավոր է փոխել պատկերի խորությունը և նույնիսկ ծավալը:

Բացի այդ, Phone-ը ստացել է ներկառուցված վիրտուալ քարտուղարի գործառույթ, որը կարող է պատասխանել անհայտ համարներից ստացված զանգերին:

Արհեստական ​​բանականության վրա հիմնված «Կենդանի թարգմանություններ» գործառույթը նույնպես կգործարկվի: Այն ներկառուցված է հեռախոսում, FaceTime-ում և iMessage-ում:  iOS-ը սովորել է թարգմանել ցանկացած լեզվով բոլոր հավելվածներում, այդ թվում՝ տեսազանգերի ընթացքում:

Իրանը վճռական և արագ գործողություններով խափանեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը` կանխելով իր և Ռուսաստանի արգելափակումը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

«Որոշ երկրներ փորձեցին Հայաստանի միջոցով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ՝ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով, որը կնշանակեր մասնատել Հայաստանը և փակել դեպի Եվրոպա իրանական միջանցքը: Բայց Իրանը խափանեց դրա իրականացումը»,- ասել է քաղաքական գործիչը «Khamenei.ir»-ին տված հարցազրույցի ժամանակ։

««Զանգեզուրի միջանցքի» հեղինակների վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլեւ հարավից Ռուսաստանին արգելափակելը»,-հավելել է Վելայաթին։

Այսօր առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։

Այս  մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը և հրապարակել տեսանյութ։

Արդյո՞ք ունի հեղինակություն Ալլահշուքյուր Փաշազադեն՝ ադրբեջանական հասարակության շրջանում։

Caspian Frontiers-ը գրում է, որ Ալլահշուքյուր Փաշազադեն Ադրբեջանում ամենավարկաբեկված և ադրբեջանական հասարակության համար բացարձակ անընդունելի հանրային դեմքերից է՝ մի քանի պատճառով։

Պատճառ 1․ էթնիկական

Ալլահշուքյուր Փաշազադեին Ադրբեջանի թուրքերը կամ պայմանական «էթնիկ ադրբեջանցիները» չեն ընդունում, որովհետև նա ազգությամբ թալիշ է և կա նաև 1993թ. նկարահանված խոստովանական տեսահոլովակը, որտեղ վերջինս հայտարարում է, որ ինքը թալիշ է։

Բայց Փաշազադեին չեն սիրում ու չեն ընդունում նաև թալիշները, որովհետև վերջինս իր եղբոր՝ Ջավանշիր Փաշազադեի հետ, հանուն պաշտոնի, փողի և ունեցվածքի, ուրացել է իր ազգությունը և դադարել է իրեն համարել թալիշ։ Ավելին, թե՛ Ալլահշուքյուրը, թե՛ նրա եղբայր Ջավանշիրը Ադրբեջանի թյուրք ազգայնական էլիտայի հետ մասնակցել են Թալիշական Ազգային Շարժման առաջնորդների և ակտիվ դեմքերի հետապնդումներին, նաև ցուցմունքներ են տվել թալիշ ժողովրդի իրավունքների համար պայքարող մարդկանց դեմ։ Սրանք նույնպես արձանագրված են փաստերով, և անհրաժեշտության դեմքում Caspian Frontiers ալիքը կհրապարակի դրանք։

Պատճառ 2․ Հակակրոնականություն և հեթանոսություն

Ալլահշուքյուր Փաշազադեն հարգված չէ նաև Ադրբեջանի հավատացյալ ժողովրդի կողմից, ընդ որում ո՛չ սուննիների, ո՛չ առավել ևս՝ շիաների։ Եթե սուննիների պարագայում ակնհայտ են պատճառները, ապա շիաների դեպքում պատճառները մի քանիսն են։

Առաջին, Փաշազադեն լուռ է մնացել շիա հավատացյալների հանդեպ իշխանությունների կողմից կիրառված բոլոր բռնաճնշումների ժամանակ։

Երկրորդ, բառ անգամ չի ասել, երբ իշխանությունները շարունակաբար փոփոխություններ են արել «Խղճի և դավանանքի ազատության մասին» օրենքում, արգելել շիա հավատացյալներին նշել աշուրան և թասուան։

Ավելին, նա լուռ է եղել նաև այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևի ցուցումով հիմնահատակ քանդել են և հողին հավասարեցրել տասնյակ մզկիթներ Բաքվում և այլ վայրերում։

Փաշազադեն լուռ է մնացել նաև այն ժամանակ, երբ բազմաթիվ շիայական մզկիթների սպասավորներ ձերբակալվել են՝ Իրանի համար լրտեսության հանիրավի մեղադրանքով, և արդյունքում հարյուրավոր մզկիթներ կամ մնացել են առանց հոգևոր սպասավորների կամ հանձնվել են Բաքվի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը ավարտած, բայց շիայական ծեսից ու Ղուրանից առանձնապես չհասկացող ուսանողներին, որոնք մզկիթներում նամազ կարդալու փոխարեն՝ զբաղված են ոգելից խմիչքներ խմելով և թղթախաղով։

Փաշազադեն լուռ է մնացել նաև այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևի ցուցումով պղծվել են շիայական տասնյակ մզկիթներ՝ Հեյդար Ալիևի արձանը կամ կիսանդրին ստիպողաբար դրանցում տեղադրելով։

Պատճառ 3․ Կոռուպցիա

Ալլահշուքյուր Փաշազադեն իր ողջ ընտանիքով, ներառյալ եղբայրը՝ Ջավանշիրը, որդիները և փեսաները թաղված են կոռուպցիայի մեջ, և սա է ահա այն հիմնական պատճառը, որ ադրբեջանական հասարակությունն ատում է Փաշազադեին և նրա ընտանիքին։

Տարբեր տարիների ընթացքում հրապարակվել են Փաշազադեի՝ արտասահմանում ունեցած անշարժ գույքի մասին տեղեկություններ, որոնք միայն Չեխիայի տարածքում գերազանցում են մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարը։

Փաշազադեի որդուն է պատկանում Ադրբեջան ոգելից խմիչքների ապօրինի ներկրման մենաշնորհը և այլն։

Ընդհանրապես, Ադրբեջանում կոռուպցիայի հետ կապված, Փաշազադեի անունն ավելի շատ է հոլովվել, քան անձամբ Իլհամ Ալիևինը և նրա ընտանիքինը։

Այս ամենից զատ, մարդիկ նաև զզվում են Փաշազադեի կրավորական և քծնող վերաբերմունքից, որ ունի նա Ալիևի նկատմամբ։ Դա նույնպես հաճախ է նկարահանվում, ցուցադրվում սոցիալական ցանցերում և ամենասուր ձևով ծաղրվում։

Լուսանկարում Փաշազադե եղբայրներն են։

«Սահմանադրությամբ, կառավարության և նախընտրական ծրագրերով ստանձնած պարտավորությունները լիակատար տապալող անձը, ով որևէ լուրջ ռեֆորմ չի արել կամ մինչև վերջ չի ավարտել, Եկեղեցու վարքուկանոնից ու փոփոխություններից է խոսում: Նույնն այլ բառապաշարով ձայնակցում են Բաքվից. վերջին շաբաթներին Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ձայնն էականորեն բարձրացրել են, բառապաշարը կոշտացրել»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, Մայր Աթոռի դեմ հարձակումների կանխումը երկու մակարդակ ունի. «Քաղաքական առումով այն իշխանափոխության իրականացումն է, իսկ այս պահին միակ քաղաքական օրակարգը անվստահության գործընթացն է` անկախ այդ պրոցեսի վերաբերյալ տարբեր մոտեցումներից:

Երկրորդը, հոգևոր-բարոյական մակարդակն է, որի մոտեցումները, սկզբունքներն ու ճանապարհը պետք է սահմանի Սուրբ Էջմիածինը:

Նշածս երկու մակարդակների ներդաշնակ գործունեությունից պետք է բխի ոչ միայն Մայր Աթոռի, այլ հավաքական հայության շահերի պաշտպանությունն ու դրանց առաջ մղումը»։ 

Հունիսի 9-ին Russia Today-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը, որում նա Ղարաբաղը ներկայացնում էր որպես վիճելի տարածք և խեղաթյուրում հայ-ադրբեջանական նախկին հակամարտության հետ կապված փաստերը, ափսոսանք և զարմանք են առաջացնում։

Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Զարմանալի է, որ ՌԴ նախագահի օգնական և Պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել: Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է: Ավելին, Ռուսաստանը ինքը ճանաչում և միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կոնկրետ պլան ունեն եկեղեցու, Կաթողիկոսի դեմ իրականացնելու համար, թեեւ գիտակցում են, որ Կաթողիկոսին հեռացնելը այդքան էլ հեշտ իրագործելի պլան չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը թիմակիցներին հստակ բացատրել է, որ պետք է Վեհափառին հեռացնել, բայց խելոք, քայլերի հաջորդականությամբ, երկարատեւ պրոցեսի միջոցով: Բանն այն է, որ Եկեղեցին ունի իր ներքին կանոնադրությունը, առաջնորդվում է դրանցով, և աշխարհիկ կյանքի միջամտություններից պաշտպանվելու իմունիտետ ունի:

Սա հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմին բացատրել է, որ իրենք օրակարգում ունենալու են Վեհափառին վեհարանից հեռացնելու ծրագիրը, բայց չպետք է շտապեն ու սխալ քայլեր անեն: Նախ պետք է եկեղեցու ներսում գտնել դաշնակիցներ, որոնք ներսից կպայքարեն Կաթողիկոսի դեմ՝ դրսից ունենալով իշխանության աջակցությունը:

Իշխանությունների ներսում կան շատ անձինք, որոնք հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն, ու նրանք ավելի են ակտիվացնելու եկեղեցու դեմ արվող հակաքարոզները:

Պլանն այնպիսին է, որ հասունացնեն դժգոհությունը, հետո Փաշինյանը հայտնվի պրոցեսների կիզակետում և Կաթողիկոսին հեռացնելու դափնիները իր վրա վերցնի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում գրառում է արել՝ դիմելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին։ Նա, մասնավորապես, գրել է․

«Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։

Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետևորդները, ովքեր․

ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;

բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը;

գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը;

դ) ամեն օր աղոթում են;

ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։

Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։

Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։

Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։

Վերը նշված չափանիշներին համապատասխանելու պարագայում, խնդրում եմ Համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար Ձեր անուն–ազգանունը, հեռախոսի համարը ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ փոստի հասցեին, Subject տողում գրելով՝ Համակարգող խումբ։

Խնդրում եմ կարճ գրել նաև Ձեր մասնագիտության եւ/կամ զբաղմունքի մասին։ Համակարգող խմբի ձևավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչև Խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։

Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք Ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ձայնը և առաջնորդվեք ըստ այդմ»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտնվել է ստվերային վախի և բացահայտ քաջության միջակայքում։ Թեեւ հրապարակային խոսքով ՔՊ-ականները փորձում են վստահություն ներարկել հանրությանը, թե Փաշինյանի դիրքերն անվարան են, իրականում իշխանական կուլիսներում լարվածություն կա:

«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տարբեր ձևաչափերում թեեւ փորձում են ծաղրել վարչապետի թեկնածուներին, իմպիչմենտի գործընթացը, այնուամենայնիվ, նրանք միաժամանակ ունեն կանխատեսումներ, որ ամեն պահի կարող է պայթել իրավիճակը: Դրա համար, շատերի ընկալմամբ, իմպիչմենտի գործընթացն իրենց սեղանին դրված «թուղթ չէ», այլ տագնապի ազդանշան։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն այս փուլում որոշել է խուսափել կտրուկ գործողություններից. նրանք կսպասեն զարգացումներին, մինչև կգնահատեն, թե վտանգն ինչքան է խորանալու:

Իշխանությունն այս պահին վախենում է ոչ միայն ընդդիմությունից, այլ նաև հասարակությունից, որը սովորաբար լուռ է, մինչև որ դառնում է բուռն ալիք։ Այդ ալիքի ձայնը հիմա դեռ խուլ է, բայց հնչեղության վտանգը՝ իրական։ Առավել ևս Եկեղեցու դեմ հարձակումները հանրության շրջանում այնքան էլ լավ չեն ընկալվել»։

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, օրեր առաջ հանդիպում ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և իր աջակցությունը հայտնեց Վեհափառին: Շատերը բարձր գնահատեցին նախկին նախագահի այդ քայլը: Եվ իսկապես էլ գնահատելի է՝ մանավանդ հաշվի առնելով մի ամբողջ շարք հանգամանքներ:

Բայց Նիկոլ Փաշինյանն ու նրան ստեղնաշարակցված քպական «կարկառունները» բորբոքվեցին ու աջուձախ սկսեցին մաղձ ու չարություն արտանետել սոցցանցային «պատերին»:

Առանձնապես զավեշտական ու, եթե ավելի խիստ բառերով չբնորոշենք՝ վանող տպավորություն էին թողնում Փաշինյանի հայտարարությունները Տեր-Պետրոսյանի հասցեին՝ կապված ընտրակեղծարարության հետ: 1995-96 թվականների հետ կապված վիճելու ո՛չ ցանկություն կա, ո՛չ էլ պատճառ: Այստեղ ոչ մի նոր բան չկա: Բայց հարցը տվ յալ պարագայում դա չէ: Հարցն այն է, որ նման բաներ է ասում Նիկոլ Փաշինյանը, որին շատերը իրավամբ համարում են նույն Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը: Ավելին, գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի խմբագրական, ապա նաև քաղաքական գործունեության կայացման հարցում էական դերակատարում են ունեցել Տեր-Պետրոսյանն ու վերջինիս թիմակիցները, կողմնակիցները: Այնպես որ, նման վարքը առաջին հերթին ու առանց հավել յալ մեկնաբանությունների բնորոշում է, թե ով է Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը 1995-96 թվականների մասին գիտեր նաև նախկինում, այդ դեպքում ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանի շնորհիվ մանդատ ստանում, ինչո՞ւ էր 2008 թվականին «Լևոն, Լևոն» գոռում, ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանի համար սարքում Մարտի 1-ը: 

Եվ վերջապես, նայեք՝ ովքեր են բերանները շաղ տալիս Հայաստանի հիմնադիր նախագահի հասցեին. իրենցից ոչինչ չներկայացնող, կյանքում երկրի համար մի օգուտ չտված (ընդհակառակը) խմբակի անարժեք ներկայացուցիչները: Լևոն Տեր-Պետրոսյանը, անկախ այն բանից, թե նրան ով ինչպես է վերաբերվում, ղեկավարել է պետությունը ծանրագույն շրջանում, շրջափակման, տնտեսական ու էներգետիկ կաթվածահարության և պատերազմի ժամանակ: Ու, չնայած այդ ամենին, մեր երկիրը, մեր ժողովուրդը հաղթել են, մեր պետականությունը պահպանվել ու կայացել է: Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ովքե՞ր են նրա քպականները, ի՞նչ ունեն արած երկրի, պետության ու ժողովրդի համար, որ մի բան էլ համարձակվեն ծպտուն իսկ հանել ՀՀ նախկին նախագահների հասցեին: Երկիրը պատերազմի տարած, արկածախնդիր «քաղաքականություն» վարող, պատերազմում խայտառակ պարտություն կրած, հազարավոր զինվորների մահվան մատնած, Արցախը հայաթափման մատնած Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պիտի համարձակվեն ինչ-որ բան ասե՞լ: Նրանք եթե հայելուն էլ նայեն, էլի բան չի ստացվի, հայելին ամոթից կճաքճքի:

Ֆոտո

Իրանը չի հաղթի այս պատերազմում․ Թրամփ

Թրամփը մերժել է Իրանի և Իսրայելի վերաբերյալ G7-ի հայտարարության նախագիծը. Reuters

Ուկրաինան Մեծ Բրիտանիայի հետ համատեղ սադրանքներ է նախապատրաստում Բալթիկ ծովում. ՌԴ ԱՀԾ

ՀՐԱՏԱՊ․ Իրանը պատրաստվում է պատմության մեջ ամենամեծ և ամենաուժեղ հրթիռային հարձակմանը Իսրայելի հողի վրա

ԱՄՆ-ն չեղարկել է Ռուսաստանի հետ նախկինում նախատեսված խորհրդակցությունները. Զախարովա

Բախվել են թիվ 54 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսն ու «SAIPA» մակնիշի ավտոմեքենան

Մենք պատրաստ ենք երկարատև և լիակատար պատերազմի․ Իրան

Իրանը պատրաստվում է շատ մեծ հարված հասցնել Իսրայելին

Իրանն առաջիկա ժամերին կհարվածի Իսրայելին. SNN

Ռուսաստանն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել Իսրայելը

Առաջիկա օրերին աշխարհը կտեսնի Իրանի զինված ուժերի ուժն ու ներուժը, և թե որքան ստեղծագործաբար է Իրանը մտնելու մարտի մեջ․ Գեներալ Վահիդի

Իսրայելը հшրվածներ է հասցրել Իրանի պետական հեռուստատեսության շտաբին

Իսրայելի նպատակն Իրանում իշխանափոխությունը չէ. ՌԴ-ում Իսրայելի դեսպան

Պակիստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական ​​պատրաստության․ ԱԳ Նախարար

Իսրայելի հարձակումների հետևանքով տուժել է առնվազն 1800 մարդ. Իրանի Առողջապահության նախարարություն