Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կազմել է 382.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.22 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 448.8 դրամ (նվազել  է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.68  դրամ (աճել է 0.04 դրամով):

 

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-447 դրամով, վաճառվում է 449–456 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.55-4.67 դրամով, վաճառվում է 4.75-4.90 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 447 դրամով, վաճառվում է 451 դրամով:

Ռուբլին գնվում է 4.63 դրամով, վաճառվում է 4.62 դրամով:

Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը Apple-ին տուգանել է 3.5 միլիոն ռուբլով՝ արգելված բովանդակությունը հեռացնելուց հրաժարվելու համար, հայտնել է դատարանը «ՌԻԱ Նովոստի»-ին։ 

«Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանի որոշմամբ, Apple Distribution International Ltd.-ն տուգանվել է 3.5 միլիոն ռուբլով», - գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Մեղադրանքը առաջադրվել է արգելված բովանդակությունը հեռացնելուց հրաժարվելու համար՝ համաձայն Ռուսաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 13.41 հոդվածի 2-րդ մասի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է բանակցությունների Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ առանց նախապայմանների: Այդ մասին հայտնել է Yonhap  գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մի աշխատակցի։

 

Նա հիշեցրել է, որ առաջին ժամկետի ընթացքում Թրամփը երեք անգամ հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, և դա  նպաստել է Կորեական թերակղզում իրավիճակի կայունացմանը։Գործակալության աղբյուրի խոսքով՝ այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի նկատմամբ չի փոխվել։

«Նախագահը բաց է մնում Կիմ Չեն Ընի հետ երկխոսության համար՝ առանց նախապայմանների», – ասել է  պաշտոնյան։

 

Հարավկորեական լրատվամիջոցները հնարավոր են համարում, որ Թրամփը կրկին կարող է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի սահմանին, ինչպես դա եղել է 2019 թվականին։

Սեպտեմբերի 20-21-ը Գերագույն ժողովրդական ժողովի հերթական նստաշրջանի ժամանակ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ  անձնական շփումները լավ հիշողություններ են թողել Սպիտակ տան ղեկավարի մասին։ Օգոստոսի 25-ին Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ անձնական հանդիպում ունենալ արդեն այս տարի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է այցելել Հնդկաստան 2025 թվականի դեկտեմբերի 5-6-ը: Այս մասին հաղորդում են NDTV-ի լրագրողները։

Լրագրողների խոսքով՝ այցը կկենտրոնանա առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման վրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Աղբյուրները հայտնում են, որ Նյու Դելիում արդեն լայնածավալ նախապատրաստական ​​աշխատանքներ են ընթանում։

Այցի մասին լուրն առաջին անգամ հայտնվել է օգոստոսին, երբ Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդական Աջիտ Դովալը այցելել էր Մոսկվա, սակայն այդ ժամանակ ամսաթվերի շուրջ համաձայնություն չի եղել։ Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ավելի ուշ առանձին հանդիպում են ունեցել Չինաստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում «Հունգարիայի կողմից Եվրոպայի Խորհրդի անդամակցության պարտավորությունների կատարումը» թեմայով զեկույցի քննարկման ժամանակ: 

«Ցանկանում եմ անդրադառնալ մի շարք փաստերի, որոնք ցույց են տալիս Հունգարիայի իշխանությունների վարքագծային օրինաչափությունները։

Բոլորդ գիտեք, որ դեռևս 2004 թվականին Հունգարիայում անցկացվող ՆԱՏՕ-ի միջոցառման ընթացքում ադրբեջանցի մասնակիցը քնած վիճակում կացնահարելով սպանեց Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին։ 2012 թվականին Հունգարիան այդ մարդասպանին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ նրան անմիջապես ներում շնորհվեց, ինչպես նաև տրվեց նոր զինվորական կոչում և բնակարան։ Այդ ժամանակվա Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը հայտարարեց, և ես մեջբերում եմ․ «Դատապարտված մարդասպանին պատվելը և նրան հերոսի վերածելը անընդունելի է»։ Այնուամենայնիվ, մինչ օրս Հունգարիայի իշխանությունները որևէ պաշտոնական ներողություն չեն հայտնել։ Նրանք պարտավոր են ներողություն խնդրել հայ ժողովրդից։ 

Հինգ տարի անց Ադրբեջանի կողմից փողերի լվացման սխեմայի քննության արդյունքում պարզվեց, որ հենց 2012 թվականին՝ Սաֆարովի արտահանձնման օրերին, ավելի քան 9 միլիոն ԱՄՆ դոլարի փոխանցումներ են կատարվել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գտնվող MKB բանկի հաշվին։

Ես հատուկ օգտագործեցի «վարքագծային օրինաչափություններ» արտահայտությունը։ Այս տարի, երբ Եվրոպական Միության անդամ երկրները որոշեցին Հայաստանին տրամադրել «ոչ մահաբեր» ռազմական աջակցություն Եվրոպայի խաղաղության հիմնադրամից, Հունգարիան վետո դրեց այդ որոշման վրա։ Ավելին, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հարձակումից ընդամենը մի քանի ամիս առաջ Բուդապեշտը արդեն իսկ պայմանագրեր էր կնքել՝ օգնելու ադրբեջանական իշխանություններին Լեռնային Ղարաբաղում «գյուղերի վերակառուցման աշխատանքներում»,- նշել է Մամիջանյանը: 

Լրտեսության համար պատժի խստացման օրինագծում փոփոխություններ կատարելուց հետո այն ճանաչվել է շարիաթի և Սահմանադրության դրույթներին համապատասխան: Այս մասին հայտնել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը։

«Լրտեսության, Իսրայելի ռեժիմի, Իրանի անվտանգության և ազգային շահերի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների հետ համագործակցության համար պատժի խստացման մասին օրինագիծը, որը նախորդ փուլերում անհասկանալի և բարդ դրույթներ էր պարունակում, խորհրդարանի կողմից փոփոխություններ կատարելուց և Սահմանադրության պահապանների վերանայվելուց հետո ճանաչվել է շարիաթին և Սահմանադրության սկզբունքներին չհակասող», - գրել է Թահան Նազիֆը Х սոցցանցի իր էջում:

Ընդ որում, վերահսկող մարմնի ներկայացուցիչը չի հստակեցրել օրենքի՝ հունիսի վերջին իրանական ԶԼՄ-ներում հրապարակված տարբերակի համեմատ փոփոխությունները: Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից օրինագծի հաստատումից հետո այն կներկայացվի Իսլամական Հանրապետության նախագահի ստորագրմանը:

Հունիսի վերջին IRNA գործակալությունը հայտնել էր, որ Իրանի խորհրդարանը հավանություն է տվել հիշյալ օրինագծին, որը բաղկացած է 9 հոդվածից: Փաստաթղթի համաձայն, ցանկացած գործունեություն, որը գիտակցված իրականացվում է Իսրայելի և «թշնամի» սահմանմանը համապատասխանող երկրների օգտին լրտեսության նպատակով, համարվում է հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված Իսլամական պատիժների օրենսգրքի 286-րդ հոդվածով։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին և հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո կտրուկ փոխել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հռետորաբանությունը և այժմ փորձում է Ադրբեջանին դարձնել իր սաբոտաժի մեղավորը:

Զուլֆուղարովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմաիրա Պուտինը փաստացի արգելել է Փաշինյանին կատարել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։

«ՀՀ-ի ԵՄ անդամակցության և Մոսկվայից հեռանալու մասին խոսակցությունները պարզապես քողարկում են։ Մայիսի 9-ին Մոսկվայում կայացած զորահանդեսի պատվավոր հյուրը կշարունակի կատարել «գործակալի» գործառույթը:

Փաշինյանը իր հռետորաբանության փոփոխությունը ամերիկյան կողմին կբացատրի նրանով, որ պատրաստվում է ընտրությունների և պետք է կոշտացնի իր դիրքորոշումը»,-կարծում է նա:

Նա ընդգծել է, որ վաշինգտոնյան հանդիպման իրական արդյունքները կայանում են նրանում, որ Հայաստանը երկկողմ փաստաթղթեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ և պարտավորություն ստանձնել բանակցություններ սկսել «Զանգեզուրի միջանցքի» օգտագործման ձևաչափի շուրջ:

«Հայաստանը բանակցում է միայն ամերիկյան կողմի հետ, բայց Ադրբեջանը, չնայած դրան ուղղակիորեն չի մասնակցում, վետոյի իրավունք ունի։ Եթե ապահովվեն Նախիջևանի հետ անվտանգ և անարգել հաղորդակցության պայմանները, Բաքուն չի խոչընդոտի։ Հակառակ դեպքում Ադրբեջանը չի մասնակցի նախագծի իրականացմանը»,-ավելացրել է Զուլֆուղարովը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի դիրքորոշման կոշտացումը բացատրվում է Մոսկվայի ճնշմամբ։ Ներկա իրավիճակից ամենից շատ դժգոհ են Ռուսաստանն ու Իրանը, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ բանակցությունների նոր ձևաչափերը թուլացնում են նրանց ազդեցությունը տարածաշրջանում:

«Տարբեր պատրվակներով Փաշինյանը կհետաձգի ամերիկացիների հետ համաձայնագրի հետ կապված հարցերը կամ կառաջարկի դիրքորոշումներ, որոնք այն անընդունելի կդարձնեն Ադրբեջանի համար։ Այս ամենը, ակնհայտորեն, Մոսկվայի ճնշման արդյունք է։ Նա միշտ էլ եղել է Ռուսաստանի կամքի կատարողը և դա բազմիցս ցույց է տվել, նույնիսկ Հայաստանում»,-նշել է Զուլֆուղարովը։

Նա նաև ասել է, որ 1992 թվականից «Զանգեզուրի միջանցքում» արդեն տեղակայվել են ռուս սահմանապահներ, և ապագայում նրանց ներկայությունը կարող է հատվել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առաքելությունների հետ:

«Դժվար է պատկերացնել, թե ինչպես այս ամենը տեղի կունենա գործնականում, բայց մի բան ակնհայտ է՝ Մոսկվան չի ցանկանում ընդունել Վաշինգտոնի պայմանավորվածությունների արդյունքները և Փաշինյանին հրահանգ է տվել ձգձգել գործընթացը»,-հավելել է Ադրբեջանի նախկին նախարարը:

Ամերիկացի միլիարդատեր և SpaceX ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը չի բացառել Մարսի վրա մահանալու հնարավորությունը։ Նա այդ մասին հաղորդագրություն է հրապարակել X սոցիալական ցանցի իր էջում։ 

Ընդ որում, ձեռնարկատերը Մարսը անվանել է որպես Միացյալ Նահանգների մաս։

«Ես հիմա և ընդմիշտ ունեմ մեկ անձնագիր՝ Միացյալ Նահանգները։ Ես կապրեմ և կմեռնեմ այստեղ կամ Մարսի վրա (Ամերիկայի մի մաս)»,- գրել է նա։

ԱՄՆ դաշնային կառավարությունը 6 տարվա ընթացքում առաջին անգամ դադարեցնում է աշխատանքը, քանի որ Սենատին չի հաջողվել ընդունել ֆինանսական տարվա բյուջեի մասին օրինագիծը, հաղորդել է BBC News-ը:

Ավելի վաղ, նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում «շաթդաունը», եթե հանրապետականներն ու դեմոկրատականները համաձայնության չգան:

«Շաթդաունի» ժամանակահատվածում պետական գործակալությունների աշխատանքների և ծրագրերի մեծ մասը կկասեցվեն,պետական աշխատակիցների մի մասը կգնան չվճարվող արձակուրդ, իսկ որոշ աշխատողներ կշարունակեն աշխատանքը առանց վարձատրության:

Հանրապետականներն ու Դեմոկրատները միմյանց են մեղադրում օրինագծի չընդունման համար, որի հաստատման համար անհրաժեշտ էր 100 սենատորներից 60-ի աջակցությունը:

Հայաստանի Հանրապետության hիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ի եղանակային կանխատեսումը: Ըստ կենտրոնի ներկայացրած տվյալների՝  Երևանում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Կառույցի մեկ այլ հաղորդագրության համաձայն էլ օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում սպասվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։

«Մեզ սպասվում է նորմայից տաք և սակավատեղում հոկտեմբեր»,- ընդգծված է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ

Ֆոտո

Վրաստանում մահացած են գտել Իվանիշվիլիի նախկին ֆինանսիստին ծեծելուց հետո աշխատանքից ազատված բանտապետին

Ռոնալդուն դարձել է առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Մոսկվան նախաձեռնում է ԱՊՀ + ձևաչափ

ՀԱՄԱՍ-ը հրադադարի համար մի քանի պայման է առաջադրել

Իրանի օրակարգում Ռուսաստանի հետ համագործակցությամբ 8 ատոմակայանների կառուցումն է

Մադրիդի կենտրոնում նոր կառուցվող շենք է փլուզվել. կան զnhեր

Գրետա Թունբերգը պնդում է, որ իսրայելական բանտում կտտшնքների է ենթարկվել

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը դարձել է Քարնիի և Թրամփի բանակցությունների թեման

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին

Երևանի Գրիբոյեդովի փողոցում «ԿԱՄԱԶ»-ը բախվել է գազատար խողովակին, գազի արտահոսք է սկսվել

Թրամփը լավատեսություն է հայտնել Մերձավոր Արևելքում խաղաղության հարցում

Էկվադորում հարձակվել են նախագահական ավտոշարասյան վրա

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի, Սյունիքում` +31–ի. եղանակի տեսություն

Ոսկու բորսայական գինը նոր ռեկորդ է սահմանել

Թուրքիայում ձերբակալվել են տասնյակից ավելի թուրք հայտնի երգիչներ, բլոգերներ և դերասաններ․ նրանց թվում է նաև «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն