Էկվադորում հարձակվել են նախագահական ավտոշարասյան վրա
Նոյեմբերի 02, 2025

Էկվադորում հարձակվել են նախագահական ավտոշարասյան վրա

By Հոկտեմբերի 08, 2025 145

Ցուցարարները հարձակվել են Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյան վրա, երբ նա միջոցառման էր ուղևորվում  Կանյարի նահանգ: Ըստ պետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայության՝ ձերբակալվածներին կառաջադրվեն մահափորձի մեղադրանքներ:

«Ընթացքի ժամանակ նախագահական ավտոշարասյան վրա են հարձակվել ագրեսիվ անձինք, որոնք փորձել են խոչընդոտել նրա ժամանմանը: Սակայն նրանց չի հաջողվել խանգարել քաղաքացիների հանդեպ նրա պարտավորություններին», – հայտնել է մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ «բոլոր ձերբակալվածներին կառաջադրվեն ահաբեկչության և սպանության փորձի մեղադրանքներ»: Չնայած պատահարին, Նոբոան չի չեղարկել  նախատեսված միջոցառումները:

Primicias լրատվական հարթակի տվյալներով՝ ցուցարարները քարեր են նետել նախագահի ավտոշարասյան վրա: Էներգետիկայի, հանքարդյունաբերության և շրջակա միջավայրի նախարար Ինես Մանսանոն հայտնել է, որ նախագահին տեղափոխող ավտոմեքենայի վրա նաև երևում են «գնդակների հետքեր»: 

Բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են ճանապարհների արգելափակումներով և բախումներով, Էկվադորում սկսվել են այն ​​բանից հետո, երբ սեպտեմբերի 12-ին նախագահը որոշում է ստորագրել դիզելային վառելիքի սուբսիդիաների վերացման մասին:

Դրանից հետո այդ վառելիքի գները մեկ գալոնի (3,78 լիտր) դիմաց 1,8 դոլարից բարձրացել են մինչև 2,8 դոլար: Մի քանի նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը հարվածել է Լիբանանին․ զոհվել է 4 մարդ

Եգիպտոսում բացվել է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը

Այսօր Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակի օրն է

Իտալացի արվեստի պրովոկատորը վաճառում է ոսկե զուգարանակոնք. մեկնարկային գինը՝ 10 միլիոն դոլար

Բանտից ազատված մարդակերի բնակարանում տղամարդու դի է հայտնաբերվել

Տուապսեում անօդաչուն վնասել է նավթային լցանավը. Սոչիում հրթիռային վտանգ է հայտարարվել

Լա Լիգա․ «Ռեալը» 4:0 հաշվով հաղթեց «Վալենսիային», Մբապեն՝ դուբլի հեղինակ

Թրամփը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը պատրաստվել Նիգերիայում «հնարավոր գործողությունների»

Վրաստանում հացը թանկացել է

Բագրատունյաց պողոտայում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Երկրաշարժ Ադրբեջանում

Սի Ծինփինի հետ իմ հանդիպումը հրաշալի էր․ Թրամփ

Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին պшտերազմ և պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ

Մեքսիկայի Էրմոսիլյո քաղաքում խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր

Open AI-ն արգելել է ChatGPT-ին տրամադրել իրավաբանական և բժշկական խորհրդատվություն