Live24
Հունիսի 17, 2025
Live24

Live24

Լուրեր

Դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգեց 2 ամսով՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 11-ը:

 

Վրաստանի հայ համայնքը հայտարարություն է տարածել․ «Վրաստանի Հայ Համայնքը և ազատ քաղաքացիական անհատներ, խորը մտահոգությամբ ու վրդովմամբ արձագանքում ենք Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Դա մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։ Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։
Այսօր, երբ հայ ժողովուրդը ապրում է պատմական ծանրագույն հետևանքները Արցախից տեղահանություն, Բաքվում բանտարկյալ հայ ռազմագերիներ ու քաղաքակական գործիչներ, տարածքային կորուստներ, և ազգային արժանապատվության ճգնաժամ՝ հենց այս պահին թիրախավորել Եկեղեցին նշանակում է՝ հարվածել հայության հիմքերին։
Երբ Սարդարապատում հոգևորականը բարձրաձայնում է Եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը՝ իշխանությունը պատասխանում է արհամարհանքով ու հայհոյանքներով։ Երբ Ամենայն հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հարցը՝ նրան դիմավորում են մեղադրանքներով ու կեղծ բնորոշումներով։
Սա պատահականություն չէ։ Սա մտածված քաղաքականություն է։ Սա փորձ է՝
- Սասանելու ու կործանելու մեր ինքնությունը, դատարկելու ազգային պետականության բովանդակությունը,
- Տկարացնելու հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը,
- Դատարկելու ազգային պետականության բովանդակությունը։
Մենք հայտարարում ենք՝
Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կա և լինելու է մեր ինքնության ողնաշարը։
Մենք կանգնած ենք մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։
Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։
Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը՝ որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային տոների առթիվ, իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանի կրոնապետը Էջմիածին մայր տաճարը հռչակում է ադրբեջանական։
Սա արդեն ազգային ինքնության պահպանման հարցն է։
Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության։ Սա վերաբերում է մեզ բոլորիս»։

 Վրաստանի հայ համայնք

Մենք տեսնում ենք, որ իմփիչմենթը ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցն է: Երկու ճանապարհ կա Նիկոլ Փաշինյանից ազատվելու՝ անվստահություն հայտնելը և ընտրությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ հայ ազգի համար մեծ շռայլություն կլինի սպասել մինչև հունիսի ընտրությունները և տեսնել, թե այս մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն է՞լ ինչ է հանձնելու:

«Մենք պետք է իրականացնենք անվստահության գործընթացը, այլ տարբերակ չկա: Եթե մենք ուզում ենք մեր պետության կործանարար ընթացքը կանգնեցնել, պետք է քայլ անենք: Մենք պետք է կենտրոնանաք ոչ թե անձերի վրա, այլ անվստահության գործընթացի վրա, որը ուղղակի հստակ գործընթաց է՝ Հայաստանի կործանարար գահավիժումը կանգնեցնելու»,- նշեց Շարմազանովը:

 

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում մեկնարկել են առևտրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Բանակցություններն ուղղված են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի կարգավորմանը։

Չինաստանի պատվիրակության կազմում է երկրի փոխվարչապետ Հե Լիֆենգը, ԱՄՆ-ի պատվիրակության կազմում՝ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը։

Ըստ BBC-ի՝ ակնկալվում է, որ օրակարգի գլխավոր թեմաներից կլինեն ժամանակակից տեխնոլոգիաների համար կարևոր նշանակություն ունեցող հազվագյուտ մետաղների արտահանումը Չինաստանի կողմից, ինչպես նաև Պեկինի համար ամերիկյան արտադրանքի, այդ թվում՝ համակարգչային չիպերի հասանելիությունը։

Մայիսին Վաշինգտոնը և Պեկինը Ժնևում համաձայնություն են ձեռք բերել 90 օրով փոխադարձ մաքսատուրքերը 115%-ով նվազեցնելու մասին՝ մինչև առևտրային համաձայնագիր կնքելը։  Սակայն դրանից հետո կողմերը մեկը մյուսին մեղադրել են համաձայնությունը խախտելու մեջ։

Բանակցությունների նոր փուլը հաջորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև հունիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցին, որը ԱՄՆ նախագահը որակել է որպես «շատ լավ զրույց»։

Հեռախոսազրույցը, որը փետրվարին առևտրային պատերազմի բռնկումից ի վեր երկու առաջնորդների միջև առաջինն էր, Թրամփի խոսքով՝ «հանգեցրել է շատ դրական եզրակացության երկու երկրների համար»։

Ըստ չինական կողմի հաղորդագրության՝ Սի Ծինփինը Դոնալդ Թրամփին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է «չեղարկի Չինաստանի դեմ ձեռնարկված բացասական միջոցները»։

Չնայած մայիսին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում մաքսատուրքերը նվազել են, սակայն դրանք չեն լուծել մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ Չինաստանից հազվագյուտ մետաղների և մագնիսների արտահանումը, որոնք անհրաժեշտ են բազմաթիվ ապրանքների արտադրության համար՝ սմարթֆոններից մինչև էլեկտրական մեքենաներ:

Ուկրաինայի անվտանգության ծառայության «Սարդոստայն» գործողությունից հետո, որի արդյունքում Ռուսաստանի զինված ուժերը, ըստ գնահատականների, կորցրեց օդատիեզերական ուժերի 41 ինքնաթիռ, այդ թվում` Տու-95 և Տու-22Մ ռազմավարական ռմբակոծիչներ, Ռուսաստանը սկսել է իր ռազմաբազաներում ծածկեր կառուցել ինքնաթիռների համար։ Հաղորդում է Радио Свобода-ն։ 

Արբանյակային պատկերների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ դրանք կառուցելու աշխատանքներ են տարվում 14 բազայում, այդ թվում՝ Էնգելսի ռազմավարական ավիացիոն բազայում, ինչպես նաև Ղրիմի տարածքում:

Հունիսի 1-ին Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի միջոցով զանգվածային հարձակումը իրականացրել ռուսական ռազմական օդանավակայանների վրա։ Մասնագետների կարծիքով՝ դա պատմության մեջ ռուսական ռազմավարական ավիացիայի դեմ ուղղված ամենամեծ հարվածն է եղել։ «Սարդոստայն» գործողության ընթացքում Ռուսաստանի չորս ավիաբազայի վրա արձակվել է 117 անօդաչու թռչող սարք։

«Դալմա մոլում» սկանդալային միջադեպ է եղել՝ կանանց արտաքնոցում տղամարդ է թաքնված եղել խցիկներից մեկում։ Կանայք նկատել են, ահազանգել եւ մոլի անվտանգության աշխատակիցներին հանձնել նրան։ Մեզ պատմեցին, որ ախրանան ծեծի է ենթարկել այլասերվածին եւ հանձնել ոստիկանությանը։
ՆԳՆ-ից հաստատեցին տեղեկությունը, նշելով, որ հունիսի 7-ին, ժ․19․30-ի սահմաններում մի տղամարդ, գտնվելով Դալմայի կանանց զուգարանում, «հեռախոսով նկարահանել է խցիկներից մեկը»։ Ահազանգով ժամանած ոստիկանները պարզել են նշված տղամարդու ինքնությունը և ձերբակալել նրան` հանձնելով Քննչական Կոմիտե։

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ վերսկսել ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը, երբ քննարկումն իրավահավասար պայմաններում լինի: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 

«(Խմբ.՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի վարչակազմը ցանկություն ունի վերականգնել ռազմավարական երկխոսությունը։ Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ հենց մեր հարաբերությունների հիմնական բաղադրիչները, որոնց վրա դրանք հիմնված են, համապատասխանեցվեն ռազմավարական կայունության շուրջ իրավահավասար բանակցություններ վարելու սկզբունքներին, մենք պատրաստ կլինենք նման բանակցությունների վերսկսմանը։ Դեռևս պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն», – ասել է նա՝ հունիսի 9-ին հանդես գալով «Ապագայի ֆորում-2050»-ում։

Թուրքիայում տարիներ շարունակ քննարկումների ու առասպելների առարկա դարձած «Վանա լճի հրեշի» մասին պատմությունը պարզվել է՝ 31 տարի անց։

Թուրք լրագրող Մեհմեթ Չեթինգյուլեչը, որն իր 40-ամյա կարիերայի ընթացքում հայտնի է եղել «ճշգրիտ լրագրությամբ», բացահայտել է, որ հենց ինքն է 1993 թ․ հորինել «Վանա լճում հրեշի հայտնվելու» պատմությունը՝ տեղական զբոսաշրջությունը խթանելու նպատակով։ 

Չեթինգյուլեչը գրել է, որ այն ժամանակ, երբ լճի ջրի մակարդակը բարձրացել էր, քննարկվում էր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը։ Սակայն նա առաջարկել է պատգամավոր Զեքի Էրգեզենին թեման մատուցել ոչ թե որպես էկոլոգիական խնդիր, այլ՝ հրեշի հայտնվելու սենսացիա։

Այսպես, միևնույն օրը «Sabah» և «Yeni Yüzyıl» թերթերում հրապարակվել է լուրը «Վանա լճի հրեշի» վերաբերյալ, ինչը մեծ արձագանք է ստացել ոչ միայն Թուրքիայում, այլև նրա սահմաններից դուրս, հայտնում է Ermenihaber–ը։

Արդյունքում հեռուստաընկերությունները սկսել են ուղիղ եթերներով լուսաբանել «հրեշի որսը»։ Ինչպես պարզվում է՝ օրերով ցուցադրված «հրեշի տեսագրությունը» իրականում ջրի մեջ տեսած գոմեշի պատկերն էր։

Չեթինգյուլեչը հավելել է, որ այս հնարքով Վանի տնտեսությունն ու զբոսաշրջությունը աշխուժացել են, իսկ ինքը, թեև խոստովանում է, որ դա ապատեղեկատվություն էր, նշում է. «Սիրել եմ հայրենիքս ու դրա համար եմ արել»։

Yerkir.am-ը կարճ զրույց է ունեցել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մասին։

- Պարո՛ն Օհանյան, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին։ Ո՞րն է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը։

- Այո՛, մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին՝ ստանձնելով գործընթացի քաղաքական պատասխանատվությունը:

«Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման:

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թվականի հունիսի 9-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը վայելում է Ազգային ժողովի 71 պատգամավորների վստահությունը։

Մի քանի ամիս առաջ այդ թիվը 107 էր, հետո դարձավ` 105, շաբաթ օրվա դրությամբ դարձավ 99, իսկ հիմա արդեն 71:

Թիվը ոչ միայն նվազում է, այլ սրընթաց կերպով իջնում։ Ընդամենը 18 պատգամավորի խելամիտ, Սահմանադրության և օրենքների պահանջներից բխող որոշման արդյունքում մենք կհասնենք բաղձալի թվին և արդյունքն։
Իմպիչմենտ լինելու է։

Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է սահմանադրական ճանապարհով, խաղաղ, անարյուն։
Մեկ ամիս առաջ այսօրվա իրականությանը ոչ ոք չէր հավատում։
Որոշները դեռ չեն հավատում այն իրականությանը, որ գալու է առաջիկայում»:

Էդգար Ղազարյան

Ֆոտո

Իսրայելն ԱԹՍ-ներ է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից

Իսրայելի ՀՕՊ համակարգերը սկսել են հարվածել հենց իրենց քաղաքին՝ Թել Ավիվին․ Վիդեո

Իսրայելում CNN-ն ու YouTube-ը դադարեցրել են բոլոր հեռարձակումները․ Ոչ ոք չպետք է տեսնի, թե ինչ է անում Իրանը Իսրայելի հետ այս գիշեր

Իրանի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցնում Հայֆային և Թել Ավիվին

Գերմանիան տարհանում է իր քաղաքացիներին Իսրայելից

Իրանից Իսրայելի հրթիռակոծության նոր ալիքն սկսվել է

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն արդեն սկսվել և կշարունակվի մինչև լուսաբաց․ ԻՀՊԿ ներկայացուցիչ

«Իսլամական Հանրապետությունը, Ամենակարողի թույլտվությամբ, կհաղթի սիոնիստական ​​ռեժիմին»․ Խամենեի

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը զորակցում է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ դատապարտելով իշխանությունների ոտնձգությունները

Թրամփը չի առարկում G7-ին Չինաստանի միանալուն

Մասկը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկի մասին

Նեթանյահուն չի բացառել Խամենեիի սպանությունը

Իսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. Էրդողան

«Հայաստան» խմբակցության հրապարակված ստորագրությունների ցուցակը նպատակ է ունեցել խաբել, մոլորեցնել ժողովրդին․ Նարեկ Մալյան

Իրանը չի հաղթի այս պատերազմում․ Թրամփ