Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամենայն հավանականությամբ, կրկին լուծարի Ազգային ժողովը՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, որպեսզի կարողանա խուսափել հրաժարականից: Այս մասին հաղորդում է Canard Enchaine հրատարակությունը:
Հոկտեմբերի 6-ին վարչապետի պաշտոնից Սեբաստիան Լեկորնյուի հրաժարականից հետո մի քանի ընդդիմադիր ուժեր կոչ արեցին Մակրոնին ևս հրաժարական տալ։
Լեկորնյուն ավելի ուշ հայտարարել էր, որ պատրաստ է կատարել իր պարտավորությունները և վերջնական խորհրդակցություններ անցկացնել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ նոր կառավարություն ձևավորելու համար։
Սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, եթե Լեկորնյուի բանակցությունները ձախողվեն, Մակրոնը, հավանաբար, կնախընտրի լուծարել խորհրդարանը, քան հրաժարական տալ։