ԱՄՆ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ Facebook-ի մեր էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։
Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ Այս էջում թարմացումներ կլինեն մեր գործունեության լիարժեք վերսկսումից հետո, իսկ մինչ այդ կտեղադրվեն բացառապես անվտանգության և ապահովության վերաբերյալ հրապարակումները։ Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկություններ կարող եք գտնել travel.state.gov կայքում։
«Իրավունք» թերթը գրում է. «Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, թե ինչ է կատարվում ՔՊ-ում ուշագրավ մանրամասներ են պատմում տեղի աղբյուրները:
Ասում են, թե Վաղարշապատի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը «չերեզներով» տեղեկացրել է, որ պատրաստ է ընտրություններին աջակցել ՔՊ–ին՝ միայն թե, իր ընտանիքին առնչվող քրեական գործերը «ջրեն»: ՔՊ-ից էլ վերջինիս հասկացրել են, որ ինքն առանձնապես կշիռ չունի, որ մի հատ էլ իր զրոյական վարկանիշով աջակցի ինչ-որ հարցում:
Այս իրավիճակում Դիանա Գասպարյանը ստիպված նեղ շրջապատում ասում է, որ ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի թեկնածությանը ոչ էլ սատարելու է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուրի միջանցքի», Հայաստանը կապիտուլացնելու մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները խժդժություններ են մտցրել նաեւ իշխող թիմում։
ՔՊ վերնախավը դժգոհել է՝ նման հայտարարություններից հետո ինչպե՞ս մարդկանց ասեն, որ խաղաղություն են հաստատել, եկեք՝ մեզ ընտրեք: Ինչպե՞ս հավատացնեն, որ վաշինգտոնյան համաձայնագրով խաղաղություն են բերել։
Նրանց հանգստացրել են, թե Ալիեւն իր ներքին լսարանի համար է այդ հայտարարություններն անում: Սակայն այդ հավաստիացումներից հետո էլ ՔՊ-ում խոսակցությունները չեն դադարել։
Շարքերը տարբեր վարկածներ են քննարկում: Ոմանք կասկածում են, որ իրականում այլ փաստաթուղթ է կնքվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, պարզապես Ալիեւը թույլ է տվել, որ Փաշինյանը դա ներկայացնի իբրեւ խաղաղության համաձայնագիր եւ դրանով գնա ընտրության, քանի որ երեւի Նիկոլից շատ է ուզում, որ ՔՊ-ն վերարտադրվի, որ դրանից հետո իր բոլոր ծրագրերը կամաց-կամաց իրականություն դառնան: Իսկ թե ինչու է այդ դեպքում նման հայտարարություններով փչացնում Փաշինյանի ռեյտինգը, ՔՊ-ում դրա բացատրությունն էլ են գտել` շանտաժ է անում, որ հետո ավելին ստանա։
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-5-ին նույնքան կբարձրանա։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 1-ի ցերեկը կլինի կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18...+20 աստիճան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի վերաբերյալ իր առաջարկին արձագանքելու համար ՀԱՄԱՍ-ը 3-4 օր ունի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է The Guardian-ը, այս մասին Դոնալդ Թրամփն ասել է լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում ՀԱՄԱՍ-ը կբախվի հետևանքների։
Նա նշել է, որ Իսրայելի և արաբական առաջնորդները ընդունել են առաջարկը և պարզապես սպասում են ՀԱՄԱՍ-ին։
«ՀԱՄԱՍ-ը կամ կանի դա, կամ ոչ, իսկ եթե ոչ, ապա դա շատ տխուր ավարտ է լինելու»,-ասել է Թրամփը։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում վերահաստատում ենք մեր ջանքերը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը:
«Ընդգծում ենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարևորությունը, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,-ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը շուտով կհայտարարի խոշոր բարեփոխումների մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է NBC-ն, Դոնալդ Թրամփը մանրամասնել է, որ բարեփոխումները, մասնավորապես, վերաբերում են ռազմական գնումները հեշտացնելուն և արտասահմանում ռազմական վաճառքն արագացնելուն։
«Մենք ունենք հսկայական թվով երկրներ, որոնք ցանկանում են գնել մեր սարքավորումները, և գիտեք, շատ դեպքերում դա չափազանց երկար է տևում: Նրանք կուտակված են», - ասել է Թրամփը՝ անհրաժեշտություն համարելով պաշտպանական ընկերությունների կողմից ռազմական սարքավորումների արտադրության արագացումը։
Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան, Sputnik Արմենիայի փոխանցմամբ հաղորդում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
«Մեր գործընկերության տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել կանոնավոր չվերթներ իրականացնել Ռումինիայի Տիմիշոարա քաղաք և Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ հաշվի առնելով հնարավորությունները», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, որ իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև մշտապես աճում է վստահության մակարդակը: Նա աննախադեպ և դրական էր որակել Թուրքիայի հետ երկխոսությունը։
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե ինչ կարող էր դառնալ, եթե չլիներ ֆուտբոլիստ։
«Եթե չլինեի ֆուտբոլիստ, կարող էի իրավաբան դառնալ կամ տնտեսագիտության ոլորտում աշխատել, բայց ֆուտբոլը վաղ մտավ իմ կյանք, և անմիջապես դարձավ երազանք, որը ես վճռականորեն հետապնդեցի։
Հայրս ինձ առաջին անգամ գնդակը տվեց, երբ չորս տարեկան էի։ Այդ պահից սկսած՝ ֆուտբոլը երբեք դուրս չի եկել իմ կյանքից։ Մանկության տարիներին ես խաղում էի առաջևի գծում և փորձում էի հնարավորինս շատ գոլեր խփել՝ փորձելով ընդօրինակել նրան։ Իմ կարիերայի ընթացքում ես միշտ խաղացել եմ առավելագույն նվիրումով՝ խաղի մեկնարկային սուլիչից մինչև ավարտը»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinternews-ը։
Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը Միլանի «Ինտերի» կազմում մասնակցել է 5 հանդիպման։
Աղբյուրը՝ Armsport.am:
Ինչ անել, եթե որևէ անձ Ձեր լուսանկարով «WhatsApp» հեռահաղորդակցման համակարգում բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս Ձեր անունից։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը։
«Տարբերակ 1. Դիմել «WhatsApp»-ի ադմինիստրացիա
Անցնելով այս հղմամբ (https://www.whatsapp.com/contact/?subject=messenger)՝ լրացրեք պահանջվող դաշտերը (հեռախոսահամար, էլ. փոստ և նկարագրեք Ձեր խնդիրը): Դաշտերը ցանկալի է լրացրնել անգլերեն լեզվով:
Ստորև ներկայացված տեքստը կարող եք օգտագործել Ձեր բողոքի ժամանակ
Dear WhatsApp Team
I am writing to report a fraudulent account (Այստեղ գրեք այն հեռախոսահամարը, որը օգտագործում է Ձեր լուսանկարը, օրինակ` +635023773797 ) that is impersonating another person and using their name and photos to deceive people and steal money.
Please let me know if you need any additional information or evidence from my side to assist in your investigation.
Thank you for your prompt support.
Բողոքն ուղարկելուց հետո Ձեր կողմից նշված էլ. փոստին կստանաք հաղորդագրություն, և Ձեզանից կարող են պահանջել հավելյալ տեղեկատվություն (օրինակ՝ Ձեր անձը հաստատող փաստաթուղթ): Այն տրամադրելուց հետո «WhatsApp» -ի ադմինիստրացիան գրեթե բոլոր դեպքերում բլոկավորում է կեղծ հաշիվը:
Տարբերակ 2. Եթե առաջացել են դժվարություններ բողոքը ուղարկելու հարցում` դիմեք ՆԳՆ Կիբեռոստիկանություն (թեժ գիծ՝ 011 52 52 52)»,- նշված է հաղորդագրության մեջ։