Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որտեղի՞ց այդ արտահայտությունը Ձեզ, որտեղի՞ց եք կարդացել այդ արտահայտության մասին: Նման արտահայտություն չկա, չի եղել և համոզված եղեք, որ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայեցված որևէ փաստաթղթում: Ես ասում եմ, որ խաղաղությունը խնամք է պահանջում, այդ խնամքի շատ կարևոր ատրիբուտ է լեգիտիմ, համաձայնեցված բառապաշարի օգտագործումը: Այս մասին ԵԽԽՎ-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Ես կոչով դիմեցի ադրբեջանցի գործընկերջս, որպեսզի պարզաբանի՝ ի՞նչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով, որտե՞ղ է այդ «Զանգեզուրի միջանցքը»: Քարտեզի վրա պետք է ցույց տալ այդ «Զանգեզուրի միջանցքը», որովհետև եթե պարզվի՝ «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք՝ որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից»,-նշել է նա: 

Վարչապետը հավելել է, որ դա արդեն իսկ ձեռքբերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է:

ՆԱՏՕ-ի երկրներն արդեն մեկ ամիս է, ինչ չեն ֆինանսավորել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զենքի գնումները «Ուկրաինայի համար առաջնահերթ պահանջների ցանկ» (PURL) նախաձեռնության շրջանակներում։ Այս մասին հաղորդում է ուկրաինական Страна.ua հրատարակությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները PURL նախաձեռնության շրջանակներում ԱՄՆ-ից Ուկրաինայի համար արդեն գնել են երկու միլիարդ դոլարի զենք։

«Արդեն մեկ ամիս է, ինչ եվրոպական երկրները լրացուցիչ միջոցներ չեն ներդրել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զենք գնելու ծրագրում»,- ասվում է «Страны» Տելեգրամ-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն գործարկում են Ուկրաինային PURL նախաձեռնության միջոցով աջակցելու նոր մեխանիզմ, որը նախատեսում է զենքի արագ մատակարարումներ դաշինքի երկրների կամավոր նվիրատվությունների միջոցով։

ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի մոտ 2 միլիարդ եվրո՝ ռուսական սառեցված ակտիվների միջոցով անօդաչու թռչող սարքերի համար։  Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Սակայն Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստները չեն բռնագրավվի։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ վարկը նախատեսվում է տրամադրել մասնաբաժիններով։

Առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչներ և բարձրախոսներ տեղադրելը դրանից հնչող բարձր երաժշտությունն արգելելու նպատակով: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 30-ի նիստին ասաց Սերգեյ Բագրատյանը՝ ներկայացնելով իր, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի համահեղինակած ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Այս մասին գրում էLurer.am-ը:

 

Հիմնական զեկուցողը ներկայացրեց նաև տուգանքի չափը նշյալ խախտումը կատարողների համար:

«Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ կամ խլացուցիչներ, նվագարկիչներ, լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ տեղադրելը կամ շարժման ընթացում դրանք օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով և ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարաքավորումների, խլացուցիչների կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչների կամ բարձրախոսների բռնագրավման և տուգանային միավորի կիրառմամբ՝ 2 միավոր»,- ասաց պատգամավորը:

YouTube-ը համաձայնել է վճարել 24,5 միլիոն դոլար (գրեթե 21 միլիոն եվրո) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դատական հայցը կարգավորելու համար: Սա կապված է 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի անկարգություններից հետո նրա հաշիվը ժամանակավորապես արգելափակելու հետ: 

 

Համաձայնագրի պայմանների համաձայն՝ այս գումարից 22 միլիոն դոլարը կփոխանցվի Սպիտակ տան դահլիճի կառուցման համար պատասխանատու «Trust for the National Mall» կազմակերպությանը։ Մնացած 2.5 միլիոն դոլարը կբաշխվի գործի մյուս հայցվորների միջև, այդ թվում՝ գրող Նաոմի Վուլֆի և Ամերիկյան պահպանողական միությանը։

Թրամփի ֆեյսբուքյան, Instagram-ի, YouTube-ի և Facebook-ի հաշիվներն արգելափակվել են այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ նրա կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք: Սոցցանցերի ղեկավարությունը որոշել է, որ Թրամփն իր հաղորդագրություններով նպաստել է այդ ակցիային։

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգում չկա։

Այս մասին ՌԴ դեսպանը նշել է «Սյունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում։

«102-րդ ռազմաբազայի դուրսբերումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չէ։ Հայկական կողմը դրա մասին հստակ հայտարարել է բոլոր մակարդակներում։ Ռուսական ռազմական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի կենսական հենասյուն և տարածաշրջանային կայունության էական գործոն։ Միևնույն ժամանակ, մեր զինվորականները որևէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում որևէ մեկի համար»,-ընդգծել է դեսպանը։

Նա հիշեցրել է, որ «Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին» համաձայնագիրը սկզբնապես ստորագրվել է Մոսկվայում 1995 թվականի մարտի 16-ին՝ 25 տարով՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ ավտոմատ երկարաձգմամբ։

«Ավելի ուշ՝ 2010 թվականին, մեր երկրները Երևանում ստորագրեցին փաստաթղթին կից լրացուցիչ արձանագրություն, որով Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայումը Հայաստանում երկարաձգվեց մինչև 2044 թվականը՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ երկարաձգման հնարավորությամբ»,-հավելել է Կոպիրկինը։

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունում ավարտվեցին 6-րդ տուրի հանդիպումները։

Չեմպիոն «Լիվերպուլը» Լոնդոնում 1:2 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին», սակայն 15 միավորով պահպանեց առաջին տեղը։ Երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հետ է 2 միավոր։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:1

«Չելսի» - «Բրայթոն»՝ 1:3

«Քրիսթալ Փելաս» - «Լիվերպուլ»՝ 2:1

«Լիդս Յունայթեդ» - «Բորնմուտ»՝ 2:2

«Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 5:1

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Սանդերլենդ»՝ 0:1

«Տոտենհեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:1

«Աստոն Վիլա» - «Ֆուլհեմ»՝ 3:1

«Նյուքասլ Յունայթեդ» - «Արսենալ»՝ 1:2

«Էվերտոն» - «Վեստ Հեմ»` 1:1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Վերջին ամիսներին ՊՆ-ի պաշտոնական էջով ներկայացվում է տարբեր մշակութային դեմքերի այցերը զորամասեր, ներկայացվում այդ այցելությունների կարևորությունը:

Բայց օրինակ` ԱԺ պատգամավորը նույն ժամանակահատվածում, այնտեղ գնալու հնարավորություն չունի, որովհետև ՊՆ-ում համարում են, որ այն վտանգավոր զարգացումները, որոնք արտաքինից են միայն նկատելի, պետք է քողարկել գոնե ներսից:

Բանակը հեքիաթային փոփոխությունների, անիրականանալի ծրագրերի փիառումից դուրս փակ աշխարհ է, որովհետև իշխանության համար խնդրահարույց է իրավիճակին տիրապետող մարդկանց մուտքը զորամաս/մարտական դիրք` տեղում իրադրություն գնահատելու և իրերի դասավորությունից կարծիք ձևավորելու պատճառով:

Իսկ ի՞նչով են փակում տեղեկատվական վակումը: Այո´, Կիրանցի պատ արշավներ կազմակերպում, անհասկանալի դեմքերի ամրացման շրջաններ տանում, որոնց գտնվելու վայրից մինչև կառույցի տարբեր էլեմենտներ գաղտնիության ռեժիմում պետք է լինեն:

Չնայած պետք է իրավիճակն էլ ճիշտ ընկալել. մարդիկ պատահականությամբ պաշտոններ են ստացել, որի համար պարտավոր են մի անձի, ով իրենց արգելում է Եռաբլուր գնալ, բանակի դերի մասին միտք հնչեցնել, առավել ևս` բանակի հերոսական դրվագներից խոսել:

Ինչը որ փակ պետք է լինի` խիստ գաղտնիության ռեժիմում, բաց է, իսկ ինչը պետք է դիտարկումների և լուսաբանումների համար, բազմաթիվ կողպեքների տակ է»:

Իրավիճակին և տեղեկատվությանը չտիրապետող որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե իբր երեկ ՊՆ վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ պաշտպանության նախարարությունում որևէ հանդիպում տեղի չի ունեցել:

Նշենք, որ ակցիայի անմիջապես մեկնարկին պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ է ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արման Սարգսյանի, իսկ այնուհետև՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ:

Ակցիայի մասնակիցները պնդել են, որ ցանկանում են հանդիպել ԳՇ պետի և ԶՈՒ-ից զորացրված մի շարք անձանց հետ:

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է քաղաքացիներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ:

Հայտնենք նաև, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել (տեսանյութերն առկա են), ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից:

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ վարչական համալիրի մոտ լարված իրավիճակ էր։ Անհետ կորածների հարազատների և ոստիկանության աշխատակիցների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Ծնողները հրաժարվել էին հանդիպել ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի հետ՝ պահանջելով հանդիպում ԳՇ պետի հետ։

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Փրկարարների, համայնքային ոստիկանների ու պարեկների շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ օպերատիվ տվյալներով չէր ճշտվել, թե կամրջի որ հատվածում է։ Ի վերջո, մոտ 20 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է տղամարդու մարմինը։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Եղիազարյանի  գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի 43-ամյա բնակիչ է, ով վերջերս էր Ռուսատանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։

Ֆոտո

Թրամփը կոչ է արել բանտարկել Չիկագոյի քաղաքապետին և Իլինոյսի նահանգապետին

Երևանում 10 անձ է ձերբակալվել. նրանց մոտ զենք ու թմրանյութ է հայտնաբերվել

Հայտնի է` Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է տուն ձեռք բերել հավաստագրով

ՀՀ–ում ամուսնությունները 2025 թ. 7 ամսում քչացել են, ամուսնալուծությունները` ավելացել

Իտալական ֆուտբոլն անկում է ապրում․ «Ինտերի» նախագահ

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

ՌԴ-ն առաջարկել է Կասպից ծովում անցկացնել ռազմածովային զորավարժություններ՝ Ադրբեջանի, Իրանի և Ղազախստանի մասնակցությամբ

Ի՞նչը պետք է այլ կերպ լիներ, որ այդ ամենը տեղի չունենար. որտե՞ղ է բացթողումը. Փաշինյանը՝ Վալոդյա Գրիգորյանի դեպքի մասին

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Մերձավանի 30-ից ավելի հասցեներում

Ռուսաստանն ուշադիր հետևում է «Տոմաhավկ»-ի հետ կապված իրավիճակին և կոչ է անում ԱՄՆ-ին զսպվածություն ցուցաբերել. Զախարովա

Պետական դավաճանության տասնյակ դեպքեր ունենք, հետո ասում ենք՝ ո՞նց է սա հնարավոր. Փաշինյան

Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են Ford Transit-ը, VAZ 2107-ն ու բեռնատար «ZIL»-ը. կան վիրավորներ

Երթևեկության փոփոխություն՝ Գալոյան եղբայրներ փողոցում

Արժե՞ թարմացնել. iPhone 17 Pro Max-ի և iPhone 16 Pro Max-ի համեմատություն

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է