Live24
Հունիսի 17, 2025
Live24

Live24

Լուրեր

Նման քննարկում և նախաձեռնություն այս պահին չկա։ Ես ինքս էլ որևէ քննարկման չեմ մասնակցել, նման քննարկում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե կոնկրետ ի՞նչ մասով է եկեղեցին հիմա հարկեր վճարում և գուցե նախաձեռնություն լինի,  որ եկեղեցին հարկային դաշտում հայտնվի:

Հակոբյանը հիշեցրեց նաև իր ասուլիսում արված մեջբերումները. «Ես ասել եմ, որ հարկերը պետք է վճարենք, որպեսզի կարողանանք լիարժեք  երջանիկ դառնալ: Վարչապետն էլ այս վերջին ելույթի ժամանակ նշեց կրթություն, առողջապահություն, ճանապարհներ, անվտանգություն, բազմաթիվ բաներ, առանց որոնց երջանկություն ունենալը անհնար է»,

Հակոբյանը  չպատասխանեց այն հարցին, թե ինչպես է վերաբերում իշխանության ներկայացուցիչների կողմից եկեղեցու վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ դա ՊԵԿ նախագահին չվերաբերող հարց է. «Այն մասով, ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է որևէ խնդիր չկա։ Իմ ՊԵԿ  նախագահ եղած ժամանակաշրջանում նման խնդրի չեմ առնչվել, բայց քանի որ հարցը բարձրացնում եք, ավելի մանրամասն կփորձեմ հասկանալ, եթե նման խնդիր կա։ «Մենք վարչարարություն ենք իրականացնում, եթե վարչարարության ընթացքում կնկատենք որևէ խնդիր, համապատասխան գործիքակազմով կտեղեկացնենք, կհուշենք մեր եկեղեցուն, որ այս խնդիրները կան, խնդրում ենք շտկեք։

Այն մասով, որով եկեղեցին առևտրային գործունեություն է իրականացնում, այդ մասով պարզ է, որ պետք է վճարի հարկեր։ Այն մասը, որը եկեղեցական գործունեությանն է վերաբերվում, այդ մասով հարկեր որպես այդպիսին չի վճարում»,–ասաց նա։

Լոս Անջելեսում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանի արձակած կրակոցից ավստրալացի լրագրող է տուժել։ Տեսանյութը տարածվել է համաշխարհային լրատվամիջոցներում։

Ըստ ԶԼՄ–ների ոստիկանը կրակել է ռետինե փամփուշտով։

Հիշեցնենք` արդեն 3 օր է` ԱՄՆ–ում մարդիկ ցույցեր են անում` բողոքելով միգրացիոն նոր քաղաքականությունից։ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը (ICE) հունիսի 7-ին անօրինական միգրանտներին հայտնաբերելու գործողություն է իրականացրել Լոս Անջելեսի կենտրոնում, գործողությունը վերաճել է ցուցարարների հետ բախումների: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քաղաք է մտցրել Ազգային գվարդիայի 300 զինվորական և սպառնացել է 500 ծովային հետևակ ուղարկել։

Վերջին տվյալներով՝ երեկ Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 27 մարդ է ձերբակալվել։

Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 11-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 10-ի ցերեկը կնվազի 2-3, հունիսի 11-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Բոլորս գիտեինք, որ եկեղեցականները չեն պահում կուսակրոնությունը, իհարկե, սա ևս ենթադրության մակարդակի է, ոչ թե ապացուցված փաստ, իսկ երբ ասում են՝ կուսակրոն, այդ կուսակրոնությունը չէ՞ որ ինչ-որ պահից հետո են ընդունում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ասում են՝ մեկը կարող է կուսակրոնություն ընդունել 30 տարեկանից։ Բա մինչ այդ կուսակրոն չէր, հետո դարձավ կուսակրոն։ Այսինքն՝ կուսակրոնությունը, ես՝ նվաստս, որ երբեք չեմ եղել ու չեմ հանդիսանում չգիտեմ` ինչ մակարդակի հավատացյալ, հասկացել եմ հետևյալ ձևով՝ այդ մարդիկ չեն ամուսնանում, որպեսզի ազատ լինեն այդ հոգսերից ու ծառայեն։ Հետո, երբ ասում են՝ խախտել են կուսակրոնությունը, եկեք գնանք դարերի խորքերը։ Եկեք հաշվենք՝ տեսնենք քանի հոգևորականներ ենք ունեցել այդ մակարդակի։ Բոլորս էլ գիտենք՝ կրթված, զարգացած, ուժեղ մարդիկ են եղել։ Պատկերացնո՞ւմ եք՝ այդպիսի մարդիկ սերունդ չունենային, հնարավոր է՝ այսօր պետություն էլ չունենայինք»,- ասաց Աղազարյանը։

Հարցին՝ շատերը համեմատում են, ասում են, որ եթե ժամանակին թույլ չտային, որ Փաշինյանը փորձեր Ձեր SMS-ները կարդալ և Ձեր անկողին մտնել, ապա դա չէր կրկնի Վեհափառի հետ, համաձա՞յն եք այդ դիրքորոշմանը, Աղազարյանը պատասխանեց․ «Այո, շատ տեղին հարց է։ Եթե ինչ-որ մեկը խախտում է ինչ-որ պայմանական սկզբունքներ, այստեղ բարոյականության հարց է դրվում։ Ո՞րն է ավելի բարոյական կամ անբարոյական՝ տվյալ հանգամա՞նքը, թե այն հանգամանքը, երբ դու մտնում ես մարդու անձնական կյանք՝ անձնական տարածք։

Հիմա, եթե հատուկ ծառայությունները՝ կապ չունի՝ ինչ եղանակով, իմ զուգընկերուհու կրծկալի միջից հանեն փաստաթուղթ, կամ կհանեն փաստաթուղթ, որը պարունակում է պետական անվտանգության համար արժեքավոր տեղեկատվություն, ես՝ օքեյ եմ, ընդ որում՝ կրծկալը հագած վիճակում։ Բայց եթե հատուկ ծառայությունները կամ որևէ մեկը սադրանք են կազմակերպում, նախապատրաստում նման բաներ, տեղադրում այս կամ այն վայրերում և հետո իբր գտնում ու «բացահայտում» են, ապա՝ հարամ լինի իրենց կերած հացը»։

Հարցին՝ դուք և պարոն Ասլանյանը դեմ կլինե՞ք իմփիչմենթին, նա պատասխանեց․ «Մենք դեմ չենք լինելու «Պատիվ ունեմ»-ի սկսած գործընթացին, բայց չենք սատարելու»։

«ԱԼՌՕՍԱ» ընկերությունը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է եզակի դեղին ադամանդ։ «Նոր արև» կոչվող թանկարժեք քարը Ռուսաստանում երբևէ մշակված ամենամեծ ադամանդն է, որը կշռում է ավելի քան 100 կարատ. այս մասին, myweekend.ru-ի փոխանցմամբ, պատմել է Alrosa Diamond Exclusive ծրագրի ղեկավար Ելենա Սուխովեևան։

Նա ընդգծել է, որ գունավոր ադամանդը չափազանց հազվագյուտ երևույթ է։ Իսկ «Նոր արև»-ն ունի Vivid Yellow գույն, այսինքն՝ ամենաինտենսիվ դեղին գույնի ադամանդ է։

Միևնույն ժամանակ, եթե այն ուշադիր զննեք բոլոր կողմերից, կտեսնեք, որ այն հավասարաչափ գունավորված է, գործնականում բացարձակապես բաց բծեր չունի։ Չափի և գույնի նման հագեցվածության համադրությունը «Նոր արև»-ը դարձնում է անգերազանցելի։ Քարը մշակել է 15 մասնագետից բացկացած թիմը՝ երկուսուկես տարի։

Ինչպես նշում է ընկերությունը, դրա վաճառքի վերաբերյալ որոշումը դեռևս չի կայացվել։

«Քանի որ սա բացարձակապես եզակի թանկարժեք քար է, միայն աճուրդը կարող է որոշել դրա իրական արժեքը։ Վերջին 15 տարիների ընթացքում, մեր իմանալով, այս մակարդակի ադամանդները երեք անգամ են հայտնվել Christie's և Sotheby's աճուրդներում, և դրանց գները տատանվել են 12-18 միլիոն դոլարի սահմաններում», - ասել է Սուխովեևան։

Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների նկատմամբ վերահսկողություն լինելու է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով՝ մեր խնդիրը մաքսային վերահսկողությունը սահմանելն է ցանկացած սցենարի դեպքում։ «Մենք ունենք համապատասխան սարքավորումներ՝ ադապտացվելու ցանկացած սցենարի»,- նշել է նա:

Հունիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցում քաղաքացուն ծեծի են ենթարկել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 25-ամյա Սուրեն Հակոբյանը հայտնել է, որ ժամը 20։30-ի սահմաններում Խանջյան փողոցում քայլելիս իրեն հրել է և վայր է գցել, պատճառելով ֆիզիկական ցավ, հնարավոր է ապտակած էլ լինեն, սակայն վստահ չէ և հրաժարվել է բժշկական օգնությունից

Կայքի տեղեկություններով՝ Ս․ Հակոբյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Ես ունեմ մեկ որդի, տղաս հիմա սովորում է տնտեսագիտական համալսարանում և սեպտեմբերի 1–ից  նաեւ ռազմական ակադեմիայում «Պատիվ ունեմ» ծրագրով անցնելու է դասընթացներ եւ զինծառայությունը զինված ուժերում շարունակելու է որպես սպա։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Հարցին՝ արդա՞ր է, որ ձեր որդին ծառայի, իսկ մյուսները գնացուցակին նայեն, տեսնեն, ինչքան կարող են վճարել, որ իրենց որդին չծառայի, նա պատասխանեց. «Բոլորն էլ ծառայելու են։ Դա ընթացիկ հարց է, որը հանձնաժողովում առաջիկայում կքննարկվի»։

Նշենք, որ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 13-ին ժամը 11։00-ին կրկին կքննարկվի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը։

ԱԺ-ում մայիսի 26-ին մեկ անգամ հետաձգվել էր զինվորական ծառայության մասին օրինագծի քննարկումը: Ըստ այս օրինագծի, կարելի է վճարել 18 մլն դրամ եւ ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 մլն դրամ եւ ծառայել մեկ ամիս։

Կոյուղիների հետ կապված խնդիրներ, ինֆորմացիայի խեղաթյուրումը կա, և ես վստահ չեմ, որ դա հատուկ չի արվում, ես վստահ եմ, որ դա հատուկ է արվում, և իրականում ցավոք սրտի, դա մեր պատասխանատվության տիրույթը չի: Այս մասին գործակարգավարական նիստում ասաց Տիգրան Ավինյանը:

«Դա պետական գույք է, ու ենթադրում եմ մի մասն էլ հանձնված չէ Վեոլիա ջրին, և այնպես է ստացվում , որ մենք քաղաքում ունենք մի ենթակառուցվածք, որն ուղիղ մեր ենթակայության տակ չէ, մաշված է աննկարագրելի չափով, և շատ լավ է, որ կառավարությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում, բայց կարծում ենք, որ դա մեկանգամյա ծրագիր չպետք է լինի: Եկեք օրենքով ֆիքսենք, դա թող տեղափոխեն մեր դաշտ, իմանանք, որ սա մեր անելիքն է, սկսենք պլանավորել այդպես: Մենք երկու տարի 14-15 կիլոմետր կոյուղի վերականգնեցինք, ոնց ենք հիմնավորում, որ դա անում ենք, հիմա դա պետք է կառավարությանը նվեր տանք, չէ՞, նվիրատվություն ձևակերպենք, որովհետև դա մեր գույքը չի, պետական գույք է», -ասաց Տիգրան Ավինյանը:

Ավինյանի խոսքով, յուրաքանչյուրն իր պատասխանատվության շրջանակը պետք է ֆիքսի. «Եթե ջրային կոմիտեն է, նրան պետք է ֆինանսավորումը հատկացնեն, անեն, իմանան, որ դա է խնդիրը, եթե մենք ենք, հասկանանք, թե ֆինանսավորման հարցը ոնց ենք լուծելու, բայց հիմա կա պետական գույք, որը ջրային կոմիտեի բալանսում է, տեր չունի, օդում կախված է , մեկ շաբաթվա ընթացքում 400 վթար է եղել: Մի քանի լրագրողներ էլ, ովքեր ֆիքսված են հենց դրա վրա, ասում են տեսեք-տեսեք, դա քաղաքապետարանի խնդիրն է, բայց դա քաղաքապետարանի խնդիրը չի, քաղաքապետարանը լուծում է ոչ իր խնդիրը , հիմա եկեք հասկանանք, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք գնա, արա՛, որովհետև անընդհատ քաղաքապետարանը էս, քաղաքապետարանը էն, վերջը ասելու ենք էս մարդը չի, էն մարդն է, կամ էս չինովնիկն է, նստած իրան էշի տեղ է դրել, քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ է, էլի, մարաղ մտած` ասում ա՝ լավ ա, քաղաքապետարանին են մեղադրումինքը չի երևում» ,-ասաց Ավինյանը: 

 

ԱՄՆ-ում այսօրվանից պաշտոնապես ուժի մեջ է մտնել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած գործադիր հրամանագիր, որն արգելում է 12 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Խոսքն Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների մասին է: Նրանց նկատմամբ սահմանվել է մուտքի ամբողջական արգելք, գրում է theguardian.com-ը:

Եվս յոթ երկրի քաղաքացիների համար սահմանվել է մուտքի մասնակի արգելք: Մասնակի արգելք է սահմանվել Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների համար: Նրանց չեն տրամադրվի այցելության և ուսանողական վիզաներ: Այնուամենայնիվ, օրինակ, աշխատանքի կամ ամերիկացի հարազատների հետ վերամիավորման վիզաները կմնան ուժի մեջ:

Բացառություններ են գործում Միացյալ Նահանգների օրինական մշտական ​​բնակիչների և վավեր վիզաներ ունեցողների համար: Երկրների ցանկը հիմնված է Պետդեպարտամենտի կողմից հունվարից ի վեր անցկացվող վերլուծության վրա:

Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ նման միջոցառումների ներդրման պատճառը Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում հրեա ակտիվիստների դեմ հակասեմական հարձակումն էր։ ԱՄՆ-ում կնոջ և երեխաների հետ անօրինական բնակվող 45-ամյա եգիպտոսցին «Ազատություն Պաղեստինին» գոռալով՝ Մոլոտովի կոկտեյլ էր նետել ամբոխի վրա։ Վիրավորվել էր տասնհինգ մարդ, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրած թոշակառու։

«21-րդ դարում մենք տեսել ենք և շարունակում ենք տեսնել ահաբեկչական հարձակումներ, որոնք կատարվել են ժամկետանց վիզաներ ունեցող օտարերկրացիների կողմից, որոնք եկել են աշխարհի տարբեր վտանգավոր վայրերից», - ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ երկրում կան միլիոնավոր նման մարդիկ։

Խոսելով ահաբեկչական հարձակումների մասին՝ Թրամփն ասել է, որ թույլ չի տա, որ «այն, ինչ տեղի ունեցավ Եվրոպայում, տեղի ունենա նաև Ամերիկայում»։ Նա սպառնացել է, որ արգելքի ցանկին կարող են ավելացվել ավելի շատ երկրներ։

Ֆոտո

Գլխավոր այսահարը, վարկաբեկելով Եկեղեցուն, շեղում է տեղի ունեցող անվտանգային իրադարձություններից

Ծոռներիս մորթեն նո՞ր ոտքի ելնեմ, հիշե՛ք, սաղիս տուն են մտնելու, վտանգի տակ է հիմնական հենասյունը

Մայր Աթոռը դատապարտում է Կարապետյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով հետապնդումը

Թույլ չեմ տալու, պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի. Սամվել Կարապետյան

«Երկու տարի առաջ վաղեմության ժամկետներն անցած գործով նախագահ Սարգսյանին դատարան տանել-բերելու իմաստը ո՞րն է». պաշտպանի միջնորդությունը բավարարվեց, գործերը միացվեցին

Արա Աբրահամյանը դատապարտել է Երևանում գործարար Սամվել Կարապետյանի դեմ ձեռնարկված գործողությունները

Ովքե՞ր են գտնվում Սամվել Կարապետյանի տան բակում

Հ1-ը մոտի՞կ ա, թող մոտիկից նկարի, որ էդ մուլտիկները ցույց տա. Սամվել Կարապետյանի եղբայր

Շուտով կձերբակալեն Սամվել Կարապետյանին, չհասցրեցին, ինձ թող տանեն, պրծնենք․ Կարեն Կարապետյան

Ոչ ոք ոչ մի անկանոն բառ հանկարծ չասի. Կարեն Կարապետյանը՝ հավաքված աջակիցներին

ԱԱԾ-ն պիտի գա, հետ կանգնեք, մեքենաներն էլ հանեք, երբ պատեհ լինի, կխոսեմ. Կարեն Կարապետյան

«Տեղյա՞կ չեք՝ ուր են տարել Սամվել Կարապետյանին», «Տեղեկություն չունենք, հարցերի չենք պատասխանի»

Սամվել Կարապետյանի տան խուզարկություններից հետո մի խումբ անձինք բերման են ենթարկվել

Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի․ Փաշինյանը նոր գրառում է կատարել

«Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա». Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին