Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.91 դրամ:
Ես ունեմ մեկ որդի, տղաս հիմա սովորում է տնտեսագիտական համալսարանում և սեպտեմբերի 1–ից նաեւ ռազմական ակադեմիայում «Պատիվ ունեմ» ծրագրով անցնելու է դասընթացներ եւ զինծառայությունը զինված ուժերում շարունակելու է որպես սպա։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Հարցին՝ արդա՞ր է, որ ձեր որդին ծառայի, իսկ մյուսները գնացուցակին նայեն, տեսնեն, ինչքան կարող են վճարել, որ իրենց որդին չծառայի, նա պատասխանեց. «Բոլորն էլ ծառայելու են։ Դա ընթացիկ հարց է, որը հանձնաժողովում առաջիկայում կքննարկվի»։
Նշենք, որ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 13-ին ժամը 11։00-ին կրկին կքննարկվի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը։
ԱԺ-ում մայիսի 26-ին մեկ անգամ հետաձգվել էր զինվորական ծառայության մասին օրինագծի քննարկումը: Ըստ այս օրինագծի, կարելի է վճարել 18 մլն դրամ եւ ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 մլն դրամ եւ ծառայել մեկ ամիս։
Կոյուղիների հետ կապված խնդիրներ, ինֆորմացիայի խեղաթյուրումը կա, և ես վստահ չեմ, որ դա հատուկ չի արվում, ես վստահ եմ, որ դա հատուկ է արվում, և իրականում ցավոք սրտի, դա մեր պատասխանատվության տիրույթը չի: Այս մասին գործակարգավարական նիստում ասաց Տիգրան Ավինյանը:
«Դա պետական գույք է, ու ենթադրում եմ մի մասն էլ հանձնված չէ Վեոլիա ջրին, և այնպես է ստացվում , որ մենք քաղաքում ունենք մի ենթակառուցվածք, որն ուղիղ մեր ենթակայության տակ չէ, մաշված է աննկարագրելի չափով, և շատ լավ է, որ կառավարությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում, բայց կարծում ենք, որ դա մեկանգամյա ծրագիր չպետք է լինի: Եկեք օրենքով ֆիքսենք, դա թող տեղափոխեն մեր դաշտ, իմանանք, որ սա մեր անելիքն է, սկսենք պլանավորել այդպես: Մենք երկու տարի 14-15 կիլոմետր կոյուղի վերականգնեցինք, ոնց ենք հիմնավորում, որ դա անում ենք, հիմա դա պետք է կառավարությանը նվեր տանք, չէ՞, նվիրատվություն ձևակերպենք, որովհետև դա մեր գույքը չի, պետական գույք է», -ասաց Տիգրան Ավինյանը:
Ավինյանի խոսքով, յուրաքանչյուրն իր պատասխանատվության շրջանակը պետք է ֆիքսի. «Եթե ջրային կոմիտեն է, նրան պետք է ֆինանսավորումը հատկացնեն, անեն, իմանան, որ դա է խնդիրը, եթե մենք ենք, հասկանանք, թե ֆինանսավորման հարցը ոնց ենք լուծելու, բայց հիմա կա պետական գույք, որը ջրային կոմիտեի բալանսում է, տեր չունի, օդում կախված է , մեկ շաբաթվա ընթացքում 400 վթար է եղել: Մի քանի լրագրողներ էլ, ովքեր ֆիքսված են հենց դրա վրա, ասում են տեսեք-տեսեք, դա քաղաքապետարանի խնդիրն է, բայց դա քաղաքապետարանի խնդիրը չի, քաղաքապետարանը լուծում է ոչ իր խնդիրը , հիմա եկեք հասկանանք, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք գնա, արա՛, որովհետև անընդհատ քաղաքապետարանը էս, քաղաքապետարանը էն, վերջը ասելու ենք էս մարդը չի, էն մարդն է, կամ էս չինովնիկն է, նստած իրան էշի տեղ է դրել, քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ է, էլի, մարաղ մտած` ասում ա՝ լավ ա, քաղաքապետարանին են մեղադրում, ինքը չի երևում» ,-ասաց Ավինյանը:
ԱՄՆ-ում այսօրվանից պաշտոնապես ուժի մեջ է մտնել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած գործադիր հրամանագիր, որն արգելում է 12 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Խոսքն Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների մասին է: Նրանց նկատմամբ սահմանվել է մուտքի ամբողջական արգելք, գրում է theguardian.com-ը:
Եվս յոթ երկրի քաղաքացիների համար սահմանվել է մուտքի մասնակի արգելք: Մասնակի արգելք է սահմանվել Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների համար: Նրանց չեն տրամադրվի այցելության և ուսանողական վիզաներ: Այնուամենայնիվ, օրինակ, աշխատանքի կամ ամերիկացի հարազատների հետ վերամիավորման վիզաները կմնան ուժի մեջ:
Բացառություններ են գործում Միացյալ Նահանգների օրինական մշտական բնակիչների և վավեր վիզաներ ունեցողների համար: Երկրների ցանկը հիմնված է Պետդեպարտամենտի կողմից հունվարից ի վեր անցկացվող վերլուծության վրա:
Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ նման միջոցառումների ներդրման պատճառը Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում հրեա ակտիվիստների դեմ հակասեմական հարձակումն էր։ ԱՄՆ-ում կնոջ և երեխաների հետ անօրինական բնակվող 45-ամյա եգիպտոսցին «Ազատություն Պաղեստինին» գոռալով՝ Մոլոտովի կոկտեյլ էր նետել ամբոխի վրա։ Վիրավորվել էր տասնհինգ մարդ, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրած թոշակառու։
«21-րդ դարում մենք տեսել ենք և շարունակում ենք տեսնել ահաբեկչական հարձակումներ, որոնք կատարվել են ժամկետանց վիզաներ ունեցող օտարերկրացիների կողմից, որոնք եկել են աշխարհի տարբեր վտանգավոր վայրերից», - ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ երկրում կան միլիոնավոր նման մարդիկ։
Խոսելով ահաբեկչական հարձակումների մասին՝ Թրամփն ասել է, որ թույլ չի տա, որ «այն, ինչ տեղի ունեցավ Եվրոպայում, տեղի ունենա նաև Ամերիկայում»։ Նա սպառնացել է, որ արգելքի ցանկին կարող են ավելացվել ավելի շատ երկրներ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով.
ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից,
բ) 2025 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից։
Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող, զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման կամ այլ հարցերի համար կարող են դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ:
Հունիսի 9-ի առավոտյան Ուկրաինայի ամբողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապ՝ «Կինժալ» հրթիռը կրող ռուսական ՄիԳ-31Կ կործանիչի թռիչքի պատճառով։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
«Ուշադրություն։ Հրթիռային սպառնալիք ամբողջ Ուկրաինայում։ ՄիԳ-31Կ-ի թռիչք», - ասվում է հայտարարության մեջ։
Մոնիթորինգային ալիքները հաղորդում են ՌԴ-ի կողմից «Կինժալ» հիպերձայնային հրթիռների արձակման մասին: Զինվորականները հաղորդում են Ռովնոյի շրջան ուղղվող հրթիռների արձակման մասին:
Գիշերը Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա։
Վերջին շրջայցի ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնականում կային խնդիրներ ավտոբուսների պարբերականության հետ կապված։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Միգուցե մեր ուշադրության կենտրոնում պահենք այդ հատվածը, որովհետև իրապես եղել են ժամանակին խնդիրներ, հիմա ոնց որ թե ամբողջապես չենք լուծել դեռևս։ Մի հատ հասկանանք՝ որ կետերում է հիմնական խնդիրը և ուշադրության կենտրոնում պահենք, լուծենք»,–ասաց նա։
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն էլ արձագանքեց. «Շատ լավ, պարոն քաղաքապետ, գծային հսկիչներին կհանձնարարենք, որ ուշադրություն դարձնեն խնդիրը վերացնեն պարբերականության հետ կապված»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) բողոքի ցույցերին գալիս են փողի համար։
«Նրանք ցուցարարներ չեն, նրանք անկարգություններ սադրողներ և ապստամբներ են», - կիրակի օրը գրել է նա Truth Social սոցիալական ցանցում՝ անդրադառնալով Լոս Անջելեսում անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ ընթացող բողոքի ցույցերի մասնակիցներին։ «Վճարովի անկարգություններ», - մանրամասնել է ամերիկացի առաջնորդը։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը չի բացատրել, թե ով է, իր կարծիքով, վճարում ցուցարարներին։
Ըստ Թրամփի, Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը «պետք է ներողություն խնդրեն» քաղաքի բնակիչներից, որ «սարսափելի են կատարել իրենց աշխատանքը» և «շարունակվող անկարգությունների» համար։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.91 դրամ:
Թեհրանը շուտով կհրապարակի իրանական հետախուզության կողմից ձեռք բերված իսրայելական փաստաթղթերի գաղտնի արխիվը,
Թերթի փոխանցմամբ հայտարարել է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը՝ արխիվը որակելով «գանձ», որը կբարձրացնի երկրի հարձակողական կարողությունները։
Ավելի վաղ Tasnim-ը հայտնել էր, որ Իրանի հետախուզական ծառայությունները ստացել են Իսրայելի միջուկային ծրագրին վերաբերող գաղտնի փաստաթղթերի արխիվ: Բացի այդ, ըստ Խաթիբի, փաստաթղթերը պարունակում են գաղտնի տեղեկություններ Իսրայելի պաշտպանական կարողությունների, ինչպես նաև հրեական պետության՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների մասին:
«Այս գանձի փոխանցումը երկար ժամանակ է պահանջել և պահանջել է հատուկ անվտանգության միջոցառումներ: Իհարկե, փոխանցման մեթոդները կմնան գաղտնի, բայց փաստաթղթերը պետք է հրապարակվեն մոտ ապագայում», - ասել է նախարարը Իրանի պետական հեռուստատեսության եթերում:
Նա նաև նշել ՝, որ արխիվը բաղկացած է հազարավոր առանձին փաստաթղթերից, որոնք Իսրայելում ձեռք են բերվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալների կողմից։