Live24
Հունիսի 18, 2025
Live24

Live24

Լուրեր

Բագրատ Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում է, հանդիպում է Միքայել Սրբազանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել, վնասվածքներ են ստացել նաև թիկնապահներից ոմանք։

Փաշինյանի ավտոշարասյունն ավտովթարի է ենթարկել քաղաքացի Յուրիկ Շահնազարյանին։ Վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ սա Փաշինյանի շարասյան կողմից առաջին վթարի դեպքը չէ. տարիներ առաջ Փաշինյանի շարասյունը վթարի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին, ով մահացավ։

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի հայրը ժամանել է Մոսկվա և պատրաստվում է մասնակցել «Ապագայի ֆորում 2050» միջոցառմանը: Միջոցառումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին և նվիրված կլինի, ի թիվս այլ բաների, երիտասարդ ռուսաստանցիների հայրենասիրական դաստիարակությանը և ժողովրդագրական խնդիրների լուծմանը:

Ֆորումի մեկնարկի նախօրեին Էրոլ Մասկը հարցազրույց է տվել մեկ այլ թեմայի շուրջ՝ որդու և ԱՄՆ վարչակազմի հակամարտության մասին:

«Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ պարոն Մասկը դատապարտել է որդուն ԱՄՆ նախագահի հետ հակամարտությանը մասնակցելու համար։ Նա կարծում է, որ Իլոն Մասկը և Դոնալդ Թրամփը պարզապես շատ հոգնած են ընտրություններից հետո կատարած աշխատանքի պատճառով։

«Նրանք հինգ ամիս շարունակ մեծ սթրեսի մեջ են եղել։ Թողեք շնչեն»։

Ձեռնարկատիրոջ հայրը համոզված է, որ այս իրավիճակում հաղթողը ցանկացած դեպքում պետության ղեկավարն է լինելու. «Նա նախագահն է, նա ընտրվել է... Իլոնը սխալ է թույլ տվել, կարծում եմ, բայց նա հոգնած է, նա սթրեսի մեջ է»։ Էրոլ Մասկը վստահություն է հայտնել, որ հակամարտությունը շուտով անցյալում կմնա և կմոռացվի։

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և 13-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ի ցերեկը, 9-12-ը աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևանում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 12-13-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարված է հասցրել Սիրիայի հարավում՝ Մազրաաթ Բեյթ Ջին շրջանում, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անդամի ուղղությամբ, մի քանի օր անց այն բանից հետո, երբ Իսրայելը գրեթե մեկ ամսվա մեջ առաջին անգամ օդային հարվածներ էր հասցրել այդ երկրին, հայտնում է Times of Israel-ը։

ՀԱՄԱՍ-ը դեռևս չի մեկնաբանել հարձակումը։

Երեքշաբթի Իսրայելը հայտարարել է, որ հարված է հասցրել կառավարությանը պատկանող զենքի ուղղությամբ՝ ի պատասխան այն բանի, որ երկիրը նոր ղեկավարության օրոք առաջին անգամ երկու արկ է արձակել, իսկ պաշտպանության նախարար Իսրայել Կացը դրա համար պատասխանատվությունը դրել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի վրա։

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տան արևմտյան թևում՝ Օվալաձև աշխատասենյակում լարված հանդիպումից հետո։ Նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնի խոսքով՝ միջադեպը սկսվել է Մասկի կողմից պետական ​​ծախսերը կրճատելու չիրականացված խոստումների շուրջ բուռն վեճից։ Այս մասին գրում է Newsweek-ը:

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության հանձնակատարի թեկնածության քննարկումից հետո, նախարար Բեսենթը Մասկին հիշեցրել է դաշնային ծախսերը 1 տրիլիոն դոլարով կրճատելու խոստման մասին։ Բեսենթը նրան մեղադրել է «խարդախության» համար և անվանել «իսկական խարդախ», ինչին Մասկը կտրուկ է արձագանքել։ Դրանից հետո Մասկը Բեսենթին ուսով հրել է, ինչը  հանգեցրել է նախարարի հակահարվածին, և կռիվը շարունակվեց մինչև երրորդ անձանց միջամտությունը։

«Սքոթ Բեսենթը դիմել է Մասկին և ասել․ «Դու խոստացել էիր մեզ 1 տրիլիոն դոլարի կրճատումներ, իսկ հիմա մոտ 100 միլիարդ է... Ինչքա՞ն կարելի է։ Ի՞նչ ես անում»», - պատմել է Բենոնը:

«Եվ հենց այդ պահին Իլոնը ֆիզիկապես արձագանքել է։ Դա նրա ցավոտ թեմա է: Դա վեճ չէր, դա ֆիզիկական բախում էր։ Իլոնն ուղղակի հրեց նրան: Բախումից հետո Թրամփը 100 տոկոսով աջակցել է Բեսենթին», - հավելել է Բենոնը։

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:

Ըստ աղբյուրի՝ գաղտնի գործողությունը համարվում է Թել Ավիվի դեմ վերջին տասնամյակների ընթացքում իրականացված ամենալուրջ հետախուզական հարվածներից մեկը։ Փաստաթղթերը պարունակում են նաև տեղեկություններ Իրանի որոշ հարևան երկրների ծրագրերի մասին, որոնք, համագործակցելով Իսրայելի հետ, մտադիր էին գործողություններ ձեռնարկել Թեհրանի դեմ։

Մինչդեռ vesty.co.il կայքը գրում է, որ գործողությունը, ենթադրաբար, տեղի է ունեցել ավելի վաղ, սակայն գաղտնի է պահվել տվյալների ծավալի և Իրան անվտանգ տեղափոխման անհրաժեշտության պատճառով: Արտահոսքի համար կասկածվում են երկու Իսրայելի քաղաքացիներ: 

Սակայն տեղեկության պաշտոնբական հաստատում չկա:

Երեկվանից Սյունիքում գտնվող Նիկոլ Փաշինյանն այսօր զբոսնել է Գորիսում՝ քաղաքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ։

«Այցելեք Գորիս եւ զգացեք քաղաքի ջերմությունը»,– սոցցանցերում գրել է Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ իրենց զբոսանքից։

Նշենք, որ Փաշինյանի հետ են նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Կադրերից երեւում է, որ փողոցներում նաեւ մի քանի պարեկներ են «շարք կանգնել»՝ Փաշինյանին ողջունելու համար։

Թրամփի նշանակած սահմանապահ ծառայության պետ Թոմ Հոմանը պաշտպանել է Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի 2000 զինծառայող տեղակայելու նախագահի որոշումը՝ չնայած տեղի առաջնորդների, այդ թվում՝ նահանգապետ Գևին Նյուսոմի դիմադրությանը, և նախազգուշացրել է, որ նահանգապետն ու Լոս Անջելեսի քաղաքապետը կարող են ձերբակալվել։

«Նախագահ Թրամփն ուղարկում է Ազգային գվարդիան, որպեսզի նրանք աջակցեն իրավապահ մարմինների ջանքերին և օգնեն պաշտպանել հանրային անվտանգությունը», - ասել է Հոմանը NBC News-ին տված հարցազրույցում։

Նյուսոմը Թրամփի վարչակազմին մեղադրել է նրանում, որ նա զորքերի տեղակայումն օգտագործել է «տեսարան» ստեղծելու համար։

Ավելի վաղ նա բողոքի ցույցեր առաջացրած ներգաղթյալների ձերբակալություններն անվանել էր քաոս սերմանելու և լարվածություն հրահրելու փորձ։

Հոմանը հերքել է Նյուսոմի պնդումը և կշտամբել նահանգապետին՝ փաստաթղթեր չունեցող ներգաղթյալներին ձերբակալելու և արտաքսելու վարչակազմի ջանքերը քննադատելու համար։ «Կալիֆոռնիայի նահանգապետին և Լոս Անջելեսի քաղաքապետին կարող է ձերբակալություն սպառնալ, եթե նրանք անցնեն սահմանը։ Օգնե՛ք մեզ այս հանցագործներին փողոցներից հեռացնել։ Դադարեցրե՛ք ցուցարարներին ծափահարելը և աջակցե՛ք իրավապահ մարմիններին», - ասել է Հոմանը։

«Նյուսոմը պետք է զանգահարեր և շնորհակալություն հայտներ նախագահ Թրամփին՝ նահանգն ավելի անվտանգ դարձնելու համար», - հավելել է նա։

Թրամփի վարչակազմի պաշտոնյան ավելի վաղ հայտարարել էր, որ ICE-ի (Մաքսային և ներգաղթի ծառայություն) գործողություններին խոչընդոտելու փորձերը կարող են հանգեցնել ձերբակալության։ Նա ասել է, որ ո՛չ Նյուսոմը, ո՛չ էլ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը՝ երկուսն էլ դեմոկրատներ, որոնց նա մեղադրել է «հանցագործների համար ապաստարան» ստեղծելու մեջ, բացառություն չեն այս հեռանկարից։

«Ես դա կարող եմ ասել ցանկացածի մասին, - ասել է Հոմանը։- Անօրինական ներգաղթյալին գիտակցաբար թաքցնելը քրեական հանցագործություն է։ Իրավապահ մարմիններին իրենց աշխատանքը կատարելուն խոչընդոտելը քրեական հանցագործություն է»։

Հոմանը հավելել է, որ վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է շուրջ 150 անօրինական ներգաղթյալ, քանի որ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները լայնածավալ ստուգում են անցկացրել ամբողջ քաղաքում։

 

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ռուսաստանյան մայրաքաղաքի մատույցներում ևս երկու անօդաչու թռչող սարք են խոցել։ Ընդհանուր առմամբ, գիշերվանից ի վեր ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ինը ԱԹՍ, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը։ Սահմանափակումներ են գործում նաև Կալուգայի օդանավակայանում։ Ըստ Կալուգայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Շապշայի, մարզի երկնքում յոթ անօդաչու թռչող սարք են խոցել։ Վնասվել է երեք առանձնատուն։

Ավելի վաղ ԱԹՍ-ի հարձակման մասին հայտարարել էր Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը։ ԱԹՍ-ներից մեկի անկման հետևանքով հրդեհ է բռնկվել Նովոմոսկովսկի «Ազոտ» գործարանում։ Տուժել է երկու մարդ։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 7-ի՝ Մոսկվայի ժամանակով 23:00-ից մինչև հունիսի 8-ի՝ Մոսկվայի ժամանակով 7:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 61 անօդաչու թռչող սարք։ Գրոհի են ենթարկվել Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Տուլայի, Օրյոլի, Կուրսկի և Մոսկվայի մարզերը, ինչպես նաև Ղրիմը։

Ֆոտո

«Պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»

Իսրայելին և Իրանին սահմանակից պետություններում իրավիճակի անկայունացման ռիսկեր կան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի զինված ուժերը բերվել են մարտական ​​պատրաստության․ ԶԼՄ-ներ

Իրանը հերքում է նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին լուրերը

Երևանում թալանել են հայտնի «Էվրիկա» սուպերմարկետը

Իրանը հրապարակել է Իսրայելում խոցված թիրախների ցանկը

Քրդստանի ազատության կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ են հարձակման անցնել Իրանի դեմ

Պատժիչ գործողություններից առաջ Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին զգուշացնում ենք տարհանվել․ Իրանի զինված ուժերի շտաբի պետ

«Բա միջամտի, արա՛». Նիկոլ Փաշինյան

Սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը

Իրանը G7-ի առաջնորդներին կոչ է անում հրաժարվել միակողմանի հռետորաբանությունից

Իրանում կոչ են արել մարդկանց ջնջել WhatsApp-ը իրենց հեռախոսներից

Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել, իսկ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին. Սամվել Կարապետյան

Մենք գիտենք, թե որտեղ է թաքնված Իրանի գերագույն առաջնորդը, առայժմ չենք ուզում վերացնել նրան, բայց մեր համբերությունը սպառվելու վրա է. Թրամփ