Live24
Հունիսի 17, 2025
Live24

Live24

Լուրեր

Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից։ Աշոցք համայնքի բազմաթիվ բնակավայրերում վարակված անասուններ կան, իսկ մարդիկ՝ առանց իրազեկման և պաշտպանության։ Այս մասին ահազանգում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

«Միևնույն ժամանակ՝ պետական կառույցները լուռ են։ Ոչ վերահսկողություն կա, ոչ լուրջ փոխհատուցում, ոչ պատասխանատվություն։

Այս իրավիճակն այլևս ոչ թե մասնագիտական բացթողում է, այլ իշխանությունների հանցավոր անփութություն։

֊Գյուղացին կորցնում է ապրուստի աղբյուրը՝ առանց պետական աջակցության։

֊ Հիվանդությունը շարունակվում է տարածվել։

֊ Համապատասխան պետական մարմինների կողմից ոչ մի լուրջ գործողություն։

Ես պահանջում եմ․

 Շտապ արձագանք՝ պետական կառույցների կողմից։

 Համապարփակ ստուգումներ Շիրակի մարզում։
 Արդար փոխհատուցում՝ ֆերմերներին հասցված վնասի դիմաց։
 Իրազեկման համապետական արշավ՝ բրուցելոզի կանխարգելման համար։
Պետությունը պարտավոր է գործել, ոչ թե սպասել, մինչ համաճարակը կհասնի մարզի մյուս համայնքներ։
Այսօր այցելել էի Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայր։ Տեղում ծանոթացա տիրող իրավիճակին։ Այստեղ էլ գյուղացիները մնացել մենակ` առանց պետական որևէ լուրջ աջակցության։

Շիրակում բրուցելոզը ոչ թե պարզապես վարակ է՝ այլ պետական բացթողումների հետևանքով խորացող համակարգային ճգնաժամ»,– գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում։

Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամաններ և ծածանել մեքսիկական դրոշներ, ձերբակալվել է 40 մարդ, հայտնում է CNN-ը:

Սպիտակ տունը կատարվածը որակել է «ապստամբություն», նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է քաղաք մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համար:

Պնդելով, որ տեղական իշխանությունները չեն կարողացել հաղթահարել անկարգությունները՝ Թրամփը նշել է, որ դաշնային կառավարությունը «ապստամբների և թալանչիների խնդիրը կլուծի այնպես, ինչպես այն պետք է լուծվի»:

Կալիֆոռնիայի նահանգապետը քննադատել է զորքերի տեղակայումը. նահանգապետ Գևին Նյուսոմը Թրամփի քայլը որակել է «դիտավորյալ սադրանք» և ասել, որ դա միայն կսրացնի լարվածությունը:

«Սա սխալ քայլ է և կխաթարի հանրային վստահությունը», - ասել է նա:

Սանկտ Պետերբուրգում իններորդ դասարանի աշակերտը խաբեությամբ թոշակառուից խաբեությամբ խլել է 4.2 միլիոն ռուբլի և բռնվել։ Այս մասին հայտնել է «Պետերբուրգի ոստիկանություն» Telegram ալիքը։

Ռուս կինը դիմել է իրավապահ մարմիններին՝ նշելով, որ մայիսի 29-ից հունիսի 6-ը հեռախոսազրույցներից հետո նշված գումարը հանձնել է 17-ամյա սուրհանդակի: Անհայտ անձինք կնոջից խնայողություններ են շորթել «միջոցներ հայտարարագրելու» պատրվակով:

Նշվում է, որ այս փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի («Խարդախություն») հատկանիշներով: Ներկայումս կալանավորված է դպրոցական սուրհանդակը, որը մասնակցել է թոշակառուին խաբելուն:

ՔՊ–ից դուրս եկած եւ որպես անկախ պատգամավոր հանդես եկող Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն միանալու «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ որպես վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին առաջադրելու հարցում։

«Մեզ համար անհասկանալի է, թե ինչ նպատակ են հետապնդում ՀՀԿ–ն եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Դավիթ Համբարձումյանի մասին լավ կարծիքի եմ, բայց քաղաքական առումով իրենց նպատակները անհասկանալի են, թե ինչ են ուզում դրանով հասնել։ Հենա մենք առաջարկել ենք Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, թող միանան մեզ։ Մենք մնում ենք մեր տեսակետին եւ չենք միանալու ստորագրահավաքին»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Աղազարյանը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ»–ը ՀՀԿ–ի առաջարկով սկսում է գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց եւ որպես վարչապետի թեկնածու առաջադրում Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։

Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան համայնքում շուրջ 50 խոշոր եղջերավոր կենդանու մոտ բրուցելոզ է հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին համայնքից։

Վարակված կենդանիները տեղափոխվել են վերամշակման կետ եւ ենթարկվել հարկադիր սպանդի։

«Ամեն տարի էլ այդ հիվանդությունը լինում է, մոտ 5-10 կենդանու մոտ, իսկ այս տարի մի քիչ շատ է՝ շուրջ 50 կովի մոտ հայտնաբերվել է»,– հայտնեցին Մուսայելյանից։

Նշենք, որ բրուցելոզ է տարածված նաեւ Գեղարքունիքի Չկալովկա համայնքում։ Այնտեղ նաեւ մարդկանց մոտ է հայտնաբերվել։

Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնակիցներիդ քո իսկ բերած քոչարյանասերժական կիլլերների կրակոցների տակ: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
«Հետո, երբ Երևանի մայթերին հայի արյունն էր թափված, ասեցիր, որ ամենահանգիստ գիշերն ես ունեցել այս ընթացքում:
 
Քեզ թվում է, որ մեկ է` ինչ էլ անես` քեզ հիշելու են որպես անկախության սիմվոլ և մեծարեն, բայց չարաչար սխալվում ես. ժամանակները փոխվել են, դու ամեն ինչ արեցիր, որ քեզ այլևս չհիշեն կամ կհիշեն որպես անհաջող անցյալի փորձանք:
 
Հերի՛ք է ատես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Դու բարոյականության պարտության, անկախության ձախողման, քաղաքական անհաջողության, մարդկանց հույսի, սպասումների, ժողովրդավարության և բոլոր պարտությունների սիմվոլն ես: Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների անունները, որոնց գլուխը կերար»,– գրել է նա:
 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն ինձ համար էլ էր անակնկալ։ Նրա անունը երբեք չի քննարկվել որպես վարչապետի հնարավոր թեկնածու։ Կարծում եմ՝ ինքն էլ դրա մասին չի մտածել։ Համենայն դեպս՝ այս փուլում։ Բայց համաձայնվել է ստանձնել այդ պատասխանատվությունը, ինչը, իհարկե, դժվար և կամային որոշում էր։

Դավիթին ճանաչում եմ և գիտեմ՝ դժվարություններից վախեցող չէ։ Հայրենասեր է ու նվիրյալ։ Հնարավոր է՝ քաղաքական կերպար չէ (համենայն դեպս՝ քաղաքական ասվածի հանրային ընկալումներին չի համապատասխանում), բայց փոխարենը շատ քաղաքական են նրան առաջադրող թիմն ու, առավել ևս, այդ թիմի շարժառիթները։

Ավելին ասեմ՝ Դավիթ Համբարձումյանի առաջադրումով քաղաքականությունը վերադառնում է Հայաստանի ներքին կյանք։ Հուսով եմ՝ այսուհետ հանրային դիսկուրսը վերջապես դուրս կգա այս կամ այն գործչի անկողնուց և նորից կդառնա քաղաքական։ Ասել է թե՝ իմպիչմենտի գործընթացի մեկնարկն արդեն իսկ երկրի վերականգնման գործի լավ սկիզբ է։ Հետևաբար այն անհրաժեշտություն է Հայաստանի համար։ Կենսական անհրաժեշտություն։ Հուսով եմ՝ այս գործընթացը կհասնի իր նպատակին։ Համենայն դեպս՝ դրա լավ հնարավորություններ տեսնում եմ։

Ուրիշ հույսեր էլ ունեմ։ Օրինակ, որպեսզի ընդդիմության մյուս հատվածները կարողանան հաղթահարել ներքին տարաձայնությունները, ճիշտ գնահատեն պահի լրջությունը և մեծ կոնսոլիդացիա ապահովելով՝ կասեցնեն երկրի կործանումը։ Սա պետք է անել։ Պետք է արագ միավորվել, փողոց դուրս գալ և ավարտին հասցնել իմպիչմենտի սկված գործընթացը»։

ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել ՌԴ Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքի «Ազոտ» գործարանում: Նախնական տվյալներով՝ տուժելէ երկու մարդ, հայտնել է մարզպետ Դմիտրի Միլյաևը։

«Պաշտպանության նախարարության ՀՕՊ հերթապահ ուժերըշարունակում են պաշտպանել տուլացիներին թշնամու հարձակումներից՝ խոցվել են մի քանի օդային թիրախներ։ ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Նովոմոսկովսկի «Ազոտ» գործարանում: Հրդեհը մարվել է, աղտոտող նյութերի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել»,- իր տելեգրամյան ալիքում նշել է մարզպետը։

Միլյաևը հավելել է, որ երկու տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

«Օպերատիվ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։ Իրավիճակը վերահսկելի է», – հավաստիացրել է նա։

 
 

Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է, և նա, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախօրեին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Զրույցի ընթացքում առաջին նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «2025 թվականի հունիսի 7-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը վայելում է Ազգային ժողովի 107 պատգամավորներից 99-ի վստահությունը, քանի որ ԱԺ պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Մարտուն Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, ինչպես նաև Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը նախաձեռնել են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու երկու տարբեր գործընթացներ։

Հուսանք՝ առաջիկա օրերին անվստահություն հայտնելու գործընթացին միացող պատգամավորների թիվը գնալով կաճի և կհասնի անհրաժեշտ 54-ին, որոնց կողմ ձայների արդյունքում Հայաստանը կունենա նոր վարչապետ՝ ազատվելով ադրբեջանա-թուրքական լծից և տիրապետությունից»:

Էդգար Ղազարյան

Ֆոտո

Իսրայելին և Իրանին սահմանակից պետություններում իրավիճակի անկայունացման ռիսկեր կան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի զինված ուժերը բերվել են մարտական ​​պատրաստության․ ԶԼՄ-ներ

Իրանը հերքում է նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին լուրերը

Երևանում թալանել են հայտնի «Էվրիկա» սուպերմարկետը

Իրանը հրապարակել է Իսրայելում խոցված թիրախների ցանկը

Քրդստանի ազատության կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ են հարձակման անցնել Իրանի դեմ

Պատժիչ գործողություններից առաջ Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին զգուշացնում ենք տարհանվել․ Իրանի զինված ուժերի շտաբի պետ

«Բա միջամտի, արա՛». Նիկոլ Փաշինյան

Սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը

Իրանը G7-ի առաջնորդներին կոչ է անում հրաժարվել միակողմանի հռետորաբանությունից

Իրանում կոչ են արել մարդկանց ջնջել WhatsApp-ը իրենց հեռախոսներից

Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել, իսկ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին. Սամվել Կարապետյան

Մենք գիտենք, թե որտեղ է թաքնված Իրանի գերագույն առաջնորդը, առայժմ չենք ուզում վերացնել նրան, բայց մեր համբերությունը սպառվելու վրա է. Թրամփ

«Տես, քո բերանում ինչ-որ տհաճ բան չմնա». Մարգարիտա Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին