«Հուսանք՝ անվստահություն հայտնելու գործընթացին միացողների թիվը կավելանա»․ Էդգար Ղազարյան
Հունիսի 08, 2025

«Հուսանք՝ անվստահություն հայտնելու գործընթացին միացողների թիվը կավելանա»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «2025 թվականի հունիսի 7-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը վայելում է Ազգային ժողովի 107 պատգամավորներից 99-ի վստահությունը, քանի որ ԱԺ պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Մարտուն Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, ինչպես նաև Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը նախաձեռնել են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու երկու տարբեր գործընթացներ։

Հուսանք՝ առաջիկա օրերին անվստահություն հայտնելու գործընթացին միացող պատգամավորների թիվը գնալով կաճի և կհասնի անհրաժեշտ 54-ին, որոնց կողմ ձայների արդյունքում Հայաստանը կունենա նոր վարչապետ՝ ազատվելով ադրբեջանա-թուրքական լծից և տիրապետությունից»:

Էդգար Ղազարյան

Rate this item
(0 votes)

Լրահոս