ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ժամանակն է, որ Կոնգրեսն ընդունի Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու նոր օրինագիծ: Այս մասին հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը:
«Երեկ, երբ մենք գոլֆ էինք խաղում, առաջին անգամն էր, որ նախագահը ինձ ասաց, որ ժամանակն է առաջ շարժվել», - ասել է նա ABC News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Թրամփի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագծի վերաբերյալ:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ Սենատը հուլիսին կսկսի քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը: Գրեմը վստահություն է հայտնել, որ Թրամփը կստորագրի փաստաթուղթը, եթե այն ընդունվի ամերիկացի օրենսդիրների կողմից։