Թեհրանը Ադրբեջանին է փոխանցել փաստաթղթեր, որոնք պարունակում են ապացույցներ այն մասին, որ իսրայելական ինքնաթիռները օգտագործել են հանրապետության օդային տարածքը՝ Իրանի տարածքին հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդիանը։
Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս կոչ էր արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք ենթադրում են, որ իսրայելական անօդաչու սարքերը և միկրոօդանավերը կարող են Իրանի օդային տարածքը ներխուժած լինել Ադրբեջանի տարածքով։