Live24
Ապրիլի 29, 2025
Live24

Live24

Լուրեր

Միջազգային ասպարեզում Ռուսաստանին քաղաքականապես և տնտեսապես մեկուսացնելու նպատակով ուկրաինական ճգնաժամը օգտագործելու փորձերն ամբողջությամբ տապալվել են։

«Մեր երկիրը պատրաստ է կառուցողական փոխգործակցության արևմտյան վերնախավերի այն ներկայացուցիչների հետ, որոնք իսկապես շահագրգռված են Եվրոպայում և աշխարհում իրադրության ապաէսկալացմամբ և կայունացմամբ և պատրաստ են հակամարտության կայուն կարգավորման ուղղությամբ կատարել առարկայական աշխատանք՝ հաշվի առնելով Ռուսաստանի անվտանգության օրինական շահերը», - հայտարարել է դեսպանը:

Նա նաև նշել է, որ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացման համար օգտագործելու փորձերն անարդյունավետ են եղել: Նրա կարծիքով՝ անցկացվող քննարկումները հայ հասարակությանը թույլ են տալիս ավելի խորը հասկանալ ուկրաինական ողբերգության արմատական պատճառները։

Դեսպանն ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ռուսաստանի և Արևմուտքի դարավոր դիմակայության ուղղակի հետևանքն ու շարունակությունն է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անուշիկ Ավետյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

«Ինչ որոշել է, թե ոնց է վարվելու կամ ոնց ենք վարվելու՝ կհայտարարենք էն ժամանակ, երբ կորոշենք, որ պետք է հայտարարենք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը։

Նշենք, որ Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի կազմում են Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան կուսակցությունները։ Հստակեցնող հարցին՝ ե՞րբ կորոշեն հայտարարել, Վանեցյանը միայն կարճ արձագանքեց՝ «սպասենք»։ Ինքը՝ Մարտուն Գրիգորյանը, անկուսակցական է, պատգամավոր է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունում, սակայն դաշինքի առաջնորդը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ «Հայրենիք» կուսակցությունը, որը ևս դաշինքում էր, 2022-ին դուրս եկավ՝ առանց պատճառների մասին խոսելու։

Նշենք, որ Գյումրիի արտահերթ ընտրություններից հետո Մարտուն Գրիգորյանը դեռ չի հայտնել՝ ում է աջակցելու և ինչպես է վարվելու։ Միյան մարտի 31-ին՝ օրվա վերջում ֆեյսբուքյան էջում  հակիրճ գրառում էր արել, որ վերահաստատում է` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու: Ի տարբերություն Մարտուն Գրիգորյանի, ավագանու կազմ անցած ընդդիմադիր մյուս 3 թեկնածուները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել։ «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ պատրաստ են քաղաքապետ ընտրել ընդդիմությունից ամենաշատ քվե ստացած Վարդան Ղուկասյանին, որն առաջադրվել էր «Հայաստանի կոմունիստական» կուսակցության ցուցակով և ստացել 20,48 % ձայն։

Վարդան Ղուկասյանը երեկ Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով Մարտուն Գրիգորյանի լռությունը իրենց մեջ եղած անձնական խնդիրներով պայմանավորված չէ, թե ինչ նկատի ունի՝ չմանրամասնեց։

Խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Այսօր հայտարարել է Ալիևը:

Նա հիշեցրել է Բաքվի երկու պայմանը.

«Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, որը հղում է պարունակում Հայաստանի Անկախության հռչակագրին։ Դա Սահմանադրության բաղկացուցիչ մասն է, դրա հանումը Հայաստանի Սահմանադրությունից մեր օրինական պահանջն է», - ասել է նա՝ հավելելով, որ գնդակը Հայաստանի դաշտում է։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.57 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.7 դրամ:

#ՀԻՄԱ. ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ` ԳՅՈՒՄՐՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ. #ՈՒՂԻՂ

 

 

 

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի և Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Նախարարն այնտեղ հետևել է քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ՝ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ և մասնակցությամբ բեմադրված «Խնամախոս» ներկայացմանը:

Բեմադրության ավարտին տեղի է ունեցել ազատազրկված, ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մխիթար Մոս-Մուշեղյանի հեղինակած «Խնամախոս» գրքի շնորհանդեսը:

Սրբուհի Գալյանը կարևորել է ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ նաև թատերական բեմադրությունների միջոցով։

Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին «ոչնչություն» է անվանել Ռուսաստանի մասին Նրա խոսքերի պատճառով: Այս մասին նա գրել է X սոցցանցի իր էջում։

Քաղաքական գործչի խոսքով՝ Կալլասի հակառուսական քաղաքականությունը կարող է հակամարտություն հրահրել Ռուսաստանի հետ:

«Բոլորի կողմից ճանաչված ոչնչությունը մեզ տանում է Ռուսաստանի հետ պատերազմի», - գրել է Ֆիլիպոն:

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 35-րդ տարին: Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ֆեյսբուքյան էջում։ 

«ՀՀԿ ծնունդն օրգանապես կապված է 1988թ. ազգային զարթոնքի, անկախության համար մղվող պայքարի եւ Արցախյան ազատամարտի հետ: Ազատամարտի սկզբում կազմավորված Անկախության Բանակ ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ հիմնադրման եւ ձեւավորման համար:

Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երեւանում գումարած ժողովում հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը դարձավ ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը:

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 35-րդ տարին»:

Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքերով զանվածային հարվածներ են հասցրել մեկը մյուսի տարածքին։ Երկու կողմերում էլ կան վիրավորներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են ուկրաինական 93 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը՝ 87-ը, Կուրսկի մարզի երկնքում։

Եվս չորս ԱԹՍ խոցել է Ռոստովի մարզի, երկուսը՝ Բելգորոդի մարզի երկնքում։ Զոհերի և ավերածությունների մասին ռազմական գերատեսչությունը չի հայտնում։

Ավելի վաղ Ռոստովի մարզի իշխանությունները հայտնել էին, որ ԱԹՍ-ների հարվածի տակ է հայտնվել Տագանրոգ քաղաքը։ Վնասվել է երկու բնակելի բազմահարկ շենք։

Նախնական տվյալներով՝ տուժել է 2 մարդ, զոհեր և վիրավորներ չկան։

Իր հերթին Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ գիշերը Խարկովը ռուսական ուժերի կողմից ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային գրոհի։

Հարվածների են ենթարկվել երկու քաղաքացիական ձեռնարկություն, բռնկվել են հրդեհներ։ Տուժել է 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Վնասվել են նաև մերձակայքում գտնվող բնակելի տները։ Ըստ գերատեսչության՝ հարձակման հետևանքների վերացումը դեռ շարունակվում է։ Իսկ ապրիլի 1-ին Զապորոժիեի մարզում ռուսական հարվածների հետևանքով 1 մարդ էր զոհվել։

Ֆոտո

Նեթանյահուն մայիսի 7-11-ը կլինի Ադրբեջանում

Ադրբեջանում մարդու իրավունքները ԵՄ-ի համար առաջնահերթություն են. Կալաս

Կանադայում լիբերալներին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում

Իտալացի կարդինալը չի մասնակցի Հռոմի Պապի ընտրությանը. պատճառը սկանդալն է

Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով

Բացվել է Թուրքիայի 2-րդ ամենամեծ օդանավակայանը

Փաշինյանն Արմավիրի և Արագածոտնի փոխմարզպետներ է նշանակել

Շղթայական վթար Սյունիքում․ կա 1 զոհ, 2 տուժած

Ուղղել է ամուսնուն. Իսրայելում վրդովված են Նեթանյահուի կնոջ ակնարկից

Հայհոյել եմ, լավ եմ արել, վերահաստատում եմ հայհոյանքս․ Նոր Նորքի ղեկավարը՝ Չախոյանի և Մանուկյանի հետ միջադեպի մասին

Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել. Amnesty International

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին կրակոցներ են հնչում հինգերորդ գիշերը շարունակ

Հնդկաստանը պլանավորում է փակել օդային տարածքը Պակիստանի համար

Ատելության խոսքն անթույլատրելի է. Արդարադատության նախարարությունը հանրային իրազեկման արշավ է մեկնարկել

Իրանն առաջարկել է եվրոպական երկրների հետ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ. Reuters