Live24
Հունիսի 18, 2025
Live24

Live24

Լուրեր

Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկի Ազգային ֆուտբոլային մարզադաշտի մոտ։

Մարզադաշտը կառուցվել է Չինաստանի հատկացրած միջոցներով:

Բացման արարողությունից առաջ Բելառուսի նախագահին մարզադաշտի մուտքի մոտ ցուցադրել են քանդակ՝ բելառուս և չինացի ֆուտբոլիստներ, որոնք կանգնած են կողք կողքի։

«Այստեղ պետք է կանգնեցվի Սի Ծինփինի հուշարձանը», - ասել է Լուկաշենկոն։

Մարզադաշտը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և պատրաստ է ընդունելու ամենաբարձր մակարդակի խաղեր։

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո: Այդ երկրի հավաքականի հետ ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։

Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։

Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը ընկերական խաղում 2:5 հաշվով պարտվել էր Կոսովոյի հավաքականին։

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին զգուշացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,– ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Ուկրաինայի համակարգող շտաբը հերքել է ռուսական կողմի հայտարարությունը, թե Կիևը խափանել է գերիների և զոհվածների աճյունների փոխանակումը:

«Ռուսական կողմի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և նախնական պայմանավորվածություններին՝ ո՛չ գերիների փոխանակման, ոչ էլ մարմինների հայրենադարձման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։

Ուկրաինական կողմը վստահեցրել է, որ զոհվածների աճյունների հայրենադարձության մասին պայմանավորվածություն ձեռք բերվել է Ստամբուլում, սակայն դրա ամսաթիվը չի համաձայնեցվել:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինան անորոշ ժամանակով հետաձգել է դիակների ընդունումը և գերիների փոխանակումը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոնտակտային խումբը ժամանել է Ուկրաինայի հետ սահման, սակայն Ուկրաինայի ներկայացուցիչները չեն եկել։

Աշխարհում չկա ժողովուրդ, որը կհրաժարվի հողին հանձնել իր զոհված զինվորներին։ Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները՝ ո՛չ ողջ, ո՛չ մահացած։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կիևի կողմից զինվորների մարմիններն ընդունելուց հրաժարվելը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 7-ին: Ռուսաստանի ՊՆ կոնտակտային խումբը ժամանել է սահման՝ բերելով ավելի քան 1200 մարմին, սակայն Ուկրաինայի ներկայացուցիչները փոխանակման չեն ներկայացել։ Ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու խոսքով՝ հենց այսօր՝ Հոգեգալստյան ծնողական շաբաթ օրը, Ուկրաինան պետք է ընդուներ իր ընկածներին:
Զախարովան նշել է, որ աշխարհում չկա այնպիսի ժողովուրդ կամ ազգ, որը հրաժարվի հողին հանձնել իր զինվորներին:
«Բայց կա Կիևի ռեժիմ, որը մարդատյաց գաղափարախոսություն է դավանում և ցեղասպանություն իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ»,- հայտարարել է նա:
 
Հիշեցնենք` Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակման և զոհված զինվորականների մարմինները Ուկրաինայի զինված ուժերին հանձնելու մասին, սակայն ենթադրյալ փոխանակման վայր է ժամանել միայն ռուսական կողմը:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Թուրքիայում: Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ, կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր են փոխանակել։

Ինչպես բանակցություններից հետո հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման մասին: Փոխանակման առավելագույն շեմը կկազմի առնվազն 1000 մարդ: Ռուսական կողմը նաև հայտարարել է, որ միակողմանիորեն Ուկրաինային կփոխանցի 6 հազար զոհվածների մարմինները:

 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, հայտնում են Մայր Աթոռից։

Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։

Այսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին: 

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:

«Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա և կհանդիպի Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի ու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ:

Այս մասին հայտնում է Reuters–ը:

Նրանք բանակցություններում կկենտրոնանան հատկապես Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգության, կլիմայի փոփոխության և կարևորագույն հանքանյութերի հարցերի վրա:

Այսօր՝ հունիսի 7-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հենց դեպքի վայրում պարեկները ստացված օպերատիվ տեղեկություններով 1 հոգու կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն է։Ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը, ով հայտնաբերվել են «Լիզա» հարսանյաց սրահի  մուտքի մոտ՝ նկուղային հարկում։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու դեպքի հանգամանքները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար պատասխանատվություն սահմանող օրենք։ Փաստաթուղթը շաբաթ օրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

Ինտերֆաքսի հաղորդմամբ, օրենքը վարչական պատասխանատվություն է սահմանում անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Այս խախտման համար սահմանելով հետևյալ տուգանքները՝  30,000-ից մինչև 500,000 ռուբլի։

Ֆոտո

Իրանը առնվազն 15 հրթիռ է արձակել Թել Ավիվի, Հայֆայի, Երուսաղեմի և Վերին Գալիլեայի ուղղությամբ

Ինչքան էլ սևացնեն… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրացանցի վրա էլ. մեր եկեղեցու, ժողովրդի կողքին եմ. Սամվել Կարապետյան

Փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանն այցելեց Սամվել Կարապետյանի առանձնատուն

Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել. The Times of Israel

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց. CNN

Միացյալ Նահանգները մոտ է Իրանին հարվածելու որոշմանը

ԱՄՆ-ի բոլոր ռազմածովային նավերը մտել են Պարսից ծոց՝ լքելով Բահրեյնի ռազմաբազան

Իրավապահները Սամվել Կարապետյանի հանդեպ հատուկ գործողություններ կիրականցնեն առավոտյան ժամը 4-ից հետո

Հայաստանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ

«Պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»

Իսրայելին և Իրանին սահմանակից պետություններում իրավիճակի անկայունացման ռիսկեր կան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի զինված ուժերը բերվել են մարտական ​​պատրաստության․ ԶԼՄ-ներ

Իրանը հերքում է նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին լուրերը

Երևանում թալանել են հայտնի «Էվրիկա» սուպերմարկետը