«Քաղաքացիական պայմանագրից» դուրս եկած ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն պատրաստվում ձայն տալ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրած Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին: Այս մասին Աղազարյանն ասել է 24News-ի հետ զրույցում:
«Մենք մեր առաջարկությունն արել ենք և մենք նույնպես սպասում ենք այս գործընթացի տրամաբանական ավարտին: Հետևաբար, քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք՝ չենք միանալու «Հանրապետական» կուսակցությանը կամ «Հայաստան» դաշինքի որևէ թեկնածուին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Աղազարյանն ու Ասլանյանը ցանկանում են, որ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացում վարչապետի թեկնածու դառնա ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն «Պատիվ ունեմ» խմբակցությունը մերժել էր այդ առաջարկը՝ նշելով, որ չի պատրաստվում «Նիկոլ Փաշինյանին փոխարինել Նիկոլ Փաշինյան-2-ով»:
Այսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ տիար Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։
«Ես ուրախ եմ, որ իմպիչմենտի նախաձեռնությունը քաղաքական հարթության մեջ միս ու արյուն է ստանում»,- նշել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։
Նա գրել է, որ արդեն առիթ ունեցել է ասելու` որևէ երաշխիք չկա հաջողության, բայց դա չի նշանակում ոչինչ չանել, ընդհակառակը, եթե հետևողականություն դրսևորվի, դա հաջողության համար կրիտիկական է լինելու:
«Դավիթ Համբարձումյանին անձնապես չեմ ճանաչում, փաստի մասին լսելուց հետո առաջին արձագանքս եղել է այն, որ նա պինդ է, ոչ խոցելի, ունի փորձ և հարգանք է վայելում այն միջավայրում, որտեղ աշխատել է»,- գրել է Ա. Մինասյանը։
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը, հաշվի առնելով ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը, հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։
Իլոն Մասկը ջնջել է X-ում ավելի վաղ կատարած իր հրապարակումը, որում պնդում էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակվում է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերում։
Հղումով անցնելիս հրապարակումն այլևս հասանելի չէ։
Ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր, որ Սպիտակ տան ղեկավարը նշվում է Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերում։ «Ժամանակն է իսկական ռումբ պայթեցնելու․ նախագահ Դոնալդ Թրամփը նշվում է Էփշտեյնի գործում։ Սա է իրական պատճառը, թե ինչու ֆայլերը չեն հրապարակվում։ Հաճելի օր, Դոնալդ Թրամփ», - ասվում էր Մասկի հաղորդագրության մեջ։
Էփշտեյնը 2019 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել էր Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից։ Դատախազությունը հայտարարել է ապացույցների առկայության մասին, որոնց համաձայն՝ 2002-2005 թվականներին նա կազմակերպել է տասնյակ անչափահաս աղջիկների այցեր Մանհեթենի իր տուն, որոնցից ամենաերիտասարդը 14 տարեկան էր։ Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում եղել են մեծ թվով գործող և պաշտոնաթող պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև բազմաթիվ այլ երկրներից, այդ թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ, խոշոր գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր։ ԱՄՆ-ում ֆինանսիստի քրեական հետապնդումը դադարեցվել է 2019 թվականի օգոստոսի 10-ին՝ բանտախցում նրա ինքնասպանությունից հետո։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ մոտ 10 օր է` քննարկվում է Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման հարցը: Ընթացակարգերով պայմանավորված` հնարավոր է գործընթացն ավարտել մինչև 2025թ. վերջ: Նախարարի փոխանցմամբ՝ պատճառը քաղաքական չէ, և չի բացառվում, որ առաջիկայում այլ համայնքներ ևս վերամիավորվեն:
«Պատճառն այն է, որ Վաղարշապատ համայնքը բավարար չափով չի խոշորացվել: Բացի Վաղարշապատից, մենք այնպիսի խոշորացված համայնք չունենք, որին ընդամենը մեկ գյուղական բնակավայր է միացել: Հիմա գնում ենք արդյունավետ կառավարման ճանապարհով, այսինքն՝ խոշորացնում ենք համայնքը, ինչպես այլ համայնքներում է եղել»,-ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Ուկրաինական կողմը հայտնում է, որ ռազմաօդային ուժերը ռուսական Սու-35 կործանիչ են խոցել:
Այս մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը:
Հաղորդագրությունում նշվում է, որ հունիսի 7-ի առավոտյան Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաջող գործողություն են իրականացրել Կուրսկի ուղղությամբ ու խոցել Սու-35 կործանիչ:
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ։ 40-ամյա հարձակվողը հայտարարել է, որ չի միանա աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող որևէ ակումբի։
«Ես չեմ խաղալու Աշխարհի ակումբային առաջնությունում։ Որոշ թիմեր դիմել են ինձ։ Որոշ տարբերակներ իմաստալից էին, որոշները՝ ոչ։ Բայց դու չես կարող փորձել անել ամեն ինչ, չես կարող բռնել յուրաքանչյուր գնդակը։ Իմ ապագան գրեթե որոշված է», - euro-football.ru-ի հաղորդմամբ, ասել է Ռոնալդուն շաբաթ օրը մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կերկարաձգի պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ։ Կիրակի՝ հունիսի 8-ին, Պորտուգալիայի հավաքականը Ազգերի լիգայի եզրափակչում կխաղա Իսպանիայի դեմ։
4 տարվա մեջ առաջին անգամ Նիկոլին ռադ անելու շատ կոնկրետ քայլ է արված: Կոնկրետ այն կարգի, որ չափազանց պարզ է, թե Նիկոլին ռադ անելու գործում իրականում շահագրգիռ մարդկանցից ու խմբերից ով ինչ պետք է անի, որ արդյունքը լինի դրական, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը․
«Ա.) Աժ ընդդիմադիր բոլոր 34 պատգամավորները պետք է ստորագրեն անվստահության նախաձեռնությունը, ինչպես հայտարարել ու խոստացել են, հետո ելույթ ունենան այդ պատմական նիստում ու հիմնավորեն, թե ինչու Նիկոլը պիտի ռադ լինի հենց հիմա, հետո արդեն, բնականաբար, կողք քվեարկեն:
Բ.) Բոլոր ընդդիմադիր կազմակերպված խմբերն ու կուսակցությունները պետք է մի կողմ դնեն երկրորդական-երրորդական հարցերում իրենց տարաձայնությունները, հին ու նոր բոլոր զգացողություններն ու երկու-երեք օր շարունակ, ուս ուսի տված, հեղեղեն հանրապետության փողոցները՝ աննախադեպ հանրային ճնշում գործադրելով ՔՊ պատգամավորների վրա: Որոնցից շատերը, հավատացեք, բառի բուն իմաստով Նիկոլի անպատիվ պատանդի դերում են և մեր չափ երազում են օր առաջ այդ ամոթալի կարգավիճակից ազատագրվելու մասին:
Գ.) Վարչապետի թեկնածուն՝ այս դեպքում Դավիթ Համբարձումյանը, ով 2018 թ. սկսած շատերի նման չի չոքել Նիկոլի դիմաց ու հաղթել է նրան ընտրություններում, պետք է հանդիպի նախ Հայաստան խմբակցության, ապա անկախ ու ՔՊ խմբակցության պատգամավորներին, ընդդիմադիր դաշտում դիրքավորված խմբերին ու ակտիվիստներին, բյուրեղացնելու կոնկրետ նպատակին միտված ներընդդիմադիր առավելագույն մեծ համերաշխություն, համաձայնություն ու միաբանություն:
Դ.) Նախաձեռնության հեղինակներն իրենց հերթին պետք է շարունակեն իրենց սկսած այս փայլուն գործը, համադրեն ու համախմբեն բոլորին, և իհարկե կազմակերպեն հանրության սարսափելի ճնշումը վճռական այդ 2-3 օրերի ընթացքում, հատկապես ԱԺ այդ պատմական նիստին զուգահեռ:
Ե.) Ես ու ինձ նման հարյուր հազարավոր քաղաքացիներս էլ այդ 2-3 օրը, ամեն ինչ մի կող դրած, միասին պիտի ձիգ կանգնենք հրապարակներում ու փողոցներում, մեր հավաքական ուժով ու կամքով ՔՊ պատգամավորներին ճնշելու՝ կողմ քվեարկել Նիկոլին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
Զ.) Թերահավատները, Նիկոլին վարչապետի աթոռին սոսնձված պահելու բաց ու քողարկված կողմնակիցները, զգուշավորներն ու տատանվողներն էլ պետք է այդ ընթացքում քննադատեն, հազար պոզ եւ պոչ կպցնեն պրոցեսին ու թեկնածուին, համ նալին համ մեխին խփեն, մինչև Աժ նիստում կտեսնեն քվեարկության դուրեկան պատկերը՝ Նիկոլը հեռացված է, որ արագ ջնջեն հետքերն ու իրենց գրառումները, հագնվեն իջնեն հրապարակներ, սիրուն ֆոտոներ անեն ու իրենց էջերում դնեն, որպես ապացույց, թե ինչպես իրենք հազիվ ազատվեցին խև պապուասի դիկտատուրայից:
Հ.Գ. ՊՈՒ խմբակցությունն ունի 6 պատգամավոր: Բոլորը ստորագրելու են: Ենթադրում եմ, որ հաջորդ փուլում կապահովվի ևս երկու ստորագրություն անկախ կամ դեռևս ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից: Կլինի 8: Հետո արդեն Հայաստան խմբակցությունը կտա իր 28 ստորագրությունը, ինչպե խոստացվել է, և 36 ստորագրությամբ նախաձեռնությունը կմտնի խորհրդարան: Սա է հարցի մաթեմատիկան կողմը:
Իսկ դա նշանակում է, որ 4 տարվա անպտուղ պայքարից, հալածանքներից ու չընդհատվող պարտություններից հետո առաջին անգամ Նիկոլի ճակատագիրը կախված կլինի ոչ թե իրենից՝ հրաժարական կտա, թե՞ չի տա, այլ պատգամավորներից: Իսկ դա ընդամենը 20-30 վայրկյան է:
ՄԵԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՆԻԿՈԼ ԿԱՊՈՒՏ:
Ես կասկած չունեմ, երբ գա ԱԺ նիստում քվեարկության օրը՝ հայ ժողովուրդը հեղեղելու է փողոցները: Ու չզարմանաք, եթե ՔՊ խմբակցությունում անգամ երկու հոգի չգտնվեն, որ նման մթնոլորտում Նիկոլին աջակցող կես բառ կասեն կամ դեմ կքվեարկեն»:
Ռուսաստանի ՀՕՊ համակարգը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 4 անօդաչու, դրանք արձակվել էին Մոսկվայի ուղղությամբ՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նրա խոսքով՝ բեկորների անկման վայրում աշխատել են արտակարգ ծառայությունների մասնագետները: Մի շարք օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է:
Ուկրաինայի ամբողջ տարածքում էլ օդային տագնապ է հայտարարվել: Ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերի, ավիառումբերի և հրթիռների կիրառմամբ զանգվածային հարված են հասցրել Խարկովին։ Բնակելի շենքեր են վնասվել, հրդեհներ են բռնկվել: Հայտնի է 3 զոհի և 20-ից ավելի տուժածի մասին: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Տուժածներ կան նաև Դնեպրում և Խերսոնում: Ընդհանուր առմամբ, գիշերը ռուսական կողմը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 206 անօդաչու թռչող սարք, երկու բալիստիկ հրթիռ, վեց ավիառումբ և մեկ թևավոր հրթիռ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտությունից հետո Իլոն Մասկը նրան ամենայն բարիք է մաղթել՝ ի պատասխան ամերիկացի առաջնորդի նույնանման մաղթանքի։
«Նմանապես», - գրել է Մասկը X-ում։ Այսպիսով գործարարը մեկնաբանել է հունիսի 6-ին Սպիտակ տան մամուլի խմբի լրագրողների հետ զրույցում Թրամփի արած հայտարարությունը։ «Ես պարզապես նրան ամենայն բարիք եմ մաղթում», - այն ժամանակ ասել էր պետության ղեկավարը։