ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտնձգությունների, հանդես եկավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությամբ։
Անմիջապես հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարի սանձարձակ կոչերը գործարարի նկատմամբ և ուժային կառույցներին ապօրինի հրահանգներ իջեցնելը։
Տարածաշրջանի բացառիկ վտանգավոր զարգացումների համատեքստում պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»։