Բիզնես խլելու օպերացիա՝ քաղաքային իշխանության ակտիվ մասնակցությամբ. Փաստինֆո
Հունիսի 17, 2025

Բիզնես խլելու օպերացիա՝ քաղաքային իշխանության ակտիվ մասնակցությամբ. Փաստինֆո

Երևանի քաղաքապետարանի կողմից Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչելու և Թենիսի կորտերը սրճարաններով փոխարինելու քաղաքային իշխանության նախաձեռնողականությունը բիզնես խլելու օպերացիա է հիշեցնում։ Ընդ որում, Երեւանի քաղաքապետը անձնական նախաձեռնողականություն է ցուցաբերում այգու նշված տարածքը «Էվոկաբանկ»-ի (EVOCABANK) հիմնական բաժնետիրոջը հանձնելու հարցում, այն էլ՝ սրճարաններ կառուցելու թույլտվությամբ, գրում է «Փաստինֆո»-ն։

300 մլն դրամի ուժն ու Տիգրան Ավինյանը

2023թ․ մայիսին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում հայտարարեց, որ «Էվոկաբանկ»-ի (EVOCABANK) խորհրդի նախագահը համայնքին է նվիրաբերել 300 մլն. ՀՀ դրամ՝ մարզադպրոցի վերակառուցման համար՝ այն գնահատելով որպես բացառիկ երեւույթ։ Բանկի այս քայլը Տիգրան Ավինյանը գնահատել էր որպես բանկի կողմից քաղաքի նկատմամբ սիրո նշան, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս «ամուսնությունը» ոչ թե սիրո վրա էր հիմնված, այլ պարզ հաշվարկի։  Ընդ որում, սերը շահին զիջելը դրսեւորվեց ընդամենը 2-3 ամիս անց։

Ուսումնական տարվա մեկնարկին՝ 2023 թ․  սեպտեմբերին, Երևանի ավագանու անդամներից մեկը՝ Էռնեստ Ավանեսովը, ահազանգեց, որ համայնքային ենթակայության մարզադպրոցները գրություններ են ստանում այն մասին, որ այդ պահից սկսած՝ իրենց  աշխատակիցներն աշխատավարձը պետք է ստանան «Էվոկաբանկի» (EVOCABANK) քարտերով: Հատկանշական է, որ ավագանու անդամի պնդմամբ համայնքային մարզադպրոցներ գրություն է գնացել քաղաքապատարանից՝ վերոհիշյալ պահանջով։ Իսկ  2024 թվականի հունվարին արդեն պարզվեց, որ քաղաքային իշխանությունը մտադիր էր Օղակաձև այգու 4-րդ հատվածը վերցնել իր իսկ ներկայիս սեփականատիրոջից ու հանձնել «Էվոկաբանկի» (EVOCABANK) հիմնական բաժնետիրոջ՝ Մարիետա Գևորկյանի ընկերության տնօրինմանը։ 

Հատկանշական է, որ այգու տարածքի «խլելու» օպերացիայի մասին պաշտոնապես հայտարարվեց հենց Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում՝ 2024 թվականի հունվարի 8-ին։ 

Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման ՀՈԱԿ տնօրեն Շողիկ Երանյանը հայտնեց, թե «Գրին Ռոք մենեջմենթ գրուպ» (GREEN ROCK MANAGEMENT GROUP) ՍՊԸ-ն դիմել է Երևանի քաղաքապետարան՝ Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցների միջնամասում գտնվող Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող այգու վերակառուցման և կառուցապատման իրավունքի տրամադրման համար: 

Նկատենք, որ այս ընկերության իրական շահառուն Մարիետա Գևորկյանն (MARETA GEVORKYAN) է, որը նաեւ միանձնյա տիրապետում է «Էվոկաբանկ»-ի (EVOCABANK) բաժնետոմսերի 100%-ին։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ «Գրին Ռոք մենեջմենթ գրուպ» (GREEN ROCK MANAGEMENT GROUP) ընկերությունը Օղակաձեւ այգու նկատմամբ հավակնություններ է սկսել ցուցաբերել, այսինքն՝ այլ ընկերության գույքի վրա աչք դրել՝ չունենալով անգամ մեկ տարվա գործունեություն ու միանգամից շահել Երեւանի քաղաքապետարանի սերը։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Գրին Ռոք մենեջմենթ գրուպ» (GREEN ROCK MANAGEMENT GROUP) գրանցվել է 2023 թվականի փետրվարի 21-ին։

Նույն գործակարգավարական նիստում  փարատվում են բոլոր կասկածները՝ Մարիետա Գեւորկյանն ուզում է հենց Օղակաձև այգու 4-րդ զանգվածը, որտեղ առկա են 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքեր, օրինական վարձակալներ։ Առաջին հայացքից թվում է, որ քաղաքային իշխանությունը պետք է ասեր՝ հարգելի նորաստեղծ ընկերություն, ուրախ ենք, որ ուզում եք ներդրում անել, մայրաքաղաքում կան բազմաթիվ չբարեկարգված պուրակներ, այնտեղից սկսեք, Օղակաձև այգու 4-րդ զանգվածը ունի օրինական վարձակալներ։ Բայց ոչ՝ դրվում է այգու այդ հատվածը օրինական վարձակալներից խլելու օպերացիայի հիմքը։

Հանրային գերակա շահի մանիպուլյացիան՝ քաղաքային իշխանության կատարմամբ

Նորաստեղծ «Գրին Ռոք մենեջմենթ գրուպ» (GREEN ROCK MANAGEMENT GROUP) ընկերության հավակնությունների կենտրոնում հայտնված օղակաձեւ այգու հատվածում վարձակալության պայմանագրեր ունի  «Գեյմ-Սերվիս» (GAME-SERVICE CJSC) ընկերությունը. 2013 թվականի մարտին ստորագրվել է 7887. 96 քառ. մակերեսով հողատարածքի վարձակալության մասին, ըստ որի՝ հողամասի տրամադրման նպատակն է՝ թենիսի մարզահրապարակի զբաղեցրած մակերես։ Այս պայմանագրի գործողությունն ավարտվում է 2038թ վականին։  Մյուս պայմանագիրը ստորագրվել  է 2002 թվականին՝ 45 տարի ժամկետով, ըստ որի 1200 քառ. մակերեսով տարածքը տրամադրվել է մանկական սպորտային խաղահրապարակի կառուցման նպատակով։

Այս տարածքներում անցած տարիներին սրճարաններ չեն կառուցվել եւ օգտագործվել են ըստ իրենց պայմանագրային առաջնային նշանակության։ 2024 թվականի հունվարին, պարզվեց, որ դա չի գոհացնում Երեւանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Վերջինս գործակարգավարական նիստում ոչ թե հետաքրքրվեց, թե մի քանի ամսվա պատմություն ունեցող ընկերությունը ինչ զարմանահրաշ գործունեություն է ծավալել այդ ամիսներին, ինչու հանկարծ որոշեց, որ հենց այդ տարածքների համար պետք է ներդրումային ծրագիր ներկայացնի, այլ դժգոհեց, որ այդտեղ կան թենիսի կորտեր։

«Թենիսի կորտերը իրականում չպետք է լինեին և այգին, այգու տարածքները պետք է վերադարձվեն քաղաքին՝ երևանցիներին»,- հայտարարեց Ավինյանը՝ կարծես Երեւանի կոլորիտներից մեկը համարվող թենիսի կորտերը երեւանցիներին չեն ծառայում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24

Լրահոս

Ֆոտո

Իրանը G7-ի առաջնորդներին կոչ է անում հրաժարվել միակողմանի հռետորաբանությունից

Իրանում կոչ են արել մարդկանց ջնջել WhatsApp-ը իրենց հեռախոսներից

Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել, իսկ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին. Սամվել Կարապետյան

Մենք գիտենք, թե որտեղ է թաքնված Իրանի գերագույն առաջնորդը, առայժմ չենք ուզում վերացնել նրան, բայց մեր համբերությունը սպառվելու վրա է. Թրամփ

«Տես, քո բերանում ինչ-որ տհաճ բան չմնա». Մարգարիտա Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ Զախարովա

Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին անհապաղ միանալ վարչապետի անվստահության գործընթացին. «Արթուն ենք» շարժում

Հայաստանի Հանրապետության փաստացի վերացումը թևակոխել է ավարտական փուլ, ինչի դեմն առնելու համար պահանջվում են միասնական եւ վճռական ջանքեր». ՀՀԿ

«Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանը նոր գրառում է արել

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակումների տասներորդ ալիքն է սկսել

ՀՀԿ -ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

Հայաստանը ծայրագավառ դարձնելու փորձերն ապարդյուն են. Փաշինյանի խոսնակ

Գլխավոր այսահարը, վարկաբեկելով Եկեղեցուն, շեղում է տեղի ունեցող անվտանգային իրադարձություններից

Ծոռներիս մորթեն նո՞ր ոտքի ելնեմ, հիշե՛ք, սաղիս տուն են մտնելու, վտանգի տակ է հիմնական հենասյունը

Մայր Աթոռը դատապարտում է Կարապետյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով հետապնդումը