Իրանը կոչ է արել տարհանել Իսրայելի Բնեյ Բրակ քաղաքի բնակիչներին։
Իրանը մտադիր է հարվածներ հասցնել այնտեղ տեղակայված ռազմական օբյեկտներին, հայտնել է SNN-ը։
Իրանական մեկ այլ գործակալություն հայտարարում է, որ Իրանը պատրաստ է շատ մեծ հարված հասցնել Իսրայելին։
ԻՀՊԿ մամուլի ծառայությունը իր հերթին հայտարարություն է տարածել․
«Մենք կոչ ենք անում Թել Ավիվի բնակիչներին անհապաղ լքել քաղաքը։
Մենք պատրաստ ենք երկարատև և լիակատար պատերազմի», -ասվում է հաղորդագրության մեջ։