Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին
Հունիսի 16, 2025

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին

Քիշնևում ԼԳԲՏ-ի երթը, որը տեղի է ունեցել քաղաքային իշխանությունների արգելքին հակառակ, վերածվել է ԼԳԲՏ հակառակորդների ձերբակալությունների, նշում է Sputnik Մոլդովան։

Քիշնևում ԼԳԲՏ երթը, որը քաղաքապետի կողմից արտոնված չի եղել, վերածվել է ոստիկանության և «շքերթի» հակառակորդների բախումների։

Ինչպես հայտնում է Sputnik Մոլդովան, երթի մասնակիցները կաթվածահար են արել երթևեկությունը Քիշնևի կենտրոնում, քանի որ միջոցառումը համաձայնեցված չի եղել քաղաքապետարանի հետ, և ոստիկանությունը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել տրանսպորտային հոսքն այլ փողոցներով ուղղորդելու համար: Այնուամենայնիվ, ոստիկանության մեծ ուժեր են ուղարկվել մասնակիցներին պաշտպանելու համար՝ կարաբիներներից մինչև ամբողջովին հանդերձավորված հատուկ նշանակության ուժեր։

Միևնույն ժամանակ, ուղղափառ հավատացյալների շարասյունը՝ սրբապատկերներով և խաչվառներով, Մոլդովայի Ուղղափառ Եկեղեցու գլխավոր վանքից՝ Քրիստոսի ծննդյան տաճարից շարժվել է դեպի երթի անցկացման վայր։ Ոստիկանության պատնեշը նրանց կանգնեցրել է այն փողոցի հետ խաչմերուկում, որով անցնում էին երթի մասնակիցները։ 

Հավատացյալները սկսել են ոստիկանների ուղղությամբ վանկարկել «Ամոթ»։ Ինչ-որ պահի ԼԳԲՏ հակառակորդները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշները։ Սկսվել են կոպիտ ձերբակալություններ։ Մոլդովական ոստիկանությունը ֆիզիկական բիրտ ուժ է կիրառել քահանայի նկատմամբ՝ բառացիորեն նրան գետնին շպրտելով։ 

Ուժայինները նաև կոպիտ կերպով ձերբակալել են փոքրիկ երեխային գրկած տղամարդուն. տղային խլել են ծնողից, տղամարդն ընկել է ասֆալտին, ինչից հետո նրան հրելով մտցրել են ոստիկանական մեքենա:

Քիշնևում ԼԳԲՏ քարոզչության դեմ ևս մեկ հակակառավարական ցույց են անցկացրել «Հաղթանակ» դաշինքի ակտիվիստները: Ոստիկանությունը փակել է նաև այդ երթի ճանապարհը։

Ռուս Ուղղափառ եկեղեցին խստիվ դատապարտել է մոլդովական ոստիկանությանը, որը ծեծել է Մոլդովայի Ուղղափառ Եկեղեցու հոգևորականին: Մոլդովայի ուղղափառ եկեղեցին 2022 թվականից կոչ է անում արգելել ոչ ավանդական համայնքի փառատոններն ու երթերը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին

Իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին․ Վիրավորների թվում դիվանագետներ կան

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Իսրայելը դիմել է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմին միանալու խնդրանքով. Axios

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին

Իրանը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել  տարածքները, քանի որ շուտով դրանք բնակության համար պիտանի չեն լինելու

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

Գիտնականները բուծել են վաղուց անհետացած գայլի տեսակ

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ