Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանական աղբյուրները հաստատում են, որ ժամեր առաջ իսրայելական 2 ԱԹՍ-ի հարվածից վնասվել են «Հարավային Փարս» և «Ֆաջր-ե Ջամ» գազային ենթակառուցվածքները, հրդեհը չեզոքացվել է։
Իսրայելական հարձակում է իրանակացվել նաև Ուրմիայի ռազմակայանի դեմ, հասցված վնասի չափի մասին տեղեկատվություն չկա։
Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Ղոմ նահանգում խոցվել է իսրայելական 3 ԱԹՍ։
Նեթանյահուն սպառնացել է, որ իսրայելական օդանավերը կհայտնվեն Թեհրանի երկնքում։
Արհեստածին Ադրբեջանի արտգործնախարարը վստահեցրել է իրանցի գործընկերոջը, որ իր պետության տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարձակումների նպատակով»։