ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներից հետո սկսել է ստանալ զանգեր իրանցի ներկայացուցիչներից՝ հնարավոր միջուկային գործարքի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է NBC News-ը։
Թրամփի խոսքով՝ Թեհրանը բաց է թողել նախորդ հնարավորությունը, բայց այժմ կարող է բացվել նոր պատուհան։ «Նրանք ինձ արդեն զանգահարում են՝ համաձայնություն խնդրելու։ Սրանք այն մարդիկ են, ում հետ նախկինում աշխատել ենք... ոմանք այլևս ողջ էլ չեն», — նշել է նա։
Նախկինում Թրամփը բարձր էր գնահատել Իսրայելի հարվածները, նշելով, որ դրանք դրական ազդեցություն կունենան համաշխարհային շուկաների վրա և կկանխեն Իրանի միջուկային սպառնալիքը։