NDTV-ն հայտնում է, որ 242 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է վթարի ենթարկվել Հնդկաստանի արևմտյան Ահմադաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում։ Սոցիալական ցանցերում տարածվում են, ենթադրաբար, դեպքի վայրից կադրեր։ «Air India ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի վթարից հետո կան ողջ մնացածներ»,- հայտնում է հեռուստաալիքը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Air India-ի Airbus A320-ը, որը Ահմադաբադից մեկնում էր Դելի, չի կարողացել բարձրություն հավաքել և վթարի է ենթարկվել բնակելի թաղամասում։ Մանրամասները ճշտվում են։ |