«Շատ ափսոս». Ռուբեն Ռուբինյան
Հունիսի 13, 2025

«Շատ ափսոս». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գրառումը. «Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Կտրիճ Ներսիսյանի` կուսակրոնության ուխտը խախտած լինելու մասին ակնհայտ ճշմարտությունը բարձրաձայնելն ու դրանից բխող պատասխանատվություն ակնկալելը համեմատել է ցարական Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու գույքի բռնագանձման ու հայկական դպրոցների փակման հետ:
Այսինքն, կաթողիկոսի` Աստծո առաջ տրված ուխտը պահպանել ակնկալելը նույնն է, ինչ եկեղեցու գույքը բռնագանձելն ու հայկական դպրոցներ փակելը: Ինչպիսի իմաստուն վերլուծություն:

Այս դարակազմիկ մտքերի վերջում էլ սուրբ ուխտը խախտածի պաշտպան Տեր-Պետրոսյանը Փաշինյանին անվանել է ազգադավ ու սրբապիղծ:

Այսպիսով` Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված: Շատ ափսոս»:

 Ռուբեն Ռուբինյան

Rate this item
(0 votes)

Լրահոս