Աջափնյակում 2 անչափաhասի վիճшբանությունն ավարտվել է դшնшկաhարությամբ. բժիշկները փրկել են 14–ամյա տղայի կյանքը
Հունիսի 13, 2025

Աջափնյակում 2 անչափաhասի վիճшբանությունն ավարտվել է դшնшկաhարությամբ. բժիշկները փրկել են 14–ամյա տղայի կյանքը

Հունիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ աշակերտը դանակահարվել է, հաղորդում է Shamshyan.com–ը։

Մինչ ոստիկանները կժամանեին դպրոց, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ երեխա է տեղափոխվել:

Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել նշված դպրոցից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 25 հերթապահ խմբի կողմից:

Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ժամը 11:30-ի սահմաններում նշված դպրոցի տարածքում՝ հետնամասում, վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երկու 14-ամյա տղաների միջև, որի ժամանակ 14-ամյա տղան իր մոտ եղած դանակով հարվածներ և մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակից տղային:

Մաշտոցի ոստիկաններն այնուհետև իրականացրել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են՝ որտեղ է գտնվում կասկածյալը և ծնողների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ծնողները իրենց հետ բերել են նաև հանցագործության գործիք դանակը:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալն ու վիրավորը սովորում են Աջափնյակ վարչական շրջանում գործող տարբեր դպրոցներում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանին. ինչ է հայտնի այս ժամին. Տեսանյութ

Միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների 6-րդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին Մասկատում

Թրամփը Իսրայելին կոչ է արել չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը կբարդացնի Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները. Արաղչի

Ռուսաստանը ստեղծում է անօդաչու համակարգերի զորքեր՝ որպես զինված ուժերի առանձին տեսակ. Պուտին

Մի պարզ հարցի պատասխանեք՝ 2026-ին Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով․ Արմեն Աշոտյան

Հունիսի 30-ից ՌԴ մուտք գործելու համար նոր ընթացակարգ կգործի

Հնդկաստանում վթարված օդանավի ուղևորներից մեկը ողջ է մնացել

Քրեական ոստիկանությունը ձերբակալել է Արթուր Վանեցյանին պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցող պահնորդական ծառայողներին

Քաղաքացին ցած է նետվել «Արմենիա» ԲԿ-ի պատուհանից և մահացել

«Շատ ափսոս». Ռուբեն Ռուբինյան

Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ. Մայր Աթոռ

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին

Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի․ Լեւոն Տեր-Պետրոսյան