ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: ԱԺ–ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների: