Հայ Առաքելական Եկեղեցին «ռևանշիuտական քարոզ» է անում, իր ժողովրդին տանում դեպի «шղետ». Փաշազադե
Հունիսի 13, 2025

Հայ Առաքելական Եկեղեցին «ռևանշիuտական քարոզ» է անում, իր ժողովրդին տանում դեպի «шղետ». Փաշազադե

Հայ Առաքելական Եկեղեցին «ռևանշիստական քարոզ» է անում,  իր ժողովրդին տանում է դեպի «աղետ» (չակերտները՝ Խմբ.), ասել է Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Նա բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի  գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին՝  ընդգծելով, որ կրոնական առաջնորդները պետք է ծառայեն Միասնական Արարչին և Ճշմարտությանը, խթանեն խաղաղությունն ու փոխըմբռնումը և «չսադրեն հակամարտություններ» (չակերտները՝ Խմբ.)։

«Ես կոչ եմ անում Եկեղեցական համաշխարհային խորհրդին չաջակցել «ռևանշիստական ​​քարոզչությանը» (չակերտները՝ Խմբ.), որը խախտում է փխրուն խաղաղությունը», - ասվում է նամակում։

Փաշազադեն առաջարկել է, որ ԵՀԽ-ն պատվիրակություն ուղարկի տարածաշրջանում իրական իրավիճակին ծանոթանալու համար։ Նա ասել է, թե 86,600 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Ադրբեջանի տարածքում «Արցախ» անունով վարչական միավոր «չկա» (չակերտները՝ Խմբ.):

 «Նույնիսկ Հայաստանի վարչապետն էր ստիպված ճանաչել այս  «պատմական իրողությունը» (չակերտները՝ Խմբ.)», - նշել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս