«Մենք շարունակելու ենք ստորագրությունները հավաքել և դրանք մուտք ենք անելու ԱԺ ոչ թե 36-ի լրանալուն պես, որը օրենքով սահմանված մինիմումն է, այլ շարունակելու ենք ավելի իրատեսական դարձնելու համար և այն ժամանակ, երբ ավելի շոշափելի ձեռքբերումներ լինեն»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով իմփիչմենթի գործընթացի մասին։ Նրա խոսքով իմպիչմենթի գործընթացի մեկնարկը տրված է և ձևաթղթի տակ առկա է 6 ստորագրություն՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։
Մամիջանյանը նշեց, եր ՀՀԿ-ն երբեք առանց ծրագրի չի գործում և որ իրենք հավատում են, որ նախաձեռնությունը հասնելու է իր նպատակին։
Հիշեցնենք, որ խմբակցությունը որպես վարչապետի թեկնածու առաջադրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին։ Այս պահին բանակցություններ են ընթանում «Հայաստան» խմբակցության հետ: Հայկ Մամիջանյանը նշեց նաև, որ գորընթացը պետք է ուղեկցվի փողոցային պայքարով։