ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրական ժամանակում ստանում է զեկույցներ Իսրայելի և Իրանի միջև ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանը դատապարտում է լարվածության սրումը։
Նախագահի հանձնարարությամբ Արտաքին գործերի նախարարությունը պատրաստում է պաշտոնական հայտարարություն, որը կուղարկվի ՄԱԿ՝ ներկայիս իրավիճակի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային և ռազմական ենթակառուցվածքներին՝ ոչնչացնելով բարձրաստիճան հրամանատարների և գիտնականների։ Իսրայելը հայտարարել է, որ գործողությունները կարող են շարունակվել մի քանի օր, հայտնում է Газета.ру-ն։