Թուրքական SZC հեռուստաալիքն Ադրբեջանի Հանրապետությունը ներառել է Իսրայելին բացահայտորեն աջակցող երկրների ցանկում, հաղորդում է «Քրդստանի ձայնը» Telegram ալիքը։
Ավելի վաղ, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում լարվածությունը։
«Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ ձեռնարկված գործողության հետևանքով ստեղծված իրավիճակը... Ընդգծվել է որևէ երկրի կողմից Ադրբեջանի տարածքը երրորդ երկրի, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ օգտագործելու անհնարինությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։