Իսրայելը չի բացառում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ֆիզիկապես վերացնելու հնարավորությունը, սակայն նման քայլը կախված կլինի բազմաթիվ գործոններից, X սոցիալական ցանցում հայտնել է Իսրայելի Channel 12-ի քաղաքական մեկնաբան Ամիթ Սեգալը՝ հղում անելով տեղական քաղաքական աղբյուրին։
«Իսրայելը չի բացառում Խամենեիին վերացնելու հնարավորությունը, սակայն դա կախված կլինի բազմաթիվ գործոններից, ինձ ասել է քաղաքական աղբյուրը», - գրել է Սեգալը։