Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, փոխգնդապետ Ավիհայ Ադրաեին հանդես է եկել իրանցիներին ուղղված կոչով․
«Սա հրատապ նախազգուշացում է բոլոր նրանց համար, ովքեր ներկայումս գտնվում են Իրանի զենքի գործարաններում և դրանց հետ կապված օբյեկտներում:
Ձեր անվտանգությունից ելնելով՝ խնդրում ենք անհապաղ լքել այդ օբյեկտները»,- նշված է հայտարարության տեքստում: