Իսրայելի թիկունքի հրամանատարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ամբողջ երկիրը ներկայումս գործում է արտակարգ դրության ռեժիմով, հայտնում է The Jerusalem Post-ը։
Արտակարգ դրության ռեժիմն ուժի մեջ է մտել ուրբաթ վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 03:00-ին։ Այն ուժի մեջ կլինի առնվազն մինչև կիրակի, ժամը 20:00-ն, և կարող է երկարաձգվել՝ կախված սպառնալիքի մակարդակից։
Փակվել են բոլոր կրթական հաստատությունները, այդ թվում՝ մանկապարտեզները, ցերեկային խնամքի կենտրոնները, դպրոցները, հատուկ կրթական ծրագրերը, ամառային ճամբարները, երիտասարդական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները։
Ոչ մի պաշտոնական կամ ոչ պաշտոնական ուսումնական միջոցառում չի անցկացվի, ինչպես նաև չեղարկվել են երեխաների և դեռահասների համար նախատեսված մարզական մրցումները։