Իրանն ԱԹՍ-ներով, Եմենը՝ հրթիռներով գրոհել են իսրայելական բազաները․ Իրավիճակը՝ 18։00 դրությամբ
Հունիսի 16, 2025

Իրանն ԱԹՍ-ներով, Եմենը՝ հրթիռներով գրոհել են իսրայելական բազաները․ Իրավիճակը՝ 18։00 դրությամբ

Իրանն ԱԹՍ-ներով, Եմենը՝ հրթիռներով գրոհել են իսրայելական բազաները․ Live24.am-ը ներկայացնում է իրավիճակը՝ 18։00 դրությամբ՝ ըստ իրանական տելեգրամ ալիքների։

Իսրայելի տարբեր վայրերում՝ Գոլանի բարձունքների և հյուսիսային Արևմտյան ափի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքերով գրոհներ են իրականացվել։ Ամենուր տագնապի ձայներ են հնչել։

Իրանական ԱԹՍ-ներն անխոչնդոտ հասել են նաև Կեսարիայի ափամերձ տարածք, Իսրայելի Արևմտյան ափ և կենտրոնական Իսրայել։

Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Աֆուլայի և Հադրայի ծայրամասերում գտնվող թիրախներին, մասնավորապես՝ Նեորա բազային, Այն Շեմերի բազային, Կեսարիայում Նեթանյահուի տանը և Հադրային։ Այն Շեմերը իսրայելական բանակի բազմաշերտ հակաօդային պաշտպանության բազա է, որը հագեցած է «Նետ», «Դավթի պարսատիկ» և «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերով։ Այն Շեմերի բազան նաև տարածաշրջանային բրիգադի շտաբ-բնակարանն է, իսկ դրա թռիչքուղին՝ տարբեր անօդաչու թռչող սարքերի փորձարկման հրապարակ։

Իսրայելի բանակն Apache ուղղաթիռներով փորձել է որսալ և ոչնչացնել Իրանական ԱԹՍ-ները։

Եմենից Բեեր Շաբայի վրա արձակված հրթիռներ։

Իսրայելը հարձակվել է Իրանի Քերմանշահում գտնվող Ֆարաբի հիվանդանոցի վրա։

Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի տասնյակ գործակալների, երբ նրանք բռնվել էին դիվերսիաներ կատարելիս։

Rate this item
(0 votes)

Լրահոս