«Արթուն ենք» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Արթուն ենք» շարժումը դատապարտելով գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դեմ իշխանությունների կողմից սանձազերծված քաղաքական հետապնդումները, իր աջակցությունն է հայտնում Կարապետյան ընտանիքին:
Այս իշխանությունների հեռացման միակ հնարավորությունը շարունակում է մնալ անվստահության (իմպիչմենտ) գործընթացը:
Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին անհապաղ միանալ վարչապետի անվստահության գործընթացին: Դա միակ ճանապարհն է հանցախմբից ազատվելու և բոլորիս իրավունքների պաշտպանության հույսեր ունենալու համար»։