Այսօր՝ հունիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկույթուններ են ստացվել, որ մի խումբ կամավորականների կողմից «Գլենդել հիլզ»-ում մաքրման աշխատանքներ (շաբաթօրյակ) անելու ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երևանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անցած տարի ունեցել է 54․6 մլն դրամ եկամուտ ՝ 2023-ի համեմատ 9 մլն դրամով ավելի։ Նրա գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ այս գումարից 27․3 մլն դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է՝ 2023-ի համեմատ 7 մլն-ով ավելի, ևս 3 մլն նա այլ եկամուտ է ստացել քաղաքապետարանից:
Տվյալները հրապարակել է Factor.am-ը․
«Poolin կրիպտոմայնինգի հարթակից Ավինյանը ստացել է 24․3 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի։ Մայրաքաղաքի ղեկավարի հայտարարագրած կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2024-ին ավելացել է 0․95-ով ՝ դառնալով 4․57։ Նկատենք, որ 1 Bitcoin-ն այս պահին արժե մոտ 104 հազար ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ Ավինյանի տիրապետած Bitcoin-ների արժեքը ներկա փոխարժեքով կազմում է 475 հազար դոլար։ Բացի Bitcoin-ից Ավինյանն ունի նաև այլ կրիպտոարժույթներ, որոնց ծավալը տարվա ընթացքում չի փոփոխվել՝ 1,483 ADA Cardano և 5 Ethereum։
Ավինյանը հայտարարագրել է 24․4 մլն դրամ կանխիկ միջոցներ։ 2024-ին նա միանվագ ծախսել է 4․3 մլն դրամ։ Տարեվերջի դրությամբ բանկային հաշվին ունեցել է 13․7 մլն դրամ։ Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետը և նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, որևէ անշարժ գույք չեն հայտարարագրել, սակայն Ավինյանը 90 օրից ավելի տնօրինում է անհատական տուն Երևանում։ Նշենք, որ այդ առանձնատունը նա ներկայացնում է որպես իրենը։
Տիգրան Ավինյանը 2022-ին իր հոր՝ Արմեն Ավինյանի նվիրած VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան այս հայտարարագրում ներկայացրել է որպես «գնված»։
Ավինյանը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է։
Ավինյանի կինը 2 ընկերություններում մասնաբաժին ունի՝ «Բարուր» ՍՊԸ-ում 100%, նաև դրա տնօրենն է, և 34% «Լավ փրոդաքթս»-ում։ Ըստ հայտարարագրի՝ նա «Բարուր»-ին տված 19․8 մլն դրամ և «Օրոր թոյզ»-ին տված 2․8 մլն դրամ փոխառությունը 2024-ին ետ է ստացել։ Պահլավունին 2024-ին բանկում 14 մլն դրամ ավանդ է դրել, նաև ունի 3 այլ ավանդ՝ 44․5 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Նրա բանկային հաշիվներին եղել է 7․8 մլն դրամ, իսկ կանխիկ՝ 0 դրամ։
Ինչպես և 2023 թ-ին, 2024-ին ևս Ավինյանի ծնողներն իրենց հարսին միլիոնավոր դրամների նվիրատվություն են արել, մասնավորապես՝ Արմեն Ավինյանից նա ստացել է նվեր 20 մլն դրամ, նաև 4․5 մլն դրամ՝ սկեսուրից՝ Հասմիկ Խլղաթյանից»,- գրել է կայքը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
ՌԴ-ն այսօր սկսել էր զոհվածների մարմիններն Ուկրաինա տեղափոխելու և վիրավորների ու ռազմագերիների փոխանակման գործողությունները, հայտարարել է Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Ուկրաինական կողմն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ինչպես մարմինների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը»,- նշել է նա։
Ստամբուլում ռուս-ուկրաինական պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ուկրաինային ավելի քան 6 հազար զոհվածի մարմին փոխանցելու, ինչպես նաև 25 տարեկանից փոքր, վիրավոր և առողջական ծանր վիճակում գտնվող ռազմագերիների փոխանակման մասին։
Գեներալ Արշավիր Ղարամյանը գրում է.«Քայլ ձիով՝ ՀՀԿ-ի կողմից…
Մոտ ժամանակներս ճիշտն ու իրականը, ինչպես նաև կեղծն ու արհեստականը դուրս կգա ջրի երես և ամեն բան պարզ կլինի…
Հ.Գ. Կարծում եմ օրերս հնարավոր կլինի եզրակացնել, պարզել՝ ՀՀ ներքաղաքական դաշտի՝ հատկապես ընդիմության պահով ամենաքննարկվող հարցերից մեկը՝ ո՞վ բերեց (ովքե՞ր բերեցին), ո՞վ է պահում (ովքե՞ր են պահում)…»։
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը թրքահպատակությունից ու ակնհայտ կործանումից զերծ պահելու այսօրվա լեգիտիմ բանաձևն է՝ 6+2+28+18...
Այս թվերից յուրաքանչյուրի բաղկացուցիչ միավորը գիտակից, պատասխանատու, հայրենասեր, խիզախ ու ազնիվ մարդն է, ով ճակատագրի բերումով և Աստծո նախախնամությամբ այսօր կրում է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը:
Լիահույս եմ, որ մեր խորհրդարանական հույսերը կարդարացվեն և չեն հիասթափեցնի հարյուր հազարավոր մեր հայրենակիցների՝ «օր առաջ իշխանափոխության» ակնկալիքները:
Ցավով եմ ասում, բայց ցանկացած գիտակից մարդ, ով իր անձնական ու խմբակային շահերը չի գերադասում համապետական շահերից՝ հասկանում է այս պարզ ու անվիճելի ճշմարտություն:
Ահա սա է Հայաստանի Հանրապետությունը ակնհայտ կործանումից հետ պահելու և 2026թ. ընտրությունների միջոցով ազգային համաձայնության ու համատեղ ջանքերի կառավարություն ձևավորելու ճանապարհը:
Սա է ձախողված, դավադիր և աղետաբեր կառավարիչներին՝ ժամանակավոր, բայց համազգային ներդաշնակություն, հանդուրժողականություն ու համերաշխություն երաշխավորող կառավարությամբ փոխարինելու բանաձև:
Սա է 2026թ. ընտրություններն իմաստավորելու և Հայաստանի Հանրապետության խաղաղ ապագան ստեղծելու ճանապարհը:
Այս ամենի համար պահանջվում է, որ նախ և առաջ ունենանք վարչապետի թեկնածու: Վստահ եմ՝ շուտով կունենանք պայքարի մեջ սկզբունքային ու պատասխանատու թեկնածու:
Խիստ ցանկալի կլինի, եթե ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներն ու ընկերները, ժամանակավորապես մի կողմ դնեն միջկուսակցական մրցապայքարի առօրեական դրսևորումները և բոլորս միասին, գործենք ճգնաժամային իրավիճակից համատեղ դուրս գալու տրամաբանական ու բարոյական կանոններին համաձայն:
Խնդրանք ունեմ նաև մեր հարգելի լրատվամիջոցներին: Ազատ խոսքը և տեղեկատվության ազատությունն այս անգամ ծառայեցրեք բացառապես Հայաստանի Հանրապետության ու համազգային շահերին: Եթե միամտաբար կարծում եք, որ համազգային շահերից է բխում օր-օրի թուլացող ու թրքահպատակեցվող Հայաստան ունենալը՝ Աստված ձեզ դատավոր, պաշտպանեք գործող կառավարիչներին կամ տորպեդահարեք իմփիչմենտի գործընթացը:
Այլ պարագայում՝ Աստված ձեզ օգնական»։
Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի գրառումը․ «Սիրելի ընկերներ, գաղափարակիցներ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի կողմից ստացա պարտավորեցնող առաջարկ մաս կազմել մեր բոլորիս հայրենիքը ազատագրելու գործին: Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և իհարկե մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը: Իշխանազավթման առաջին օրից ձեր բոլորի աչքի առաջ ամեն ջանք գործադրել եմ աղետը կանխելու կամ գոնե հեռացնելու ուղղությամբ: Ինձ ու համարյա իմ բոլոր հարազատներին շինծու գործերով բանտարկել են, սակայն իմ կամքի վրա ազդելն անհնար է:
Պայքարի մեջ ես վերկուսակցական մոտեցման կողմնակից եմ: Ինքս բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում և պատրաստ եմ արձագանքել նման բոլոր կոչերին: Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից: Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից:
Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէ՜ր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա՜ մեզ: Ամէն»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը․ «Այսօր հունիսի 7-ն է։
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։
Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։
Հետհաշվարկը սկսված է...»։
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր կողմից Ազգային ժողովի պատգամավորներին 2025 թվականի ապրիլի 28-ին հասցեագրված գրություններ ներկայացնելուց հետո, այսօր պաշտոնապես մեկնարկեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու երկրորդ գործընթացը։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել 2022 թվականի ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հաղթած, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։
Դավիթ Համբարձումյանի կողմից Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ հաղթելու հաղթարշավը շարունակվելու է։ Հաղթանակը գտնվում է Երևանի մատույցներում»։
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կրկին Սյունիք են մեկնել։
Փաշինյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ նրանք Սիսիան են մեկնել ուղղաթիռով։ Սիսիանում նրանց դիմավորողների մեջ է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը։
Նշենք, որ մայիսին Փաշինյանն ու կինը եւս երկու անգամ Սյունիք էին մեկնել։
Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց
Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին»։