Live24
Հունիսի 18, 2025
Live24

Live24

Լուրեր

Մինչ այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը և Մեգան Թրեյնորը, ակտիվորեն դիմում են բոտոքսին՝ «իրենց շուկայական արժեքը» բարձրացնելու համար, Նիդերլանդներում արված մի նոր հետազոտություն ցույց է տվել, որ հնարավոր զուգընկերոջը գրավելու շատ ավելի արդյունավետ միջոց կարող է լինել… սովորական ժպիտը։

Տիլբուրգի համալսարանի գիտնականները, news.am-ի փոխանցմամբ, հայտնաբերել են, որ բոտոքսի ներարկումները իսկապես կարող են մի փոքր բարձրացնել մարդու տեսողական գրավչությունը։ Սակայն այս ազդեցությունը եղել է շատ համեստ՝ ընդամենը 0.07 միավոր՝ 7 միավորանոց սանդղակով։ Օրինակ՝ 4 գնահատում ունեցող մարդը բոտոքսից հետո կարող էր ստանալ 4.07 միավոր։ Երիտասարդության ընկալման մակարդակը նույնպես բարելավվել է միայն 0.13 միավորով։

Համեմատության համար՝ պարզ ժպիտը բարձրացրել է գրավչությունը 0.4 միավորով՝ բոտոքսից վեց անգամ ավելի։ Իսկ շպարն ապահովել է նույնիսկ ավելի մեծ աճ՝ 0.6 միավոր։

Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ բոտոքս օգտագործող մարդիկ հաճախ ընկալվում են՝ որպես հետաքրքիր՝ կարճաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների կամ ընկերության համար (0.09 միավոր), սակայն չեն դիտվում որպես առավել գրավիչ՝ երկարաժամկետ հարաբերությունների համար։ 

Հետազոտությանը մասնակցել է 114 կամավոր, ովքեր անցել են բոտոքսի և ֆիլլերի ընթացակարգեր։ Նրանց արտաքին տեսքը գնահատել են ավելի քան 3000 մարդ՝ առաջ և հետո արված լուսանկարների հիման վրա, որոնք արվել են նույն պայմաններում։ 

Հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Բաստիան Յեգերը, նշում է, որ չնայած այս համեստ փոփոխություններին, շատ հիվանդներ հայտնում են սոցիալական վստահության աճի և իրենց թողած տպավորության բարելավման մասին։ Սակայն, ըստ նրա, սա կարող է պայմանավորված լինել պլացեբո-էֆեկտով. մարդիկ իրենց ավելի լավ են զգում, սկսում են ավելի վստահ վարվել, ինչը դրականորեն է ազդում սոցիալական հարաբերությունների վրա։

Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։

Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է:

Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը և ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը:

Այսօր` հունիսի 6-ի առավոտյան, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։

«Հետքի» տեղեկություններով՝ այն հատվածում, որտեղից Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը հատել են սահմանը, մարտական հերթապահություն են իրականացնում Հատուկ բանակային կորպուսի ստորաբաժանումները։

Տեղանքին ծանոթ նախկին աշխարհազորայիններից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Ջհանգիրյանը և Գյագունցը անցել են սահմանը Լաչինի շրջանի Ջաղազուր գյուղի ուղղությամբ, միջդիրքային տարածությունով, որը չէր հսկվում։ Այդ տարածքում տեղադրված տեսախցիկները չեն ֆիքսել սահմանն անցնող պատանիներին։

Մեր զրուցակցի փոխանցմամբ, ադրբեջանցիները նկատել են տղաների շարժը, մեքենայով մոտեցել նրանց և տարել իրենց հետ։

«Հետքը» կապ հաստատեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ՝ ճշտելու ունեցած տեղեկությունները։ Թորոսյանն ասաց, որ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեն։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր հրաման է ստորագրել խորհրդակցական մարմին (Կոլեգիա) ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունը: 

Նույն հրամանով հաստատվել է նաև խորհրդակցական մարմնի գործունեության կարգը:

Կոլեգիայի ստեղծմամբ Հակակոռուպցիոն կոմիտեն կապահովի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկումը, դրանց արագ և համարժեք արձագանքումը:

 Կոլեգիայի աշխատանքները կազմակերպվելու են նիստերի միջոցով, որոնք հրավիրվելու են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից՝ ըստ անհրաժեշտության կամ կոլեգիայի անդամների կողմից՝ ձայների մեկ երրորդի նախաձեռնությամբ։ Կոլեգիայի նիստերը կարող են անցկացվել մասնակիցների ընդլայնված կազմով, այդ թվում` Կոմիտեի այլ ծառայողների կամ պետական այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Պոդոլսկի և Կլիմովսկի բնակիչները խոսում են պայթյուններին նմանվող բարձր ձայների մասին: Այս մասին հաղորդում է «Զգուշացե՛ք, լուրեր» Telegram ալիքը ՝ ականատեսներին հղումով:

«Նախնական տվյալներով՝ քաղաքներում ներկայումս գործում է ՀՕՊ համակարգ, որը խոցում է անօդաչու թռչող սարքեր», - ասվում է հրատարակության մեջ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նույնպես հայտնել է , որ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են մայրաքաղաքը գրոհած անօդաչու թռչող սարքը։ Քաղաքապետի խոսքով՝ բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։

«Ռոսավիացիա»-ն հայտնել է , որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների լույսի ներքո Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

Ադրբեջանի տարածքում հայտնված երկու պատանիների հարցով Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեին դիմումներ դեռ չեն ներկայացվել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ-ի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։

«Մեր ծառայությունները հասանելի են որպես չեզոք միջնորդ, սակայն այս պահին կարող ենք միայն նշել, որ հետևում ենք այս թեմայով հրապարակվող տեղեկատվությանը, և ներկայումս մեր կողմից լրացուցիչ տեղեկություն չկա», — ասաց Ամատունին։

Նրա խոսքով՝ կազմակերպությունը, իր լիազորությունների շրջանակներում, կարող է դիմել մյուս կողմին՝ օգտագործելով չեզոք միջնորդի իր հնարավորությունները, այդ անձանց իր տարածքում գտնվելու փաստի հաստատման համար։

Ամատունին հիշեցրեց Բաքվում Կարմիր Խաչի դիրքորոշման և ադրբեջանական կողմի գրասենյակը փակելու ցանկության մասին։ Այս առումով նա չի կարող վստահորեն ասել, որ կազմակերպության ներկայացուցիչները կարողացել են այցելել մյուս կողմում հայտնվածներին։

«Նման իրավիճակներում Կարմիր Խաչը պատրաստակամություն է հայտնում, որ դեռևս այնտեղ (Բաքվում) գտնվելուց հետո, Ադրբեջանում գտնվելու փաստի հաստատման և նրանց համաձայնության դեպքում մենք կփորձենք ապահովել մեր մարդասիրական առաքելության իրականացումը», - ասաց նա։

Նա նշել է, որ կազմակերպությունը երկխոսություն է վարում և փորձում է ինչ-որ կերպ իրականացնել մարդասիրական առաքելություն՝ Ադրբեջանում գրասենյակը փակելու մտադրության ֆոնին։

Հավելենք, որ ՀՀ ՔԿ-ն առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնել։

Հիշեցնենք` ԱԱԾ–ն այսօր հայտնեց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղին հարող հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋՆ ԱՊՐՈՒՄ Է ԽՈՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ‼️

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Գորիսի պրոֆ․ Խ․ Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող՝ Անդրեյ Արմենի Գյագունցը, որոշ հանգամանքների բերումով հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Այս լուրը խոր անհանգստություն և ցավ է առաջացրել ինչպես մեր ուսումնական հաստատության, այնպես էլ ուսանողի ընտանիքի, ընկերների և ողջ համայնքի շրջանում։ Մենք կիսում ենք նրանց ապրումները՝ ցավը դարձնելով ընդհանուր, իսկ հույսը՝ միավորված։

Անդրեյ Գյագունցը մշտապես աչքի է ընկնում իր բարությամբ, համեստությամբ և պատասխանատվությամբ։ Վստահ ենք՝ այս փորձությունն էլ նա կհաղթահարի և կվերադառնա անվտանգ՝ համարժեք պատասխան տալով մեր բոլորի սպասումով լի աչքերին։

Տեղեկացնում ենք, որ համապատասխան պետական և միջազգային կառույցները ներգրավված են գործընթացում՝ ուղղված նրա հնարավորինս արագ և ապահով վերադարձին։
Քոլեջն ուշի ուշով հետևում է պատկան մարմինների գործունեությանը և հայտնում իր խորին աջակցությունը։

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ապարան քաղաքի Խաչատուր Աբովյան-Ծաղկունյաց փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota RAV4» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 9 տարեկան տղա է, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվ են գործել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների  հերթապահ խումբը: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին փակ հեռախոսազրույցների ընթացքում քննարկում են առևտրային համաձայնագիրը և կանադական ապրանքների համար ԱՄՆ մաքսատուրքերի վերացումը, հաղորդել է CBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ 

Միաժամանակ, հեռուստաալիքը նշել է, որ «այս շաբաթվա սկզբին կանադա-ամերիկյան հարաբերությունները կարծես փակուղի էին մտել Թրամփի կողմից պողպատի և ալյումինի բոլոր ներմուծումների համար մաքսատուրքերի կրկնապատկման հետևանքով»։ 50% մաքսատուրքերը ևս մեկ հարված են կանադական արդյունաբերությանը, որը Միացյալ Նահանգներ մետաղների ամենամեծ մատակարարն է՝ բացատրել է CBC News-ը։

Հեռուստաալիքը հիշեցրել է, որ Քարնին «չորեքշաբթի հայտարարել է, թե «ինտենսիվ քննարկումները» շարունակվում են, և որ իր կառավարությունը պատրաստում է հակաքայլեր, եթե Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ձախողվեն»։ 

Այնուամենայնիվ, ըստ CBC/Radio-Canada-ի աղբյուրների, դեռևս հույս կա, որ հունիսի 15-17-ը Կանադայի Ալբերտա քաղաքում կայանալիք G7 գագաթնաժողովի ընթացքում Թրամփի և Քարնիի հանդիպման ժամանակ հնարավոր կլինի որևէ առևտրային գործարք կնքել։

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության մասնագետները Windows 11 օպերացիոն համակարգում ավելացրել են նոր տեքստային խմբագրիչ։ Այս մասին հաղորդում է Windows Latest հրատարակությունը։

Նոր գործառույթը կոչվում է Edit։ Ծրագիրը ներկառուցված է օպերացիոն համակարգի հրամաններ տողում, ծրագիրը թույլ է տալիս արագ խմբագրել պարզ տեքստային ֆայլեր։ Այն անվճար է և հասանելի համակարգի բոլոր օգտատերերի համար: Edit-ի չափը ընդամենը 230 կիլոբայթ է: 

Ծրագիրը գործարկելու համար անհրաժեշտ է բացել Windows տերմինալը, մուտքագրել Edit հրամանը և սեղմել Enter:

Ծրագիրը կարող է գործարկվել ինչպես ստեղնաշարի, այնպես էլ մկնիկի միջոցով:

Edit-ը թույլ է տալիս ֆայլերի հիմնական խմբագրում: Այն նաև ունի տառերի և բառերի որոնման գործառույթ, որը կարող է օգտակար լինել մեծ ֆայլերի հետ աշխատելիս:

Microsoft-ը հայտարարել է, որ նոր ծրագիրը չի փոխարինի Windows-ի ներկառուցված Notepad-ին կամ առանձին գնված Word խմբագրիչին։ Այնուամենայնիվ, Edit-ը կարող է օգտագործվել որպես այլընտրանք։

Ֆոտո

Իրանը առնվազն 15 հրթիռ է արձակել Թել Ավիվի, Հայֆայի, Երուսաղեմի և Վերին Գալիլեայի ուղղությամբ

Ինչքան էլ սևացնեն… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրացանցի վրա էլ. մեր եկեղեցու, ժողովրդի կողքին եմ. Սամվել Կարապետյան

Փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանն այցելեց Սամվել Կարապետյանի առանձնատուն

Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել. The Times of Israel

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց. CNN

Միացյալ Նահանգները մոտ է Իրանին հարվածելու որոշմանը

ԱՄՆ-ի բոլոր ռազմածովային նավերը մտել են Պարսից ծոց՝ լքելով Բահրեյնի ռազմաբազան

Իրավապահները Սամվել Կարապետյանի հանդեպ հատուկ գործողություններ կիրականցնեն առավոտյան ժամը 4-ից հետո

Հայաստանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ

«Պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»

Իսրայելին և Իրանին սահմանակից պետություններում իրավիճակի անկայունացման ռիսկեր կան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի զինված ուժերը բերվել են մարտական ​​պատրաստության․ ԶԼՄ-ներ

Իրանը հերքում է նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին լուրերը

Երևանում թալանել են հայտնի «Էվրիկա» սուպերմարկետը