Մանրամասներ սյունեցի անչափահասների՝ Ադրբեջանում հայտնվելու մասին. Hetq.am
Հունիսի 30, 2025

Մանրամասներ սյունեցի անչափահասների՝ Ադրբեջանում հայտնվելու մասին. Hetq.am

Այսօր` հունիսի 6-ի առավոտյան, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։

«Հետքի» տեղեկություններով՝ այն հատվածում, որտեղից Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը հատել են սահմանը, մարտական հերթապահություն են իրականացնում Հատուկ բանակային կորպուսի ստորաբաժանումները։

Տեղանքին ծանոթ նախկին աշխարհազորայիններից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Ջհանգիրյանը և Գյագունցը անցել են սահմանը Լաչինի շրջանի Ջաղազուր գյուղի ուղղությամբ, միջդիրքային տարածությունով, որը չէր հսկվում։ Այդ տարածքում տեղադրված տեսախցիկները չեն ֆիքսել սահմանն անցնող պատանիներին։

Մեր զրուցակցի փոխանցմամբ, ադրբեջանցիները նկատել են տղաների շարժը, մեքենայով մոտեցել նրանց և տարել իրենց հետ։

«Հետքը» կապ հաստատեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ՝ ճշտելու ունեցած տեղեկությունները։ Թորոսյանն ասաց, որ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը մեղմացնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Արմավիրում քամու հետևանքով պոկվել է շենքի տանիք, վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրալարեր

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը հարցը

Իրանի խորհրդարանը քվեարկել է ամերիկյան SpaceX ընկերության կողմից Starlink արբանյակային ինտերնետ ծառայության օգտագործումն արգելելու օգտին

Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Բաքվում ձերբակալվել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի 2 աշխատակից

Հնդկաստանի հետ հարաբերություններում լրջագույն խզում է սպասվում. Խայալ Մուազին

Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

Բաքուն դեմարշ է կազմակերպել Ռուսաստանում ադրբեջանցիների ձերբակալությունների պատճառով

Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ

Կանադան կչեղարկի թվային ծառայությունների հարկը

Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ-ի ներքին գործերին, Եկեղեցու հարցը մեր ներքին գործն է. Միրզոյան. Տեսանյութ

Մակրոնը Նիկոլին Նոբելյան մրցանակ է խոստացել. Ֆարմանյան

Բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են․ Նիկոլ Փաշինյան

Լավրովը՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումների մասին