Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է
Հունիսի 30, 2025

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է:

Շնորհավոր, պարո´ն նախագահ:

Հասկանալիորեն այսօր տրամադրություն չունեք ո´չ նշելու Ձեր ծննդյան օրը, որը մյուս օրերից Դուք երբեք էլ չեք առանձնացրել, ո´չ էլ շնորհավորանքներ ստանալու այդ առիթով:

Երբ Հայաստանը արտաքին և ներքին ծանրագույն մարտահրավերների առջև է, երբ վտանգի տակ է պետականության գոյությունը, երբ Ձեր ընկերները, որոնց հետ Դուք Արցախյան ազատագրական պայքարի բովով եք անցել, գերեվարված են Բաքվի ռեժիմի կողմից, իսկ Արցախը՝ հանձնված թշնամուն, երբ Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչների կողմից ապօրինի հետապնդումների եք ենթարկվում Դուք, Ձեր կուսակցական ընկերները, ազգանվեր բազմաթիվ այլ գործիչներ, երբ ազգային եկեղեցին, ինչպես մեր բոլոր ազգային արժեքները, անարգվում և արտաքին թշնամու ցանկություններին ընդառաջ բռնաճնշումների է ենթարկվում իշխանազավթների կողմից, այս օրը Ձեզ համար ծանր մտորումների և ստեղծված իրավիճակից ելքերի որոնման օրերից մեկն է դառնում:

Դուք, որ բոլոր իրավիճակներում հուսահատությունը համարում եք մեղք և վստահ եք, որ ինչպես ավելի քան մեկ դար առաջ մայիսյան հերոսամարտերում մեր ժողովուրդը անհնարին թվացող հաղթանակը դարձրեց հնարավոր, այնպես էլ այսօր է դա հնարավոր, եթե հավատը ուժեղ գտնվի վախից, ազգային պատասխանատվությունը բարձր դասվի հարմարվողականությունից ու անտարբերությունից, ազատատենչությունը հաղթի հոռետեսությանը, մեծ նպատակն ավելի կարևոր համարվի, քան անձնական ապահովությունը և անառողջ հավակնությունները, ժամանակավոր կորուստները չդառնան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը:

Թող Աստված Ձեզ քաջառողջություն, ուժ, կորով և արևշատություն պարգևի, պարո՛ն նախագահ, տեսնելու այդ պայքարի արդյունքը՝ վերստին ազատագրված Արցախը, գերեվարված Ձեր ընկերների և Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը Հայրենիք, երբեմնի հաղթանակած հայոց բանակի փառքը վերականգնված և մեր պետության սահմաններն անառիկ, ազգային համերաշխությունն ու համազգային միասնականությունը վերականգնված, ազգային արժեքները՝ համազգային հոգածության և ամուր պաշտպանության ներքո, հաստատված խաղաղությունը արժանապատիվ և հարատև, հայրենադավները՝ խստագույն պատժի արժանացած:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 30 Հունիսի 2025 09:57

Լրահոս

Ֆոտո

Կանադան կչեղարկի թվային ծառայությունների հարկը

Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ-ի ներքին գործերին, Եկեղեցու հարցը մեր ներքին գործն է. Միրզոյան. Տեսանյութ

Մակրոնը Նիկոլին Նոբելյան մրցանակ է խոստացել. Ֆարմանյան

Բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են․ Նիկոլ Փաշինյան

Լավրովը՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումների մասին

Հանքավանի հյուրանոցում ապօրինի պահվող գորշ արջը տեղափոխվել է Վայրի կենդանիների խնամքի կենտրոն. ԲԸՏՄ

ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանին փոխանցել է, որ ցանկանում է վերադառնալ բանակցություններին. Իրանի ԱԳ փոխնախարար

Ադրբեջանական պետական հեռուստատեսությունը բացահայտորեն հարձակվել է Պուտինի վրա. Ինչպես կարձագանքի Կրեմլը. Տեսանյութ

Տեքստը կազմվել է Սրբազանի կողմից, պաշտպանների ներկայությամբ. Արա Զոհրաբյան. Տեսանյութ

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների տոկոսները կզրոյացվեն

ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի առանձնազրույցը

Հայտնի են 2025 թվականի ամռան լավագույն սմարթֆոնները

Անհապաղ վերսկսե՛ք ԱԷՄԳ-ի հետ աշխատանքը․ Մակրոնը դիմել է Փեզեշքիանին

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Կիև՝ քննարկելու աջակցության հարցերը