Բաքուն դեմարշ է կազմակերպել Ռուսաստանում ադրբեջանցիների ձերբակալությունների պատճառով
Հունիսի 30, 2025

Բաքուն դեմարշ է կազմակերպել Ռուսաստանում ադրբեջանցիների ձերբակալությունների պատճառով

Իրավապահ մարմինների գործողությունները չեն կարող դիվանագիտական դեմարշների առիթ լինել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որը պահանջել է հետաքննել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունները։

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Եկատերինբուրգում զանգվածային կերպով ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ՝ 2000-ականների սկզբին հանցավոր խմբի կողմից կատարված սպանությունների և մահափորձերի պատճառով: Ընդ որում, երկու կասկածյալները մահացել են օպերատիվ գործողությունների ժամանակ։ Պեսկովի խոսքով՝ կարևոր է շարունակել աշխատանքը «այն իրադարձությունների պատճառների և բնույթի պարզաբանման ուղղությամբ, որոնք, ադրբեջանական կողմի կարծիքով, պատճառ են հանդիսացել նման դեմարշների համար»:

Կրեմլի ներկայացուցչին նաև հարցրել են, թե արդյոք նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը: Նա ի պատասխան նշել է, որ խոսակցություն օրակարգում դեռ չկա, բայց եթե այն պահանջվի, ապա, իհարկե, տեղի կունենա ամենասեղմ ժամկետներում։

«Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ բարյացակամ հարաբերությունների հետագա զարգացմամբ»,- հավելել Է Պեսկովը:

Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունները տեղի են ունեցել հունիսի 27-ին։ Ընդհանուր առմամբ, ոստիկանության բաժին է տարվել ավելի քան 50 մարդ, գրում են լրատվամիջոցները: Հաջորդ օրը քննչական կոմիտեի Սվերդլովսկի վարչությունը հայտնեց, որ հատկապես կարևոր գործերի չորրորդ բաժինը (նախորդ տարիների հանցագործությունների մասին) հետաքննում է քրեական գործը Եկատերինբուրգում էթնիկ հանցավոր խմբի կողմից կատարված սպանությունների և սպանության փորձերի փաստերի վերաբերյալ: Խոսքը 2001, 2010 և 2011 թվականների դրվագների մասին է։ Քննությունը կատարված հանցագործությունների շարժառիթ է համարում բիզնեսում ազդեցության ոլորտների բաժանումը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ձերբակալվածների թվում կան զոհեր և վիրավորներ, և խնդրել է պատասխանատվության ենթարկել քննչական գործողությունների ժամանակ բռնությանը մասնակից անձանց:

Ռուսաստանի ԱԳՆ-ում բացատրել են, որ ձերբակալություններն իրականացվել են ծանր հանցագործություններիփաստով քրեական գործերի հետաքննության շրջանակներում:

Հունիսի 28-ին Ադրբեջանի ԱԳՆ հրավիրված Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովը հավաստիացրել է, որ իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության ներքո:

Ինչպես ավելի վաղ հունիսի 30-ին հայտնել էր ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, նախնական տվյալներով՝ ֆիգուրանտներից մեկը մահացել է սրտի անբավարարության հետևանքով, երկրորդի մահվան պատճառները ներկայումս պարզվում են:

«Բազմակողմանի և օբյեկտիվ քննության» համար քրեական գործը կփոխանցվի Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությանը, նշել է նա:

Ձերբակալվածներից մեկի փաստաբան Իլկին Ամիրովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ նախորդ տարիների սպանությունների գործում տասը կասկածյալ կա. վեց մարդ այժմ կալանքի տակ է, երկուսը մահացել են, ևս երկուսը հիվանդանոցում են: Ի սկզբանե ավելի շատ մարդ է բերման ենթարկվել, պարզապես հետո հենց առաջին օրը բաց են թողել։ Առավել ամբողջական, բազմակողմանի և օբյեկտիվ քննության նպատակով ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործը փոխանցել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությանը:

Բաքվում անմիջապես ադրբեջանցիների ձերբակալությունները որակեցին որպես անօրինական և սկսեցին պատասխան գործողություններ: Սկզբում հայտնի դարձավ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Բաքու կատարած այցի չեղարկման մասին, որից հետո ադրբեջանական պատվիրակությունը որոշեց չմասնակցել Միլլի մեջլիսի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին:

Այնուհետև հայտարարվեց ռուս աստղերի մասնակցությամբ բոլոր համերգների, բալետային և օպերային ներկայացումների չեղարկման մասին։

Հաջորդիվ խուզարկություններ են սկսվել Sputnik Ադրբեջանի գրասենյակում։ ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԻԱ Նովոստիին մեկնաբանելով Բաքվում Sputnik-ի գրասենյակի հետ կապված իրավիճակը, հայտարարել է, որ ավելի քան երկու ժամ է, ինչ Բաքվում ռուս դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի լրագրողների հետ։ Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին, նրա խոսքով, չեն թողնում հանդիպել ռուս լրագրողներին ու նման գործողությունների պատճառների մասին տեղեկություններ չեն տալիս:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ընտանիքիս անդամների հասցեին չեմ կարող այլևս հանդուրժել հայհոյանք․ Փաշինյան

Էրդողանը կմեկնի Բաքու

Տերը չի կարող պատահական տեղ իջել. նա իջել է այդտեղ, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը. Նիկոլ Փաշինյան

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է

ԵՄ-ն պատրաստ է կանգնել ՀՀ–ի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը. Կալասը՝ Փաշինյանին

Թրամփը մեղմացնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Արմավիրում քամու հետևանքով պոկվել է շենքի տանիք, վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրալարեր

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը հարցը

Իրանի խորհրդարանը քվեարկել է ամերիկյան SpaceX ընկերության կողմից Starlink արբանյակային ինտերնետ ծառայության օգտագործումն արգելելու օգտին

Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Բաքվում ձերբակալվել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի 2 աշխատակից

Հնդկաստանի հետ հարաբերություններում լրջագույն խզում է սպասվում. Խայալ Մուազին

Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

Բաքուն դեմարշ է կազմակերպել Ռուսաստանում ադրբեջանցիների ձերբակալությունների պատճառով

Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ