Live24
Հունիսի 18, 2025
Live24

Live24

Լուրեր

Նիկոլ Փաշինյանը բարևներ է փոխանցել Վլադիմիր Պուտինին և հատուկ ընդգծել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ ունեցել է և ունի կառուցողական, առարկայական հարաբերություններ, և իրենց հարաբերություններում որևէ խնդիր չկա։ Այս մասին հայտնել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

«Ամենատարբեր բարդ իրավիճակներում նրանք միշտ փոխըմբռնման են հասնում և գտնում անհրաժեշտ որոշումը»,- Պուտին-Փաշինյան հարաբերություններն է գնահատել Մատվիենկոն։

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ դեռևս ցանկություն չունի հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

«Ես դեռ չեմ ցանկանում հանդիպել Գարեգին Բ-ի հետ։ Նրա հետ հանդիպումը համարում եմ պատվից ցածր»,-ասել է Փաշազադեն։

Նրա խոսքով՝ Գարեգին Բ-ն, բացի կրոնական կարգից, նաև քաղաքական թիկնոց է հագել։ «Հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ։ Այդ պատճառով ես նրա հետ հանդիպելու մտադրություն չունեմ»,-հավելել է Փաշազադեն:

Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ասաց, որ մինչև փաստաբան Արա Զոհրաբյանի դիմումն իրենք սեփական նախաձեռնությամբ արդեն հարուցել էին վարույթ, իսկ մյուս խնդիրները, որ ներկայացվել են դիմումով, դեռևս քննության փուլում են։

Հիշեցնենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել:

Ժամանակին Երևանում գործում էր «Իրևանի ղազիաթը», որն ընդգրկում էր ամբողջ Հայաստանը և ենթարկվում Կովկասի մահմեդականների վարչությանը։ Ավելի ուշ, ադրբեջանական ժողովուրդը տեղահանվեց, մեր հայրենակիցները չէին կարող այնտեղ ապրել, և այդ պատճառով էլ մեր ղազիաթը նույնպես ստիպված եղավ դադարեցնել գործունեությունը։

Ինչպես, Թերթի փոխանցմամբ,հաղորդում են ադրբեջանական լրատվամիոջցները, այս մասին ասել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:

«Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց նախնիների հողերը։ Այս հողերում կան բազմաթիվ մզկիթներ, սրբավայրեր և գերեզմանատներ։ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ խորհրդակցելուց հետո մենք վերականգնեցինք մեր «Իրևանի ղազիաթը»՝ բարոյական աջակցության համար։

Եթե «Իրևանի ղազիաթն» այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա ես հավատում եմ, որ այն կվերսկսի Երևանում և Էջմիածնում»,-ասել է նա:

Իսրայելը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ հարված չի հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չասի, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվել են: Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։

«Մենք հանգստացրել ենք ամերիկացիներին և նրանց ասել, որ գրոհ սկսելու ոչ մի տրամաբանություն չկա, եթե կարելի է լավ դիվանագիտական ​​լուծում գտնել։ Ահա թե ինչու ենք մենք պատրաստվում դրան հնարավորություն տալ և չձեռնարկել որևէ ռազմական գործողություն, մինչև պարզ չդառնա, որ բանակցությունները սպառվել են, և (խմբ.՝ Սպիտակ տան ներկայացուցիչ) Սթիվ Ուիթքոֆը նահանջել է», – հայտարարել է հարթակի զրուցակիցներից մեկը։

Իսրայելի պաշտոնատար անձանց խոսքով՝ խոստումները տրվել են ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի, «Մոսադ»-ի տնօրեն Դավիդ Բառնեայի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցահի Հանեգբիի՝ անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

Սպիտակ տունը դեռևս սպասում է միջուկային համաձայնագիր կնքելու առաջարկությանը Իրանի պատասխանին։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ներկայում աշխատում են պատասխանի վրա։

Հունիսի 4-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդրի կարգավորման համար ԱՄՆ-ի առաջ քաշած պայմանները հակասում են Իրանի շահերին։

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հետ:

Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Գարեգինի հետ հանդիպելը նպատակահարմար չեմ համարում: Գարեգինը՝ բացի իր կրոնական դերից, քաղաքական դեր է ստանձնել: Նման հոգևորականին հարիր չէ այդչափ քաղաքականությամբ զբաղվելը, հետևաբար, նրա հետ հանդիպելու մտադրություն դեռևս չունեմ»,-ասել է նա:

Forbes-ը հրապարակել է 2025 թվականի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկը։ Ցանկը գլխավորում է Էլիս Ուոլթոնը (Walmart)՝ $117 միլիարդ կարողությամբ։ Հաջորդում են Ֆրանսուազ Բետանկուր Մեյերսը (L’Oréal)՝ $90.7 միլիարդով և Ջուլիա Քոքը (Koch Industries)՝ $72.3 միլիարդով։

Ամերիկայի ամենահարուստ ինքնուրույն հարստացած կանանց թվում են Դայան Հենդրիքսը (ABC Supply), Լյուսի Գուոն (Scale AI), ինչպես նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներ՝ Թեյլոր Սվիֆթը, Քիմ Քարդաշյանը և Ռիհաննան։

Ցուցակը ընդգծում է կանանց ազդեցիկ դերը բիզնեսում, տեխնոլոգիաներում և մշակույթում։

Բոստոնի դաշնային դատավորը արգելափակել է Թրամփի վարչակազմի որոշումը՝ արգելելու Հարվարդի համալսարանի միջազգային ուսանողների մուտքը Միացյալ Նահանգներ՝ մինչև հետագա դատական ​​​​գործողությունների սկսվելը, հաղորդում է Reuters-ը։ 

Դատավոր Էլիսոն Բարոուզի որոշման համաձայն՝ Թրամփի հրահանգը, որը արգելում է օտարերկրյա քաղաքացիներին մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ Հարվարդում սովորելու համար, հաջորդ վեց ամիսների ընթացքում, կառաջացնի «անհապաղ և անդառնալի վնաս», նախքան դատարանները հնարավորություն կունենան մանրամասն քննել գործը։

Մայիսին դաշնային դատավորը արգելափակեց Հարվարդի համալսարանին միջազգային ուսանողների ընդունելն արգելող վարչակազմի որոշումը։ Ժամանակավոր արգելքը թույլ չի տալիս կառավարությանը զրկել Հարվարդին իր վկայականից, որը թույլ է տալիս համալսարանին ընդունել միջազգային ուսանողների՝ Միացյալ Նահանգներում սովորելու համար։

Ինչպես նախկինում հաղորդվել էր, Սպիտակ տունը կասեցրել է Հարվարդի հաստատումն օտարերկրյա երկրներից ուսանողներ ընդունելու համար։ Իշխանությունների կարծիքով՝ համալսարանը չի կարող ապահովել հրեա ուսանողների լիակատար անվտանգությունը պաղեստինամետ ակտիվիստների պատճառով, որոնք դեմ են Իսրայելի ռազմական գործողություններին Գազայի հատվածում։ Ի պատասխան՝ համալսարանը դատական ​​​​հայց է ներկայացրել Բոստոնի դաշնային դատարան։

Forbes-ը հրապարակել է 2025 թվականի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկը։ Ցանկը գլխավորում է Էլիս Ուոլթոնը (Walmart)՝ $117 միլիարդ կարողությամբ։ Հաջորդում են Ֆրանսուազ Բետանկուր Մեյերսը (L’Oréal)՝ $90.7 միլիարդով և Ջուլիա Քոքը (Koch Industries)՝ $72.3 միլիարդով։

Ամերիկայի ամենահարուստ ինքնուրույն հարստացած կանանց թվում են Դայան Հենդրիքսը (ABC Supply), Լյուսի Գուոն (Scale AI), ինչպես նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներ՝ Թեյլոր Սվիֆթը, Քիմ Քարդաշյանը և Ռիհաննան։

Ցուցակը ընդգծում է կանանց ազդեցիկ դերը բիզնեսում, տեխնոլոգիաներում և մշակույթում։

Ադրբեջանական կողմը դեռևս չի մեկնաբանել Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչների մոլորվելու և Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին տեղեկատվությունը։ Այս մասին հայտնել է APA գործակալությունը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել և հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Ֆոտո

Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին. Ալեն Սիմոնյանի արձագանքը Սոլովյովին

Մեծ թվով ոստիկաններ ժամանեցին ՔԿ, որտեղ Սամվել Կարապետանի աջակիցներն են

Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Մոսկվայի պատրիարքարան

Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս

Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի), դա տեղի կունենա արագ․ Փաշինյան

Սամվել Կարապետյանը ՔԿ-ում է, նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Իրանի Լուրեստան նահանգում բռնել են Իսրայելի հինգ աջակցողների

Մենք լիակատար վերահսկողություն ունենք Իսրայելի երկնքի նկատմամբ․ ԻՀՊԿ-ի պաշտոնական հայտարարությունը

Ես Եկեղեցու՞ դեմ եմ դուրս եկել, թե նրա սրբությունները պղծողների. Նիկոլ Փաշինյան

Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. «Հրապարակ»

Իրավապահները Փաինյանի խոսքն ուղիղ էին հասկացել. «Հրապարակ»

Կտրիճ Ներսիսյանը և Սամվել Խաչատրյանը պետք է հեռանան Մայր Աթոռից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ»

ՔՊ-ի ներսում բունտ է հասունանում. Կանանց դժգոհությանը միացել են իրենց սուսիկ-փուսիկ պահած տղամարդիկ. «Իրավունք»