Live24
Հունիսի 18, 2025
Live24

Live24

Լուրեր

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ապարան քաղաքի Խաչատուր Աբովյան-Ծաղկունյաց փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota RAV4» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 9 տարեկան տղա է, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվ են գործել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների  հերթապահ խումբը: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին փակ հեռախոսազրույցների ընթացքում քննարկում են առևտրային համաձայնագիրը և կանադական ապրանքների համար ԱՄՆ մաքսատուրքերի վերացումը, հաղորդել է CBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ 

Միաժամանակ, հեռուստաալիքը նշել է, որ «այս շաբաթվա սկզբին կանադա-ամերիկյան հարաբերությունները կարծես փակուղի էին մտել Թրամփի կողմից պողպատի և ալյումինի բոլոր ներմուծումների համար մաքսատուրքերի կրկնապատկման հետևանքով»։ 50% մաքսատուրքերը ևս մեկ հարված են կանադական արդյունաբերությանը, որը Միացյալ Նահանգներ մետաղների ամենամեծ մատակարարն է՝ բացատրել է CBC News-ը։

Հեռուստաալիքը հիշեցրել է, որ Քարնին «չորեքշաբթի հայտարարել է, թե «ինտենսիվ քննարկումները» շարունակվում են, և որ իր կառավարությունը պատրաստում է հակաքայլեր, եթե Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ձախողվեն»։ 

Այնուամենայնիվ, ըստ CBC/Radio-Canada-ի աղբյուրների, դեռևս հույս կա, որ հունիսի 15-17-ը Կանադայի Ալբերտա քաղաքում կայանալիք G7 գագաթնաժողովի ընթացքում Թրամփի և Քարնիի հանդիպման ժամանակ հնարավոր կլինի որևէ առևտրային գործարք կնքել։

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության մասնագետները Windows 11 օպերացիոն համակարգում ավելացրել են նոր տեքստային խմբագրիչ։ Այս մասին հաղորդում է Windows Latest հրատարակությունը։

Նոր գործառույթը կոչվում է Edit։ Ծրագիրը ներկառուցված է օպերացիոն համակարգի հրամաններ տողում, ծրագիրը թույլ է տալիս արագ խմբագրել պարզ տեքստային ֆայլեր։ Այն անվճար է և հասանելի համակարգի բոլոր օգտատերերի համար: Edit-ի չափը ընդամենը 230 կիլոբայթ է: 

Ծրագիրը գործարկելու համար անհրաժեշտ է բացել Windows տերմինալը, մուտքագրել Edit հրամանը և սեղմել Enter:

Ծրագիրը կարող է գործարկվել ինչպես ստեղնաշարի, այնպես էլ մկնիկի միջոցով:

Edit-ը թույլ է տալիս ֆայլերի հիմնական խմբագրում: Այն նաև ունի տառերի և բառերի որոնման գործառույթ, որը կարող է օգտակար լինել մեծ ֆայլերի հետ աշխատելիս:

Microsoft-ը հայտարարել է, որ նոր ծրագիրը չի փոխարինի Windows-ի ներկառուցված Notepad-ին կամ առանձին գնված Word խմբագրիչին։ Այնուամենայնիվ, Edit-ը կարող է օգտագործվել որպես այլընտրանք։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, «Ազատությանը» փոխանցեց Արցախի վերջին նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը:

Շահրամանյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով, իրավապահները մանրամասներ չեն հայտնում:

Արցախի նախագահին վերջին շաբաթներին հինգերորդ անգամ են հարցաքննության կանչել:

Հայաստանից ներկրված սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի մուտքը Վրաստանի տարածք թույլ չեն տվել այն բանից հետո, երբ «բույսերում  կարանտինային վնասատու են հայտնաբերել», հայտնում է Новости-Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությանը։

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, խոսքը 10 հազար ծաղկից բաղկացած խմբաքանակի մասին է, որը բուսասանիտարական հսկողություն էր անցնում վրաց-հայկական սահմանի «Սադախլո» անցակետում։

«Սահմանային-կարանտինային հսկողության ընթացքում արձանագրվել են Վրաստանի բուսասանիտարական պահանջներին անհամապատասխանության փաստեր՝ բույսերը վնասված են եղել վնասատուներից», — հայտարարել են գերատեսչությունում։

Կառավարության որոշման համաձայն, «վարակված արտադրանքը ենթակա է պարտադիր վերադարձի արտահանող երկրին»։

Հայաստանը Էկվադորից հետո Վրաստան ծաղիկների խոշորագույն մատակարարն է։ Ըստ «Сакстат»-ի տվյալների՝ 2024 թվականին Հայաստանից ներկրվել է 3,2 մլն դոլարի ծաղիկ։ 2025 թվականի առաջին չորս ամիսներին՝ 1,3 մլն դոլարի։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ խոստովանել է, որ իր երկիրը համագործակցում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման դեմ հանդես եկող պաղեստինյան մի քանի ուժերի հետ: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, Իսրայելի վարչապետը սոցիալական ցանցերում գրել է, որ երկիրն «ակտիվացրել է աշխատանքը» Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ հանդես եկող մի քանի պաղեստինյան կլանների հետ։ Այս հայտարարությունը դարձել է անկլավում գտնվող զինված պաղեստինյան խմբավորումներին Իսրայելի աջակցության առաջին հրապարակային խոստովանությունը։

Միևնույն ժամանակ Նեթանյահուն չի պարզաբանել, թե հատկապես ինչ աջակցություն է Իսրայելը ցուցաբերում այդ կլաններին, և նրանք կոնկրետ ինչ դեր են խաղալու։ Նա ասել է, որ կառավարությունը համագործակցության շուրջ որոշում է ընդունել «անվտանգության ծառայության աշխատակիցների» խորհրդով՝ իսրայելցի զինվորների կյանքը փրկելու համար։

Իսրայելցի մի պաշտոնյա գաղտնիության պայմանով AP-ին հայտնել է, որ Իսրայելի առաջնորդի հայտարարության մեջ խոսքն, այսպես կոչված, «Ժողովրդական ուժերի» մասին է, որոնք գլխավորում է Յասեր Աբու Շաբաբը։ Այս զինված պաղեստինյան խմբավորումը գործում է Գազայի հատվածի հարավային մասում, առավելապես Ռաֆահ քաղաքի շրջանում։ Խմբի անդամները հրապարակավ հայտարարում են, որ իրենց առաքելությունն են համարում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ մարդասիրական օգնության մատակարարումների անվտանգության ապահովումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին շնորհավորել է Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Նա գրառում է արել X սոցիալական ցանցում։

«Շնորհավորում եմ Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանական ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,– գրել է նա։

Հիշեցնենք` Փաշինյանը երեկ` հունիսի 5-ին, Կուրբան Բայրամ տոնի առթիվ շնորհավորել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Հայաստանի կառավարությունը նախատեսում է կենսաթոշակների բարձրացման քաղաքականություն իրականացնել հետվճարային մեխանիզմների ընդլայնման հաշվին։ Այս մասին հունիսի 6-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Ըստ նրա, պարենային զամբյուղի և պետական ծրագրով սահմանված նվազագույն կենսաթոշակի չափի հարաբերակցությունը գերազանցում է 9,3%-ի նշագիծը։ Եվ սա՝ առանց անկանխիկ հաշվարկների դեպքում հետվճարային համակարգի հաշվառման։

Ավելին, ինչպես նշել է նախարարը, այս ծրագրի շահառուների թիվը մշտապես աճել է։ Ընդ որում, չնայած ի սկզբանե առկա թերահավատությանը։

«Կառավարության նպատակն այժմ հետվճարային ինստիտուտի զարգացումն է։ Կենսաթոշակների բարձրացումը, ի թիվս այլոց, նախատեսվում է իրականացնել նաև այս մեխանիզմի կիրառման հաշվին։ Քեշբեքի տոկոսն արդեն 10-ից դարձել է 12%։ Մենք կփորձենք բարձրացնել կենսաթոշակները՝ շրջանառության մեջ դնելով հետվճարային մեխանիզմը։ Նաև նոր խթաններ կներդրվեն շահառուների թիվն ավելացնելու համար։ Այսպես, 2025 թվականի ապրիլի տվյալներով, մենք արդեն ունենք ավելի քան 321 հազար շահառու։ Ընդգրկվածությունը կազմել է շուրջ 60%։ Մենք հույս ունենք ապահովել առավելագույն ներգրավվածություն արդեն մինչև ընթացիկ տարվա վերջ», - ասել է Մկրտչյանը։

Հեղինակավոր The Washington Post պարբերականը հաղորդում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները պատրաստվում են «Սարդոստայն» գործողության պես բարդ այլ գործողություն։

Պարբերականը, հղում անելով հետախուզության աղբյուրներին, գրում է, որ Թրամփի՝ խաղաղարարի դերից հեռանալուց հետո Ուկրաինան ավելի քան երբևէ կախված է սեփական հետախուզական ծառայություններից և ցույց է տվել ՌԴ-ի խորքերին լուրջ հարվածներ հասցնելու ունակությունը:

Նյութում ասվում է, որ կողմերը վաղուց էին ցանկանում հյուծման պատերազմում դուրս գալ փակուղուց, իսկ հաջողված «Սարդոստայն» գործողությունը Ուկրաինայի համարձակ քայլն էր՝ «վերբեռնելու» բանակցությունները։

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ճանաչվել է Իսպանիայի Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

ա լիգայի ավարտված առաջնությունում 28-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 36 հանդիպման, խփել 18 գոլ և կատարեց 11 գոլային փոխանցում։

Ռաֆինյայի առաջնորդությամբ «Բարսելոնան» առաջնությունն ավարտել է մրցաշարային աղյուսակի գագաթին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը պատմության մեջ 28-րդ անգամ։

Ֆոտո

Իսրայելական «Երկաթե գմբեթ» լեգենդար ՀՕՊ համակարգը վերածվեց թղթե գմբեթի․ Հոխիկյան

Թեհրանը հետագա վրեժխնդրության ծրագիր ունի. Իրանի հոգևոր առաջնորդ

Կուսության հարց չենք քննարկում, լեգիտիմության հարց ենք քննարկում․ Փաշինյան

Չունենք որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ. ԱԷՄԳ ղեկավար

Իրանը կհաղթի․ Խամենեի

Ոչ մեկին ներում չի լինելու. Փաշինյան

Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա

Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT

Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար. ՔԿ

Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է. Ահազանգ

ՀԷՑ-ի աշխատակիցներին ուղղորդում են մասնակցել հավաքների՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի․ ՏԿԵ նախարար

Իրանի ժողովուրդը «երբեք չի հանձնվի». Խամենեին պատասխանել է Թրամփին

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունը

ՔԿ–ն Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան