ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին
Հունիսի 18, 2025

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

2025 թվականի հունիսի 18-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ-ն:

«Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների և դրանց արկղերի տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ։

Մասնավորապես՝

2025 թվականի հունվարի 22-ի դրությամբ ինդուկցիոն (մեխանիկական, ոչ էլեկտրոնային) եռաֆազ առևտրային բոլոր հաշվիչները պետք է փոխարինված լինեին էլեկտրոնային (ավտոմատ գրանցմամբ) հաշվիչներով, որոնք ապահովում են նաև էլեկտրաէներգիայի ռեակտիվ բաղադրիչի հաշվառումը ( ԷԲՑ կանոնների 241-րդ կետ)։

Հաշվիչները 30 րոպեանոց միջակայքում պետք է գրանցեն լարման մակարդակը և հզորության գործակիցը (cos.), (ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետ):

Էլեկտրաէներգիայի նախորդող ամսվա ծախսը պետք է գրանցվի էլեկտրոնային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող ցուցմունքով ավտոմատացված ռեժիմում (պետք է բացառվի տեսուչի կողմից ամսվա սկզբի և վերջի ցուցմունքների տարբերությամբ ծախսի հաշվարկումը), (ԷՄԱ կանոնների 75-րդ կետ): 

Ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները՝ չհերքելով արձանագրված խախտումները։ Արդյունքում՝ Հանձնաժողովը տուգանել է ընկերությանը՝ 10 միլիոն դրամ գումարի չափով, որը պետք է փոխանցվի պետական բյուջե մեկամսյա ժամկետում։

Բացի այդ, Հանձնաժողովը պարտավորեցրել է ընկերությանը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը իր սպասարկման ամբողջ տարածքում վերացնել նմանատիպ բոլոր խախտումները, համապատասխան դեպքերում վճարել տույժ՝ սպառողների իրավունքների խախտման համար և մեկամսյա ժամկետում Հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի համար դեռ ուշ չէ բանակցելը. Թրամփ

Նախ՝ լուծեք Ձեր հարցերը Ուկրաինայում, հետո նոր զբաղվեք Մերձավոր Արևելքով. Թրամփը՝ Պուտինին

Վրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կան

Թող Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի հանրությանն իր զավակին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել իր զավակներին. Փաշինյան

Խամենեին լիազորությունները հանձնել է ԻՀՊԿ գերագույն խորհրդին

«ՀԷՑ-ի Էն աշխատողները, ովքեր կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ և կոնկրետ ցուցմունքներ կտան, կխրախուսվեն»․ Նիկոլ Փաշինյան

«Հնարավոր է»․ Իրանը միջուկային զենքի մասին տեսանյութ է հրապարակել

Իսրայելական «Երկաթե գմբեթ» լեգենդար ՀՕՊ համակարգը վերածվեց թղթե գմբեթի․ Հոխիկյան

Թեհրանը հետագա վրեժխնդրության ծրագիր ունի. Իրանի հոգևոր առաջնորդ

Կուսության հարց չենք քննարկում, լեգիտիմության հարց ենք քննարկում․ Փաշինյան

Չունենք որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ. ԱԷՄԳ ղեկավար

Իրանը կհաղթի․ Խամենեի

Ոչ մեկին ներում չի լինելու. Փաշինյան

Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա

Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT