Live24
Հունիսի 18, 2025
Live24

Live24

Լուրեր

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԺ–ի շենքի մոտ այսօր տեղի ունեցան երկու հակադիր բողոքի ցույցեր։

Սկզբում Ազգային ժողովի շենքի դարպասների մոտ հակառուսական պաստառներով հավաքվեց արևմտամետ ուժերի մի փոքր խումբ՝, որը վանկարկում էր «Ռուսաստանը դավաճան է», «Ռուսաստանը առևտրական է, ոչ թե խաղաղարար»։
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը կոչ արեց նրանց հեռանալ դարպասների մոտից, որտեղ ոստիկանները հերթապահում են, ինչին ի պատասխան սպառնալիքներ հնչեցրեց արևմտամետ կուսակցություններից մեկի առաջնորդ Արման Բաբաջանյանը (ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախաձեռնողներից մեկը). «Հեռացե՛ք։ Մի՛ խանգարեք։ Մի՛ ստիպեք փողոցը խառնել»։
Որոշ ժամանակ անց մոտեցավ մեկ այլ խումբ՝ Ռուսաստանի հետ բարեկամության և գործընկերության մասին կարգախոսներով։ «Պատմությամբ ամրագրված եղբայրություն», «Եղբայրական ազգեր՝ ընդհանուր ապագա». գրված էր պաստառներից մի քանիսի վրա։
«Ես չեմ ուզում մեկնաբանել հայրենիքը 2 կոպեկով վաճառողներին, այստեղ սորոսականներ են հավաքվել», –հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Որոշ անձանց բղավոցները լեզվակռվի հանգեցրին, որը կվերածվեր ծեծկռտուքի, եթե ոստիկանները հետ չպահեին երկու կողմերի ցուցարարներին և չբաժանեին նրանց։

Եկեղեցի–պետություն հարաբերությունները նոր Սահմանադրության տեքստում վերանայելու հարց այս պահին չի քննարկվում։ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բացառու՞մ է նման քննարկումը՝ նախարարը նշեց՝ ոչինչ էլ չի բացառում։

«Յուրաքանչյուր հնչեցված միտք գաղափար է, որը կարող է քննարկվել, և դրա շուրջ կարող է խորհրդի կողմից կոնսենսուս լինել կամ չլինել»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք` նախօրեին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս չէր բացառել, որ եկեղեցի-պետություն հարաբերություններն ու պետության մասնակցության հնարավորությունը եկեղեցու գործունեությանը «թափանցիկության ապահովման» նպատակով կարող են վերանայվել նոր Սահմանադրության տեքստում։

 

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին, որն այսօր պետք է Հայաստան գար սահմանին կանգնած բեռնատարների հարցը քննարկելու համար, չեղարկել է այցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Գերատեսչության ղեկավար Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Սոնգուշվիլիի այցի ընթացքում խնդիրը վերջնականապես կլուծվի։

«Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարը անձամբ կապ է հաստատել նախարար Պապոյանի հետ։ Ներողություն են խնդրել ու հայտնել, որ նախարարն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանալու գալ, փոխնախարարն ինքը կգա»,– նշեցին գերատեսչությունից։

Հիշեցնենք` մայիսի 13-ին հայաստանյան կոնյակ արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

Օրեր անց Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, և կատարվում են սովորական մաքսային ընթացակարգեր։ Այս հայտարարությունից դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։
Մեկ օր անց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նախկինում խոստացել էր խնդրի լուծման նպատակով մեկնել Վրաստան, լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումներն էլ երկու կողմերի միջև շարունակվում են օնլայն ձևաչափով։

Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում։

Նիկոլ Փաշինյանի և Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը Հայաստանում տևել է «նախատեսվածից շատ ավելի երկար»: Այս մասին հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ բանակցությունները նախ տեղի են ունեցել առանձնազրույցի ձևաչափով, այնուհետեւ զրույցը շարունակվել է ընդլայնված ձեւաչափով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է:

Դեպքը կեսգիշերն անց է տեղի ունեցել. գիշերը ժամը 1–ի կողմերը նստել են ձիերը, գնացել են երրորդ ձիու հետեւից, որը սահմանի բերանին է եղել։ Գնացել են, որ բերեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը՝ անդրադառնալով նրան, որ երկու անչափահասներ մոլորվել եւ հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

«Առավոտյան նոր իմացել են, որ հայտնվել են ադրբեջանցիների մոտ։ Արդեն հաստատված է, որ այնտեղ են, հիմա հուսանք, որ շուտ տղաներին հետ կբերեն։

Էս կառավարությանը, որ նայում եմ՝ չգիտեմ, բայց միգուցե միջազգային կառույցները՝ Կարմիր Խաչ,  Եվախորհուրդ, մի բան անեն, չնայած ես դրանց նկատմամբ էլ հավատ չունեմ»,–ասաց նա։

Արգամ Հովսեփյանը նշեց, որ Տեղ գյուղում ԱԱԾ պոստեր չկան. «Մեզ մոտ աշխարհազորն է կանգնած։ Երևի պոստի տղերքը չեն նկատել տղաներին»։

Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»։

 

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար: 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա:

Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման հարցում` նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է:

Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը:

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն շրջել են նաեւ ԱԺ շենքում ու մասնակցել «Ճանապարհ դեպի Սանահին: Մեկ մանկատան պատմություն» խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի եւ «Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր» թանգարանի կողմից:

Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ նորմ, որի համաձայն ՀՀ–ն ընդունում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում, և ինքնուրույն կառավարումը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Հարցին, ինչ վերաբերում է այն բառամթերքին, որով խոսում է երկրի ղեկավարը եկեղեցականների մասին, արդյոք դա էթիկական նորմերի խախտում չէ, արդարադատության նախարարաը նշեց. «Մենք շատ շատ կարող ենք խոսել տարբեր մարդկանց կողմից տարբեր խոսույթի գնահատականներ տալու մասին։ Ես կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել և գուցե որոշների համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է, այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է։ Գուցե օրինակ ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվել, բայց ամեն մարդ ինքն է ընտրում, և եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ այստեղ խնդիր չկա։

Այստեղ ևս մեկ կարևոր հանգամանք կուզենայի շեշտադրել: Վերջին օրերին անընդհատ նույն բանն է քննարկվում, և կարծես թե մեղադրվում է կողմը, որը բարձրաձայնում է խնդրի մասին, և ընդհանրապես չի խոսվում, կամ խոսվում է, ես գուցե այդքան չեմ նկատել, իրական գոյություն ունեցող խնդրի մասին: Այսինքն  խնդրի մասին խոսելը ամոթ է, բայց խնդրի արձանագրումը ամոթ չէ։ Յուրաքանչյուր քրիստոնյա, ինքը պետք է որոշի խնդիր տեսնում է, թե չի տեսնում։ Եթե անձը իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հետևում է կանոնական իրավունքի, ապա ինքը պետք է իր համար եզրահանգում անի, թե այս իրավիճակում խնդիր կա՞, թե՞ չկա։ Իմ դիտարկմամբ, մենք այսօր ունենք խնդիր, մենք ունենք եկեղեցի, որն  արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ։

Աշխարհիկ մարդկանց դեպքում, եթե նրանք պաշտոնյա են, պարտավոր են տարեկան հայտարարագիր ներկայացնել, օրինակ չլինել կոռումպացված լինել թափանցիկ և հաշվետվողական, և հասարակությունը կարող է հետևել դրանց։ Եկեղեցականների պարագայում էլ այլ կանոններ են գործում, և քրիստոնյա համայնքը ինքն է որոշողը՝ հետևի այդ կանոնների պահպանմանը, թե չհետևի»։

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նիստ կանցկացնի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում են նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ աշխատանքները:  

«Մենք արդեն պլանավորել ենք, որ այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկիզբ կունենանք խորհրդի նիստ: Խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որոնք, ըստ էության, արդեն մշակվել են»,-ասասել է Սրբուհի Գալյանը: 

Գալյանն այլ մանրամասներ չհայտնեց:  

«Միևնույն է, հանրությունը տեղյակ կլինի, թե ինչ է քննարկվել նիստում և ինչ որոշումներ են կայացվել»,- վստահեցրել է նա: 

ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բնակարանային ծրագրի շրջանակներում քննարկել ևս մի քանի կետեր։ Այս մասին հայտնում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։

«Այնուամենայնիվ, մեր ամենակարևոր առաջարկները չեն ընդունվել կառավարության կողմից, սակայն դեռևս որոշակի քննարկումներ ունենք իրականացնելու, որոնց արդյունքում կարող են նոր փոփոխություններ լինել«–ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերը բանակցություններ են վարում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության և այլ հարցերի շուրջ։
Նշվում է, որ դեռևս որոշակի քննարկումներ ունեն իրականացնելու, որոնց արդյունքում հնարավոր է` որոշակի փոփոխություններ լինեն:

«Սոցիալական մնացած ծրագրերի վերաբերյալ մեր առաջարկներին կառավարությունը ոչ մի շոշափելի դրական արձագանք չի տվել, իսկ զբաղվածության ծրագրերի բարելավման շուրջ քննարկումները դեռևս դանդաղ են ընթանում՝ հատկապես բավարար տվյալների բացակայության պատճառով»,– հայտնել են խորհրդից։

Նշվում է, որ առաջիկա օրերի ընթացքում առանցքային հարցերի շուրջ հաջողության չհասնելու պարագայում խորհուրդը կդադարեցնի քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարի հետագա քայլերի մասին։

Հիշեցնենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: Նրանք պահանջում էին վերանայել կառավորության վերոնշյալ որոշումը և բարելավել իրենց ուղղված ծրագրերրը։ Որպես բողոքի նշան` արցախցիները Ազատության հրապարակում վրան տեղադրեցին, որը հանեցին ապրիլի 29–ին, քանի որ ՀՀ կառավարությունը համաձայնել էր 40+10 հազար ծրագիրը երկարաձգել։

Հարավային Կորեայի հավաքականը դարձավ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (AFC) հերթական ներկայացուցիչը, որն ապահովեց իր մասնակցությունը 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

Հինգշաբթի օրը կորեացիները 2:0 հաշվով հաղթեցին Իրաքի հավաքականին՝ արտագնա խաղում, Ասիայի ընտրական փուլի երրորդ փուլի 9-րդ տուրում: Վաստակելով 19 միավոր՝ Հարավային Կորեան ամրապնդվեց B խմբի առաջին հորիզոնականում՝ երաշխավորելով առնվազն երկրորդ տեղը:

Այս արդյունքը հնարավորություն տվեց նաև Հորդանանի հավաքականին նվաճել ԱԱ-2026-ի ուղեգիր: Երրորդ փուլի ավարտից մեկ տուր առաջ Հորդանանը վաստակել է 16 միավոր, մինչդեռ երրորդ տեղում գտնվող Իրաքն ունի 12 միավոր: Հորդանանը, որը նույն օրը 3:0 հաշվով հաղթել էր Օմանին, առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Ասիայից ԱԱ-2026-ի ուղեգիր արդեն նվաճել են նաև Իրանի, Ուզբեկստանի և Ճապոնիայի հավաքականները:

2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը:

Ֆոտո

Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա

Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT

Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար. ՔԿ

Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է. Ահազանգ

ՀԷՑ-ի աշխատակիցներին ուղղորդում են մասնակցել հավաքների՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի․ ՏԿԵ նախարար

Իրանի ժողովուրդը «երբեք չի հանձնվի». Խամենեին պատասխանել է Թրամփին

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունը

ՔԿ–ն Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

Ալիեւը Հայաստանից պահանջում է ընդունել հարյուր հազարավոր արդբեջանցիների

Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, Նիկոլ Փաշինյան

Կիեւին հասցված ռուսական հարվածների հետեւանքով զոհերի թիվը հասել է 23-ի

Մի քանի օրվա պասիվությունս չի նշանակում, որ մյուսները պետք է լկտի հարձակումներ անեն. պատասխան կստանան. Փաշինյան

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, այլընտրանք չկա». ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի անամոթ հարձակումը