Live24
Հունիսի 18, 2025
Live24

Live24

Լուրեր

Մենք ուզում ենք, որ նախկին թալանչիներին պատասխանատվության կանչելու ինստիտուտը ինստիտուցիոնալ լինի։ Այս մասին այսօր՝ հունիսի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Վարչապետը երեկ հստակ ասաց, որ այո, հեղափոխությունից հետո հնարավոր էր գնալ եւ այդ ամբողջ ապօրինի գույքը, որը համարում ենք այդպիսին, հետ վերադարձնել պետությանը, բայց դա պետք է արվեր ինստիտուցիոնալ, դրա համար պետք էին օրենսդրական հիմքեր և ինստիտուտներ։ Եթե այդ ամեն ինչը համեմատեք մյուս երկրների հետ, որտեղ նմանատիպ գործընթացներ են եղել, շատ ավելի արդյունավետ է տեղի ունենում, քան այլ  երկրներում նմանատիպ ինստիտուտներ ստեղծելիս»,–ասաց նա։

Անդրադառնալով կաթողիկոսի եւ այլ բարձրաստիճան հոգեւորականների հետ հակամարտությանը եւ նրան, որ իշխանությունը 7 տարի անց միայն հիշել է նրանց՝ կուսակրոնության ուխտին հավատարիմ լինել–չլինելու հարցին, Արայիկ Հարությունյանն ասաց. «Նման գործընթացները ըստ տրամաբանության են գալիս օրակարգ։ Եվ երբ մյուս հարցերը իրենց լուծումներն են ստանում կամ ընթացքում են լինում, առաջանում են նաև նման խնդիրներ։ Եկեղեցու հետ կապված մենք նախկինում էլ, հատկապես վերջին տարիներին էլ ասել ենք, որ երբ եկեղեցին որոշակի գործընթացներ է անում միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաև պատրաստ լինել նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից, մասնավորապես այս հարցադրումը, որը արվել է»։

Դիտարկմանը, որ փորձ է արվում մտնել եկեղեցականների անձնական կյանք, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց. «Անձնական կյանքին որևէ մեկը չի միջամտել, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումները արվել են  եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ և հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ՝ արդյո՞ք վարչապետի բարձրացրած հարցերը ստանալու են իրենց պատասխանները դրական, թե բացասական, այո կամ ոչ»։

Հարցին՝ հարաբերվելու այդ ձեւը արդյոք չի վնասում եկեղեցուն եւ պետության հեղինակությանը, նա պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ այդ հարցերի պատասխանները միայն առողջացնելու են եկեղեցին որպես ինստիտուտ»։ Նա հավելեց, որ եթե եկեղեցուց չլինի պատասխան,  իշխանության քայլերը կլինեն այն շրջանակում, որը տրված է իշխանությանը օրենքների և սահմանադրության շրջանակում»։

Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ եկեղեցու դեմ որեւէ գործընթաց չկա։

Անդրադառնալով տեսակետին, որ իշխանություններին զայրացրել է փաստը, որ ըստ հարցումների եկեղեցու հեղինակությունը մի քանի անգամ բարձր է իշխանության հեղինակությունից, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ես անընդհատ լսում եմ այդ պնդումը վերջին զարգացումների շրջանակներում և ուզում եմ ձեզ մի բան ասել. այդ սոցհարցումները, որոնք արվում են, պետք է շատ ուշադիր նայել, թե տվյալ հարցին պատասխանելիս մեր հանրությունը ինչ է նշում, ինչ  նկատի ունի։ Ես ձեզ 100% վստահությամբ կարող եմ ասել, որ եթե դուք զուտ որպես ինստիտուտի նկատմամբ վստահությունից զատ տվյալ դեպքում շրջանառության մեջ գտնվող եկեղեցականների անունները դնեք այդ հարցման մեջ, դուք կունենաք բացարձակ այլ պատկեր տվյալ անձանց նկատմամբ։

Եվ մի բան էլ եմ ուզում ավելացնել. 2021 թվականին ամբողջ եկեղեցին կաթողիկոսի գլխավորությամբ, քարոզում էր ընդդեմ ՔՊ–ի, հանրությունը գնաց և պատասխանը տվեց այդ կաթողիկոսին և իր սպասավորներին։ Այն ժամանակ եկեղեցու նկատմամբ վստահությունը, որպես ինստիտուտի պակաս չէր, քան 2024 թվականին։ Ես ուզում եմ, որ դուք չխառնեք ինստիտուտը և եկեղեցականներին, վստահ կարող եմ ասել, որ երբ եկեղեցականների վերաբերյալ հարցում անեք, կստանաք բացարձակ այլ պատկեր»։

Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ-ի լռությունը։ Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման և զավակ ունենալու վերաբերյալ, գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման եւ զավակ ունենալու վերաբերյալ։ 

Լռել, նշանակում է համաձայնվել եւ յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտությունը, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանի և իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի իրականացրած «Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի հաշվին։

Ծրագրի ֆինանսական հատկացման մասին ԱԺ-ում լսումների ժամանակ ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է և իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով»,-ասել է Հարությունյանը:

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.91 դրամ:

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրեց ու ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հայտնում է Sputnik Արմենիան։

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին այստեղ ևս, ինչպես Հաղթանակի զբոսայգում, ուղեկցում էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ուղեկիցների թվում էր նաև ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ վարչության նիստի ժամանակ Փաշինյանը ՔՊ-ականների քծնանքներին ի պատասխան` սառը ցնցուղի էֆեկտ է կիրառել։

Մասնավորապես, երբ վերջիններս հիացած արտահայտվել են, թե շեֆը գնահատում է իրենց հավատարմությունը, մեկ էլ ամփոփմանը, հոպ՝ անակնկալ է արել, թե ապրեք, որ կուռ եք ու նվիրյալ, ամբողջ արձակուրդներին էլ նույն ոգով կաշխատեք։

Ակնարկել է, որ ամառային վոյաժների համար «բրոնյաներ» չանեն, ինչից հետո «դուխները» գցած ՔՊ-ականները քոռ ու փոշման հրաժեշտ են տվել շեֆին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նպատակ ունի առաջիկայում փողոցում պայքարի նոր փուլ սկսել: Բագրատ Սրբազանն ու իր թիմակիցներն այս ժամանակահատվածում կոնկրետ պլաններ են գծում՝ հայրենի իշխանությունների հրաժարականի պահանջով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Բագրատ Սրբազանից պարզել՝ արդյո՞ք ինքն ու իր թիմը պատրաստվում են մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ ո՞ր քաղաքական ուժի հետ:

Սրբազանը հայտարարեց, որ ինքը չի պատրատվում որեւէ ընտրության մասնակցել Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների հետ. «Ես ընտրություններին չեմ պատրատվում որեւէ ձեւով մասնակցել: Դու չես կարող չափվել չարիքի հետ, հոգեւոր ընկալմամբ դու չես կարող լեգիտիմացնել չարիքին, ասես՝ դու էլ մեկն ես, ես էլ մեկն եմ, արի՛ գնանք մրցենք… Ո՛չ, մեր Տերը այդպես չի վարվել չարիքի հետ: Մի բան է արել՝ նախ արհամարհել է, հետը երբեք ուղիղ չի խոսել, հետո ասել է՝ անցի՛ր, կորի՛, կորսվի՛ր այստեղից: Չարիքի հետ երբեք մի՛ մրցիր», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է Սրբազանը»։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով, ըստ X-ի հրապարակման, որի հետ համաձայն էր միլիարդատեր Իլոն Մասկը։

«Նախագահն ընդդեմ Իլոնի։ Ո՞վ կհաղթի։ Ես խաղադրույք եմ կատարում Իլոնի վրա», - ասվում է հրապարակման  մեջ։

Մասկի և Թրամփի միջև հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ միլիարդատերը դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության, և նա նաև հայտնվում է «Էպշտեյնի փաստաթղթերում»։

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։ 

Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը ՀՀ է եկել երեկ` մասնակցելու ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին, որի հիմնական թեման կլինի Մեծ հաղթանակի 80-ամյակը։

ՌԴ-ն հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. մայրաքաղաք Կիևում կա 5 զոհ, 20 վիրավոր, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Մասնավորապես հարված է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին։ Պայթյուններ են որոտացել Կիևում, Լուցկում, Չեռնիգովում և Տերնոպոլում։ Վնասվել են արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտներ, բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Մինչդեռ ՌԴ  ՀՕՊ համակարգերը 14 մարզերում Ուկրաինայի զինված ուժերի 174 անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Բացի այդ, Սև ծովի օդային տարածքում խոցվել են ուկրաինական «Նեպտուն-ՄԴ» երեք հրթիռներ։

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Բրյանսկի, Ռոստովի, Սարատովի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Տուլայի, Բելգորոդի, Տամբովի մարզերի, Մոսկվայի և Մոսկվայի մարզի, ինչպես նաև Ղրիմի Հանրապետության տարածքներում։

Մոսկվայի «Վնուկովո», «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը։ Սահմանափակումներ են մտցվել Սարատովի, Կալուգայի և Սամարայի օդանավակայաններում։ Այս պահին բոլոր օդանավակայանները գործում են սովորական ռեժիմով։

Ֆոտո

Ադրբեջանում կատաղել են Սոլովյովի խոսքերից

Իրանը Հայֆայի բնակիչներին փրկվելու համար կոչ է արել տարհանվել

Ժամանակին Փաշինյանն էր Հայաստանի իշխանությանը կոչ անում կապիտուլյացիայի ենթարկվել ցուցարարների առջև. Մարիա Զախարովա

Կառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ին

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ ներքին գործերին բացահայտ միջամտության համար ՌԴ գործընկերներին պաշտոնական հայտագիր ենք ներկայացրել. Միրզոյան

Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Իրանի համար դեռ ուշ չէ բանակցելը. Թրամփ

Նախ՝ լուծեք Ձեր հարցերը Ուկրաինայում, հետո նոր զբաղվեք Մերձավոր Արևելքով. Թրամփը՝ Պուտինին

Վրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կան

Թող Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի հանրությանն իր զավակին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել իր զավակներին. Փաշինյան

Խամենեին լիազորությունները հանձնել է ԻՀՊԿ գերագույն խորհրդին

«ՀԷՑ-ի Էն աշխատողները, ովքեր կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ և կոնկրետ ցուցմունքներ կտան, կխրախուսվեն»․ Նիկոլ Փաշինյան

«Հնարավոր է»․ Իրանը միջուկային զենքի մասին տեսանյութ է հրապարակել

Իսրայելական «Երկաթե գմբեթ» լեգենդար ՀՕՊ համակարգը վերածվեց թղթե գմբեթի․ Հոխիկյան