Live24
Հունիսի 19, 2025
Live24

Live24

Լուրեր

Shallowing-ը տարածված սեքսուալ միտում է, որը խելագարեցնում է կանանց, գրում է NEWS.am STYLE։

Սեռական խաղի այս տեսակը կոչվում է նաև «արտաքին», քանի որ այն ներառում է հեշտոցի բացվածքի թեթև սեռական հպում և մի փոքր թափանցում՝ առանց խորը ներթափանցման։

«Shallowing» տերմինը հայտնվել է ընդամենը մի քանի տարի առաջ, բայց այդ ժամանակվանից ի վեր այն ավելի ու ավելի տարածված է դարձել, հատկապես այն բանից հետո, երբ LELO սեռական առողջության ապրանքանիշը այն 2024 թվականին ներառել է սեքսի լավագույն միտումների ցանկում։ Եվ, կարծես, միտումը դեռևս շարունակում է մնալ ուժեղ։

Այս սեռական զբաղմունքը պարզապես անցողիկ միտում չէ, որին մարդիկ (մենակ կամ զուգընկերոջ հետ) սիրահարվել են. հետազոտությունները ապացուցել են, որ այն իրականում հաճելի է կանանց մեծամասնության համար։

Ինդիանա համալսարանի բժշկական դպրոցի և OMGYES հարթակի կողմից 2021 թվականին ավելի քան 4000 կանանց շրջանում անցկացված ուսումնասիրությունը պարզել է, որ ԱՄՆ-ում 18-ից 93 տարեկան կանանց գրեթե 84%-ը հայտնել է նման արտաքին սեռական շփումից ավելի մեծ հաճույքի մասին։

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Գոհար Աբաջյանը ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինն է:

Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։

 

Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ գրանցելու համար։

Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են. «Վաղը՝ հունիսի 6-ին, ժամը 07.00-ից 20.00, Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ից 40-րդ կմ հատվածում (Չարենցավան քաղաքի մոտ) աջ երթևեկելի գոտին, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու երթևեկության համար։

Աջակողմյան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտիով։

Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր»։

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X-ի իր էջում պատասխանել է ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր հասցեին հնչեցրած որոշ մեղադրանքներին:

«Սուտ է, ինձ երբեք ցույց չեն տվել այդ օրինագիծը»,-ասել է նա: 

Միաժամանակ նա հայտարարել է, որ առանց իրեն չէր կարող հաղթել նախագահական ընտրություններում. «Ինչպիսի՜ երախտամոռություն»,-գրել է Մասկը: 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի» հարաբերություններ է ունեցել միլիարդատեր Իլոն Մասկի հետ, սակայն այժմ «հիասթափված է» գործարարից։ Նա այսպես է արձագանքել լրագրողների խնդրանքներին՝ մեկնաբանելու Մասկի հայտարարությունները, ով քննադատել է հարկերի կրճատումը երկարաձգելու հանրապետական ​​օրինագիծն ու բյուջեն։

«Ես հասկանում եմ, թե ինչու է նա տխուր: Տեսեք, ես և Իլոնը հիանալի հարաբերություններ ունեինք: Չգիտեմ, արդյոք մենք նորից կունենանք դա, թե՞ ոչ: Նա իմ մասին ասել է ամենահիասքանչ բաները և երբեք վատ բան չի ասել, բայց ես վստահ եմ, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ անգամ: Բայց ես շատ հիասթափված եմ Իլոնից: Ես նրան շատ եմ օգնել», - ասել է Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ:

Համաշխարհային շուկաներ ռուսական ցորենի արտահանման ծավալները գյուղատնտեսական տարվա արդյունքներով (2024-ի հունիսից մինչև 2025-ի հունիսի վերջ) կկրճատվեն 20-25% -ով․ գրել է «Կոմերսանտը»։

«Ռուսագրոտրանս» վերլուծական կենտրոնի ղեկավար Իգոր Պավենսկու կանխատեսմամբ՝ Ռուսաստանից ցորենի արտահանման տարեկան անկումը կկազմի 25,2%՝ նվազելով մինչև 41,5 մլն տոննայով: Նրա խոսքով՝ 2024 թվականի օգոստոս–դեկտեմբեր ամիսներին արտահանման ծավալները նախորդ տարվա ցուցանիշներից բարձր են եղել, սակայն 2025 թվականի հունվարից կտրուկ նվազել են։

Հունվար-ապրիլին ռուսական ցորենի արտահանումը տարեկան կտրվածքով կրճատվել է 40%–ով, իսկ մարտ-ապրիլ ամիսներին՝ 60%–ով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ «անչափ հիասթափված է» միլիարդատեր Իլոն Մասկից, երբ տեխնոլոգիական մագնատը բազմիցս հրապարակավ քննադատել է հանրապետականների՝ Թրամփի աջակցությունը վայելող փաթեթը՝ բյուջեի դեֆիցիտը մեծացնելու կանխատեսումների առնչությամբ, հաղորդում է NBC News-ը։

Թրամփը նշել նաև է, որ Մասկն «այդ օրինագծի ներքին գործընթացն ավելի լավ գիտեր, քան Սպտակ տանը ներկա ցանկացած անձ»։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Մասկը «խնդիրների առաջ կանգնեց միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ ստիպված կլինենք կրճատել էլեկտրական ավտոմեքենաների օգտագործումը»։

Երեքշաբթի Մասկը Թրամփի դաշնային ծախսերի կրճատման օրինագիծը «զզվելի» էր անվանել։ Նա նշել է նաև, որ ըստ այդ օրինագծի՝ ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կաճի մինչև 2,5 տրիլիոն դոլար, իսկ ամերիկացի քաղաքացիները կբախվեն անկայուն պարտքի հետ։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքով է հանդես եկել «Արլիս» իրավական տեղեկատվական համակարգի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Միջոցառմանը մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալները, ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող մարմինների ղեկավարները, պետական համակարգի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ և շահակից կազմակերպություններ։

Սրբուհի Գալյանը ողջունելով ներկաներին նշել է, որ «Արլիս»-ը զուտ հարթակ չէ, այն մեր երկրի նորմատիվ իրավական դաշտի ամբողջական բազան է, մեր օրենսդրության պաշտոնական աղբյուրը։ Խոսելով կայքի մասին՝ նախարարը նշել է, որ կայքն ինքնին չէր կարող լինել այսչափ հուսալի, եթե չլիներ այդ հարթակի հետևում կանգնած թիմի մշտական և գրագետ աշխատանքը,որի շնորհիվ հարթակը հասանելի է 24/7 ռեժիմով՝ մշտապես թարմացվող բովանդակությամբ, տեխնիկական անխափանությամբ և օգտատերերի համար առավելագույն հարմարավետությամբ։

Նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, շնորհավորելով Պաշտոնական տեղեկագիր ՓԲԸ-ին, ընդգծել է «Արլիս»-ի կարևորությունն ու օգտակարությունը հանրության համար։

Պաշտոնական տեղեկագիր ՓԲԸ տնօրեն Ռաֆաել Մանուչարյանը ներկայացրել է «Արլիս» համակարգի զարգացման ճանապարհն ու իրականացվող բարեփոխումները։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև «Արլիս»-ի նոր կայքը։ Պաշտոնական տեղեկագիր ՓԲԸ-ի աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով։

Նշենք, որ «Արլիս» համակարգը ստեղծվել է 2005 թվականին՝ քաղաքացիներին, պետական մարմիններին և մասնագետներին իրավական տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Այն այսօր ապահովում է օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի էլեկտրոնային հասանելիություն՝ օրինականության և թափանցիկության խթանման միջոցով։

ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են նախարարների մակարդակով երկկողմ առևտրի վերաբերյալ նոր հանդիպում անցկացնելու մասին։

Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցից հետո։

«Մեր թիմերը շուտով կհանդիպեն, գտնվելու վայրը կորոշվի: Մեզ կներկայացնեն ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, Առևտրի նախարար Հովարդ Լութնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը», - ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև ասել է, որ Սի Ծինփինի հետ իր զրույցը վերաբերել է բացառապես առևտրին և չի քննարկել Ուկրաինան կամ Իրանը։

«Զրույցը գրեթե ամբողջությամբ կենտրոնացած էր առևտրի վրա: Մենք ոչինչ չենք քննարկել Ռուսաստանի/Ուկրաինայի կամ Իրանի վերաբերյալ»,- գրել է Թրամփը։

Նա նշել է, որ զրույցը տեւել է մոտ մեկուկես ժամ և այն անվանել «շատ դրական»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ հարված է ստացել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը։ 

Թրամփը կրկին ազդարարել է ռուսական ռազմավարական օդանավակայանների վրա Կիևի հարձակմանը Ռուսաստանի առաջիկա պատասխանի մասին։

«Մի քանի օր առաջ ինչ-որ բան տեղի ունեցավ, և նրանք՝ ռուսները, կպատասխանեն»,- ասել է նա Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ 

Ավելի վաղ ամերիկյան Politico թերթը գրել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «մտնում է առյուծի որջ»՝  նկարագրելով Թրամփի հետ նրա առաջիկա հանդիպումը։ Ինչպես նշվում է հոդվածում, Գերմանիայի կանցլերը պետք է պատրաստ լինի «դարանակալման» այնպես, ինչպես եղավ Ուկրաինայի և Հարավային Աֆրիկայի առաջնորդների հետ։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ՌԴԱՀԾ) մեղադրել է Մեծ Բրիտանիային Վրաստանում «դիվերսիոն աշխատանքներ» կազմակերպելու և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տապալելու փորձ կատարելու համար։
Հայտարարության մեջ հետախուզությունը պնդում է, որ Լոնդոնը ֆինանսավորում է «մոտ 100 երիտասարդական և ուսանողական միավորումներ, ֆեմինիստական ​​շարժումներ, ԼԳԲՏ համայնքի կառույցներ»՝ բողոքի ակցիաները ակտիվացնելու, ոստիկանությանը դիմադրելու և դիվերսիաներ նախապատրաստելու նպատակով «ապագա զինյալներ» պատրաստելու համար։

Ռուսական հետախուզության տվյալներով՝ այս ջանքերի նպատակն է ցնցել վրացական ընդդիմությունը և Վրաստանը վերադարձնել «արևմտյան պետությունների փամփշտատուփ»։ ՌԴԱՀԾ-ն Մեծ Բրիտանիային անվանում է «Վրաստանի համար պայքարում առաջատար» և պնդում է, որ Արևմուտքը «վրդովված է», քանի որ Թբիլիսին հրաժարվել է «լիբերալ-գլոբալիստական» արժեքներին հետևելուց:

«Ինչպես տեսնում եք, անգլոսաքսերը չեն կարողանում հաշտվել Թբիլիսիի՝ իրենց անվիճելի վասալների շրջանակից դուրս գալու հետ։ «Վրացական երազանքի» կառավարումը նրանց մոտ անթաքույց գրգռվածություն է առաջացնում։ Եվ Լոնդոնը չի հետաքրքրվում վրաց ժողովրդի համար, որը անցյալ տարի խորհրդարանական ընտրություններում միանշանակորեն աջակցել է երկրի ղեկավարության ազգային կողմնորոշված ​​կուրսին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հրապարակման պահին բրիտանական կառավարության ներկայացուցիչները չեն մեկնաբանել ՌԴԱՀԾ-ի հայտարարությունը։ «Վրացական երազանքից» նույնպես արձագանքներ չեն եղել

Ֆոտո

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել

Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում

Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ, նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան

Իրանում համացանցը գրեթե ամբողջությամբ անջատված է. NetBlocks

Թավրիզին հարվածած ԱԹՍ-ները ներթափանցել են Ղարաբաղից. իրանցի քաղաքագետ